Սկոնե (շվեդ.՝ Skåne), նահանգ Շվեդիայի հարավային մասում, պատմական Գետալանդ շրջանում։ Պրովինցիայի սահմանները գործնականորեն զուգատիպում են ժամանակակից Սկոնե (լեն) վարչական միավորի սահմանների հետ, միայն լենայի մի աննշան մաս համընկնում է Հալանդի շրջանի հետ։

Սկոնե
շվեդ.՝ Skåne
flag of Scania? Զինանշան


ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էԳետալանդ
Հիմնական լեզուշվեդերեն
Բնակչություն (2013)1,274,069
Խտություն120
Տարածք10,939
Սահմանակցում էՍմոլանդ, Հալանդ և Բլեքինգե
Ժամային գոտի+1
skane.com

Աշխարհագրություն խմբագրել

 
Անտառների, դաշտավայրերի և բնակեցված տարածքների դասավորվածությունը Սկոնեում

Սկոնեն սահմանակից է Հալանդի, Սմոլանդի, Բլեքինգեի շրջաններին, ունի մուտք դեպի Բալթիկ ծով։ Դանիայից բաժանվում է Էրեսունի նեղուցով։

Լանդշավտը կազմավորվել է Սառցե դարաշրջանի վերջում, որի ժամանակ շրջանի ամբողջ տարածքը ծածկված էր սառույցով։ Գործնականորեն շրջանի ամբողջ տարածքը դաշտային է, ինչը առանձնացնում է այն Շվեդիայի ողջ տարածքից, որտեղ գերակշռում են անտառները և մեծաթիվ ջրամբարներ։ Սկոնեի տարածքում չկան լեռներ, փոքրաթիվ բլուրեներ, անտառներ և լճեր։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում են ցածր թմբեր, ծածկված տերևային անտառներով, որը ավելի վաղ մինչև 1997 թվականը կազմել է սահման Մալմեխուսի և Կրիստիանստադի (լեն) միջև։

Ամենաբարձր կետը Հորստ Սեդերոսենն է 212մ, ամնացածր կետը գտնվում է Կրիստիանստադ քաղաքում է 2.7մ ծովի մակարդակից ցածր։ Ազգային պարկերը՝ Դալբյու-Սեդերսկուգ, Սեդերոսեն, Ստենսխուվուդ։

Դաշտավայրերի հողը բերքատու է, ինչը հանդիսանում է կարևոր գործոն ամբողջ Շվեդիայի համար։ Երկրի գյուղացիական տնտեսության մեծ մասը կենտրոնացած է հենց Սկոնեում։

Խոշոր քաղաքները՝ Մալմյո, Հելսինգբորգ, Լունդ, Կրիստիանստադի, Լանդսկրունա

Պատմություն խմբագրել

Սկոնեն երկար ժամանակ պատկանել է Դանիային։ Շրջանը ծաղկում է ապրել Դանիայի թագավորությունում XI դարի։ Այս ժամանակաշրջանում Սկոնեի տարածքը բաժանված էին երկու թեմի՝ Լունդ և Դալբյու։ Դանիայի թագավոր Սվեն II Էստրիդսենը Դալբյույում ունեցել է սեփական նստավայր։ Նրա կառավարման ժամանակ հենց այնտեղ սկսեցին կառուցել վանքեր ու եկեղեցիներ։

Համաձայն 1658 թվականի Ռոսկիլդեի խաղաղության համաձայնագրի Սկոնեն անցավ Շվեդիային։ Երկու տար անց Կոպենհագենի հաշտության պայմանագրով Բորնհոլմ կղզին վերադարձվեց Դանիային։

Հայտնի մարդիկ խմբագրել

Սկոնեում ապրել և մեծացել են շատ հայտնիներ, նրանց թվում են՝

Կարիերան աստղագիտությունում խմբագրել

(460) Սկանիա աստերոիդը համարվում է Սկոնեի պարծանքը, հայտնաբերված 1900 թվականին, նվիրված 1904 թվականին Լունդ քաղաքում աստղագետների համաժողովին։

Տես նաև խմբագրել

Շվեդիայի նահանգներ Սկանիա Շվեդիայի վարչական բաժանումները

Հղումներ խմբագրել

Քաղաքներ խմբագրել


  Շվեդիայի նահանգներ  

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ