Շիշլիի հայկական գերեզմանատուն

Շիշլիի գերեզմանատուն (թուրքերեն՝ Şişli Ermeni Mezarlığı), հայկական գերեզմանատուն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասում։ Սկսել է գործել 1865 թվականից։ Կառավարվում է և պահպանվում Թուրքիայի հայկական համայնքի կողմից[1]։ Գերեզմանատունը 1930 թվականին ընդունված օրենքով փոխանցվել էր Ստամբուլի քաղաքապետարանին, սակայն 2015 թվականին սեփականության իրավունքը վերադարձվել է և 80 տարի ժամկետով պատկանում է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին[2]։ Ունի մոտ 41,950 քմ մակերես, ունի մոտավորապես 700 միլիոն թուրքական լիրա արժեք[3]։

Շիշլիի հայկական գերեզմանատուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՇիշլի
Երկիր Թուրքիա
Հիմնման տարի1865
Սեփականատեր«Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամ
Մակերես41,950 մ² մ²

Պատմություն

խմբագրել

1830 թվականին Օսմանյան կայսրության պաշտոնական հրովարտակով գերեզմանատան տարածքը տրամադրվել է Ստամբուլի հայերին: Հանրապետական Թուրքիայի առաջին տարիներին բռնազավթվել է և 1930 թվականին ընդունված կարգով փոխանցվել Ստամբուլի քաղաքապետարանին։

1936 թվականին Թուրքիան օրենք ընդունեց, որով բռնագրավում էր ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցապատկան գույքը[2]։ 2011 թվականի Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո, որոշվեց անօրինական վերցված գույքը հետզհետե վերադարձնել իրական տերերին։ 2011 թվականին «Երեք խորան» հայկական հիմնադրամը դիմել է Թուրքիայի հիմնադրամների վարչություն տարածքը վերադարձնելու խնդրանքով, որը դրական որոշում է կայացրել և 2015 թվականին սեփականության իրավունքը փոխանցվել է հիմնադրամին 80 տարի ժամկետով[3]։

Ճարտարապետություն

խմբագրել

1893 թվականին Օսմանյան կայսրության հրամանագրով գերեզմանի մուտքի մոտ կառուցվել են Դիվանատան կամ պահապանների ու քահանաների համար կառույցներ։ Մաղաքիա Օրմանյան պատրիարքի ծրագրով և Միհրան Խալիֆայի օգնությամբ 1903 թվականին վերակառուցվեցին դարպասները։ Գերեզմանատանը կան շատ հուշարձաններ և դամբարաններ[4]։

Թաղված հայտնի անձինք

խմբագրել
 
Գերեզմանատան մուտքը

Գերեզմանատանն են թաղված՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ay, Savas (2011 թ․ ապրիլի 10). «Parev (merhaba)eski dostlar (Hello Old Friends)». Sabah (Turkish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «Ստամբուլի հայկական գերեզմանատունը վերադարձվել է հայերին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 «Սթամպուլի Հայերը Շիշլիի Հայկական Գերեզմանատան Սեփականութեան Իրաւունք Ստացած են». ԵՌԱԳՈՅՆ. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  4. «Շիշլիի Գերեզմանատուն». Պատրիարքութիւն Հայոց.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիշլիի հայկական գերեզմանատուն» հոդվածին։