Շոն Տոուբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շոն Տոուբ (անգլ.՝ Shaun Toub, ապրիլի 6, 1963, Թեհրան, Իրան), իրանա-ամերիկացի դերասան, հայտնի է այն ֆիլմերից, որոնց շարքին են «Բախում»՝ մարմնավորում է Ֆարհադա, «Երկաթե մարդը» և «Քամու հետևից վազողը»։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 6, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1988-ից մինչ այժմ |
shauntoub.com | |
Կենսագրություն
խմբագրելՇոն Տոուբը ծնվել է Թեհրանում, մեծացել Մանչեստրում, Մեծ Բրիտանիա (նրա ընտանիքը հեռացել է Իրանից 1979 թվականի հեղափոխության ժամանակ)։ Արմատները իրանական հրեաներից են։ 14 տարեկանում գնում է Շվեյցարիա, երկու տարի բնակվելով Ատլանտյան օվկիանոսին հարակից, տեղափոխվում է Նաշուա (Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ավարտելու համար իր միջնակարգ կրթությունը։ Նա գրել է. «Դպրոցի ամենածիծաղելի տղան, ունի ավելի մեծ շանսեր աշխարհում հաջողությունների հասնելու համար»։ Մասսաչուսեթսի քոլեջում երկու տարի սովորելուց հետո Շոն Տոուբը ընդունվում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Շոնը արդեն ակտիվորեն ներգրավված է լինում եվրոպական համայնքների գործունեության մեջ։ Ի շնորհիվ տարբեր բարեգործական ակցիաների և հրապարակավ ելույթների, նա ձգտում է ամրապնդել արվեստի դերը հասարակության և համայնքների կյանքում։ Տոուբը ստանում է Լոս-Անջելեսի Սեֆարդյան կինոփառատոնի Սեֆարդյան մրցանակը։ Ներկայումս Շոն Տոուբը ապրում է Լոս-Անջելեսում։
Գործունեություն
խմբագրելԻ շնորհիվ խորաթափանց և տաղանդավոր գործակալի, նա իր բախտը գտնում է Հոլիվուդյան բեմում։ Շոունը բազում գովասանքների է արժանանում տարբեր էպիզոդներում (ավելի քան 100)և ֆիլմերում հայտնվելու համար։ Ամենահիշարժան գործը «Վատ տղաները» ֆիլմն է, Ուիլ Սմիթի և Մարտին Լոուրենսի հետ։ Նկարահանվե է ավելի քան 70 ֆիլմում։ Հայտնի է նաև «Տարերքների տիրակալը» ֆիլմից՝ Աիրոյի դերով, որը նկարվել է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտֆիլմի հիման վրա և «Երկաթե մարդը» ֆիլմից՝ Ինսենի կերպարով։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1988 | Որսորդ | Ֆիլիպ դը Պոլ/Ստեֆան Ավակ |
1994 | Ամուսնացածները… երեխաների հետ | Ակբար |
1990—1998 | Սաինֆելդ | Պինտեր Ռանավատ |
1993—1997 | Լոյիս և Կլարկ։ Սուպերմենի նոր արկածները (սերիալ) | Լոյիս և Կլարկ:Սուպերմենի նոր արկածները | Ասաբի |
1994—2009 | Շտապ օգնություն | Սեղանապետ |
1995—2000 | Զուգահեռ աշխարհներ | Հերի-Հեբ |
1995 | Վատ տղաները | Կլերկ |
2004 | Բախում | Ֆարհադ |
2006 | ՆՎՕ։ Առաջին հայացք | Քամեո |
2008 | Երկաթե մարդը | Ինսեն |
2013 | Երկաթե մարդը 3 | Ինսեն |
2014 | Լիմուզին |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Տոուբ» հոդվածին։ |