Կառլ XI (Շվեդիայի թագավոր)

Կառլ XI (նոյեմբերի 24, 1655(1655-11-24)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - ապրիլի 5, 1697(1697-04-05)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա), 1660 թվականից մինչև իր մահը Շվեդիայի թագավոր։

Կառլ XI
Ծնվել է՝նոյեմբերի 24, 1655(1655-11-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել է՝ապրիլի 5, 1697(1697-04-05)[1][2][3][…] (41 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Ռիդարհոլմենի եկեղեցի[4]
Երկիր Շվեդիա
ՏոհմՊֆալց-Ցվայբրյուկկենյան տոհմ
միապետ
ՀայրԿառլ Գուստավ
ՄայրHedvig Eleonora of Holstein-Gottorp?
ԵրեխաներՀեդվիգ Սոֆիա Շվեդական, Prince Gustaf of Sweden?, Prince Ulrik?, Prince Karl Gustav of Sweden?, Fredrik?, Կարլ XII[3] և Ուլրիկա Էլեոնորա[3]
Հավատքլյութերականություն
Պարգևներ
Կապիչի շքանշան

Կառլը Շվեդիայի թագավոր Կառլ X Գուստավի և Հյուդվիգ Էլեոնորայի միակ որդին էր։

Նրա հայրը մահացել է, երբ նա հինգ տարեկան էր, այսպիսով Կառլին կրթել են իր խնամակալները մինչև իր թագադրությունը, երբ նա տասնյոթ տարեկան էր։ Շատ շուտով նա ստիպված էր ռազմական գործողությունները հետ վերադարձնել Շվեդական տարածքները Դանիայից Սկանդինավյան պատերազմում։ Հաջողությամբ հաղթելով Դանիային, նա վերադարձավ Ստոկհոլմ և սկսեց բարելավել երկրի տնտեսական քաղաքական և ֆինանսական վիճակը, պահպանելով խաղաղ իրավիճակը իր կառավարման մնացած 20 տարիների ընթացքում։ Այս ժամանակաշրջանում նա բարեփոխումներ իրականացրեց առևտրային, ֆինանսական, ռազմական, նավատորմի, դատական համակարգի, եկեղեցիական կառավարման և կրթական ոլորտներում[5]։ Կառլ XI-ին փոխարինեց նրա միակ որդին՝ Կառլ XII, ով կարողացավ լավ վարժեցված զորքով հաղթական պատերազմներ մղել ամբողջ Եվրոպայով։

Այն փաստը, որ Կառլը թագադրվել էր որպես Կառլ XI, չի նշանակում որ նա Շվեդիայի 11-րդ թագավորն էր, ով ունել Կառլ անունը։ Նրա հայրը (որպես 10-րդ) և նրա մեծ պապը, Շվեդիայի թագավոր Կառլ IX-ը (1604–1611) իրենց համարը վերցրել էին Շվեդիայի առասպելական պատմությունից։ Համարակալումը ճիշտ է եղել մինչը Կառլ 5-րդը[6] Համարակալման ավանդույթը շարունակվում է մինչև հիմա, ներկայիս Շվեդիայի թագավորն է Կառլ XVI-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Karl XI (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. Olsson M. Riddarholmskyrkan - inventories and graves — 1937. — P. 449.
  5. «XI Encyclopædia Britannica Eleventh Edition (1910–1911)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. Article Karl in Nordisk familjebok
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 324