Տարերքների տիրակալը (անգլ.՝ The Last Airbender), Մ․ Նայթ Շյամալանի[8] ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որ նկարվել է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտֆիլմի առաջին եթերաշրջանի հիման վրա։ Մուլտֆիլմը, որում օգտագործվում են տարբեր տարրեր, վերցված ասիական մշակույթից, առասպելաբանությունից և մարտարվեստների տարբեր ոճերից՝ ստեղծված Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից։

Տարերքների տիրակալը
անգլ.՝ The Last Airbender
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին[1], ֆիլմ քունք ֆուի մասին[2], մանկական ֆիլմ, մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքԱվատար. Լեգենդ Աանգի մասին
Թվական2010, օգոստոսի 19, 2010[3] և հուլիսի 29, 2010[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄ. Նայթ Շյամալան
ՊրոդյուսերՄ. Նայթ Շյամալան, Ֆրենկ Մարշալ, Սեմ Մերսեր և Սքոթ Ավերսանո
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան, Մայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո
ԴերակատարներՆոա Ռինգեր, Նիկոլա Պելտց, Քլիֆ Քուրտիս, Աասիֆ Մանդվի, Ջոն Նոուբլ, Քեթրին Հոտոն, Ռենդալ Դուկ Քիմ, Սեյշել Գեբրիել, Սամմեր Բիշիլ, Դև Պատել, Դի Բրեդլի Բեյքեր, Շոն Տոուբ, Ջեքսոն Ռետբոուն, Թոմաս Ջ. Վալթոն, Կեոնգ Սիմ, Ֆրենսիս Գուինան, Մանու Նարայան, Ջոն Տրոսկի, Damon Gupton? և Մորգան Սպեկտոր
ՕպերատորԷնդրյու Լեսնի[5][6]
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՔոնրադ Բաֆ IV
Պատմվածքի վայրՎիետնամ
Նկարահանման վայրՖիլադելֆիա
ԿինոընկերությունParamount Pictures, Nickelodeon Movies, The Kennedy/Marshall Company և Blinding Edge Pictures
Տևողություն99 րոպե
Շահույթ319 700 000 $[7]
Պաշտոնական կայքէջ
 The Last Airbender (2010 film) Վիքիպահեստում

Ֆիլմը թողարկվել է 2010 թվականի հուլիսի 8-ին[9][10]՝ 3D ձևաչափով։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի իրադարձություններն տեղի են ունենում ֆանտազիաներով լեցուն աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Հեռավոր արվելք։ Վաղ անցյալում չորս ազգեր՝ Օդային թափառականները, Ջրի տոհմը, Հողի թագավորությունը և Կրակի երկիրը, խաղաղ ապրում էին մեկը մյուսի հետ։ Յուրաքանչյուր տոհմի ներկայացուցիչ ունակ է ղեկավարել իր տոհմի տարերքը։ Ազգերի միջև ներդաշնակությունը պահպանում էր Ավատարը, ով ունակ է կառավարել չորս տարերքները։

Բայց մի օր Կրակի երկիրը հայտարարեց պատերազմ։ Այդ ժամանակ անէացավ Ավատարի տիպիկ մարմնացումը։ Հարյուր տարի անց, երբ Կրակի երկիրն արդեն մոտ էր հաղթանակին, ջրի կախարդ Կատարան՝ իր Սոքա եղբոր հետ, գտնում է հարավային մասում Ավատարին՝ Օդի կախարդին՝ Աանգ անունով։

Լինելով եզակի, ով ունակ է վերջ դնել պատերազմին, Աանգը սկսում է ճանապարհորդել հյուսիսով, որպեսզի այնտեղ յուրացնի Օդի կախարդանքը։ Նրա հետ գնում են Կատարան և Սոքան։ Ճանապարհին նրանք ազատում են Հողի թագավորության մի քանի գյուղեր, որոնք վերցվել էին կրակի կախարդների և զինվորների կողմից։

Ժամանելով Հյուսիսային բևեռ՝ Ջրի տոհմի մայրաքաղաք, Աանգը բարելավում է ջրի կախարդանքի իր հմտություններն, որոնք ստացել էր Կատարայից իր արկածների ժամանակ։ Այդ ժամանակ Կրակի երկրի նավատորմը՝ Ծովակալ Ջաոյի հրամանատարությամբ, հարձակվում է Ջրի տոհմի քաղաքների վրա՝ Հյուսիսային բևեռում։ Ջաոն, փորձելով հաղթանակել, սպանում է Լուսնի հոգուն։ Բայց Լուսնի հոգին, իր կյանքի գնով, փրկում է հյուսիսային Ջրի տոհմի արքայադստերը՝ Յուին, ով սիրահարված էր Սոքային։ Վերջիվերջո Աանգը աքսորում է Կրակի կախարդներին Հյուսիսային բևեռից և իրեն կոչում է Ավատար, դրանով իսկ վերցնելով աշխարհն իր պատասխանատվության տակ։

Դերերում

խմբագրել
  • Նոա Ռինգեր[11] - Աանգ
  • Շոն Տոուբ[12] - Այրո հորեղբայր
  • Ահասիվ Մանդվի[12] - Ծովակալ Այրո
  • Դև Պատել[13] - Արքայազն Զուկո
  • Նիկոլա Պելտց[11] - Կատարա
  • Կլիֆ Կերտիս[12] - Օզայ՝ կրակի տիրակալ
  • Ջեքսոն Ռետբոուն[11] - Սոքա
  • Սեյշել Գեբրիել[11] - Յուի

Ֆիլմի ստեղծում

խմբագրել

Ստեղծման, տարածման և գովազդի հարցով զբաղվում են Paramount Pictures, MTV Films և Nickelodeon Movies ընկերությունները[14]։ Սցենարի, ռեժիսուրայի և պրոդյուսերական գործով զբաղվում է Մ. Նայթ Շյամալանը։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2009 թվականի մարտին և ավարտվել են 2010 թվականին։ Հենց այդ թվականին ֆիլմը սկսվել է ցուցադրվել։

Ի սկզբանե ֆիլմը ուներ բնօրինակ սերիալի անվանում (անգլ.՝ Avatar: The Last Airbender), բայց ծրագիրը սկսելուց առաջ, Ջեյմս Կեմերոնը և «20th Century Fox» կինոընկերությունը ֆիլմը կոչեցին «Ավատար»։ Ուստի որոշվեց վերցնել բառը անվանումից, որպեսզի չառաջանար խառնաշփոթություն[15]։

Աանգի դերակատար Նոա Ռինգերը ստացել է իր դերը՝ ինտերնետ-քասթինգի միջոցով։ Նա ուղարկել էր իր մասնակցությամբ տեսահոլովակ և հայտարարվել հաղթող։

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը ստացել է բացասական արձագանքներ՝ քննադատների և դիտորդների կողմից[16]։ Rotten Tomatoes-ում գրախոսության միայն 6 տոկոսն է դրական։ IMDb-ում ֆիլմն ունի 4,4 ռեյթինգ ամբողջ 75,737 ձայներից[17]։ Ֆիլմը ստացել է հինգ անտիմրցանակ, ինչպես նաև որպես «Վատագույն ֆիլմ»[18]։ Հիմնական քննադատության առիթ են դարձել վատ դերասանական խաղը և կախարդանքների ադապտացիան։ Ինչպես նաև դերասանների վատ ընտրությունը, ավելի ճիշտ նրանց էթնիկ կազմը։ Ջրի տոհմը ունի լավ արտահայտված ինուիթական կերպարանք, իսկ կրակի ազգը նման է չինական ազգայինին։

Սիկվել

խմբագրել

Չնայած այն փաստին, որ եղել էին մեծ թվով չարաշահումներ ֆիլմի շարունակության թողարկման վերաբերյալ, ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր արվել եռերգության մասին Մ. Նայթ Շյամալանի, Paramount Pictures և Nickelodeon Movies-ի կողմից[19]։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ Շյամալանը մտածել էր երկրորդ՝ ավելի մռայլ ֆիլմի մասին, որում որպես հակառակորդ հանդես էր գալու Ազուլան՝ Սամեր Բիշիլի դերակատարմամբ։

2010 թվականի հուլիսին «New York Magazine»-ի հարցազրույցում Շյամալանը սիկվելի նկարահանումների մասին պատասխանեց. «Մոտակա մի քանի ամիսներին մենք կիմանանք կունենանք այդպիսի հնարավորություն թե ոչ»[20]։ Սակայն հետո ոչ մի հայտարարություն դրա մասին չեղավ։ 2010 թվականի սեպտեմբերին, երբ նրան հաջորդ հարցազրույցում հարցրին, թե արդյոք գիտի նա շարունակության թողարկվելու ամսաթիվը, ռեժիսորը պատասխանեց. «Ոչ, քանի որ գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել»՝ ավելացնելով «Մտածում եմ, որ դա պետք է քննարկման դրվի՝ ինչպես առավելությունների, այնպես էլ թերությունների համար».[21]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.rollingstone.com/movies/pictures/the-10-worst-superhero-movies-of-the-past-10-years-20130502/the-last-airbender-2010-0888838
  2. http://iwatchstuff.com/2010/02/have-some-airbending-last-airb.php
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=lastairbender.htm
  6. http://www.filmaffinity.com/en/film516044.html
  7. Box Office Mojo — 1999.
  8. Variety - Shyamalan’s 'Avatar' also to bigscreen(անգլ.)
  9. СomingSoon.net Արխիվացված 2009-02-05 Wayback Machine(անգլ.)
  10. slashfilm.com - M. Night Shyamalan’s The Last Airbender Gets Release Date, Director Update, «Avatar» Dropped From Title Արխիվացված 2017-09-01 Wayback Machine(անգլ.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Entertainment Weekly - Shyamalan lines up his cast for 'The Last Airbender' Արխիվացված 2009-07-03 Wayback Machine(անգլ.)
  12. 12,0 12,1 12,2 Sci Fi Wire - More are cast in M. Night Shyamalan’s Last Airbender Արխիվացված 2009-03-17 Wayback Machine(անգլ.)
  13. Variety - Shyamalan cast floats on 'Air'(անգլ.)
  14. Mania Entertainment - Paramount and M.Night Shyamalan Previews LAST AIRBENDER Արխիվացված 2008-06-30 Wayback Machine(անգլ.)
  15. The Last Airbender (2010) - Trivia - IMDb(անգլ.)
  16. The Rotten Tomatoes: The Last Airbender(անգլ.)
  17. «Рейтинг на IMDb». 5 Января 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին.(անգլ.)
  18. «Золотая малина 2011: Победители». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  19. Warmoth, Brian (2010 թ․ հուլիսի 6). «Last Airbender 2 Will Be Darker, M. Night Shyamalan Says - Movie News Story | MTV Movie News». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.(անգլ.)
  20. Lane Brown (2010 թ․ հուլիսի 1). «Vulture Breaks the News to M. Night Shyamalan About The Last Airbender's Reviews». New York Magazine. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.(անգլ.)
  21. Rick Marshall (2010 թ․ սեպտեմբերի 3). «Will 'The Last Airbender' Get A Sequel? M. Night Shyamalan Ponders Potential 'Book 2' Adaptation». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարերքների տիրակալը» հոդվածին։