Սիրվարդ Կալպակյան Կարամանուկ

Սիրվարդ Կալպակյան Կարամանուկ (Սիրվարդ Գարամանուկյան, դեկտեմբերի 1, 1912(1912-12-01)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 2008(2008-10-19)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ կոմպոզիտոր, դաշնակահար և ուսուցիչ, խմբավար, հասարակական գործիչ, որը բնակվել է Ստամբուլում։

Սիրվարդ Կալպակյան Կարամանուկ
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1912(1912-12-01)[1]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Երկիր Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 19, 2008(2008-10-19)[1] (95 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ

Վաղ կյանք խմբագրել

Կարամանուկը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Կոստանդնուպոլիսի Սկյուտար շրջանում։ Հինգ տարեկանից սկսել է հաճախել դաշնամուրի դասընթացների Ստեփան Պապելյանի մոտ (Sտամբուլի Տատյան և Եսայան վարժարաններ), 1939 թվականին ավարտել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիան, այժմ՝ Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա[2], որտեղ նրա գլխավոր ուսուցիչն եղել է Ֆերդի Ստատցերը, Ս. Բաբելյանը։ Նա նաև դասեր է վերցրել Ջեմալ Ռեսիտ Ռեյից, Ահմեդ Ադնան Սայգունից և Լիկո Ամարից երաժշտության տեսության, պատմության և կամերային երաժշտության վերաբերյալ:Դրանից հետո Կարամանուկը կարճ ժամանակահատված դաշնամուրի մասնավոր դասեր է ստացել նաև Լազարե Լևիից[3]։

Կարիերա խմբագրել

Կալպակյանը բազմաթիվ երգերի, երգչախմբային ստեղծագործությունների, երգչախմբի և նվագախմբի համար ծավալուն շարադրությունների, մանկական օպերետի, մանկական երգերի, դաշնամուրային ստեղծագործությունների, ժամերգությունների կազմակերպման հեղինակ է։ Գրել է երկեր՝ դաշնամուրի, լարային քառյակի համար, մեներգեր, խմբերգեր, ռոմանսներ, վոկալ մանրապատումներ, «Վաղվա արվեստագետները» օպերետը, «Դժվար տարի», «Ախթամար» (ըստ Հովհաննես Թումանյանի), «Երգ Պետրոս Դուրյանի» պոեմները՝ երգչախմբի և նվագախմբի համար, և այլ գործեր։ Նրա աշխատանքները կատարվել են մի քանի երկրներում և ձայնագրվել են ականավոր մենակատարների և համույթների կողմից։ Նրա ստեղծագործություններին ամբողջովին նվիրված համերգները կազմակերպվել են Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Արժեքավոր են «Ընտիր երգեր», «Մանկական երգեր» պրակները։ «Ախթամար» վոկալ-սիմֆոնիկ գործի հիման վրա նկարահանվել է կինոնկար։ 2004 թվականին Երևանի «Մոսկվա կինոթատրոնում» տեղի է ունեցել Ախթամար ֆիլմի շնորհանդեսը, որը հիմնված է եղել Կարամանուկի համանուն սիմֆոնիկ պոեմի վրա։

Նրա ստեղծագործությունները տպագրվել են Ամերիկայի Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ստամբուլի թուրքահայ ուսուցիչների ասոցիացիայի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից, որտեղ վերագրվում են նրա ձեռագրերը[4]։

Ստեղծագործություններում համադրելով արլևելյան, հայկական, նաև միջնադարյան երաժշտության տարրեր՝ հասել է վառ պատկերավորության։ 1992 թվականին՝ Նյու Յորքում, 1999 և 2000 թվականներին Երևանում տեղի են ունեցել Գարամանուկյանի հեղինակային համերգները։

Մրցանակներ խմբագրել

ՀԱԵ «Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց» շքանշան։

Աշխատանքներ խմբագրել

Վոկալ-նվագախմբային խմբագրել

  • Ախթամար,1969
  • Գարնան առաւօտ, 1969
  • Երգ Պետրոս Դուրեանի, 1972

Վոկալ (սոլո) խմբագրել

  • Տէ՛ր, ես քեզմէ ուզեցի,1946
  • Եարճան,1946
  • Նէ
  • Ի՞նչ կ՚ըսեն
  • Սիրերգ
  • Այնքան շատ
  • Սիրտ ունենք, սէր չունենք
  • Հոգիս
  • Երեք կոչերը
  • Ինչ անեմ որ հաւատաս
  • Նամակ
  • Օրօրոցի մօտ
  • Սիրտը
  • Ես որ մեռնեմ
  • Անանուն
  • Սիրերգ
  • Սէր
  • Մի՛ մերձենար յիս
  • Կոյսը
  • Ողջակէզ
  • Սաղմոս
  • Օրօր
  • Երջանկութիւն
  • Սպասում
  • Սէր անայլայլ
  • Բանաստեղծութիւն
  • Ներբող Դուրեանի
  • Երկնէր երկին և երկիր
  • Եկէսցէ
  • Ես որ մեռնեմ
  • Վերջալոյսին դէմ
  • Աշնանային
  • Եթէ
  • Անտուն գիշերներ
  • Օտա՜ր, ամայի՜
  • Կ՚ուզես լինեմ վշտի ցօղեր
  • Փափաք
  • Ես սիրեցի
  • Մայիսեան վարդեր
  • Բարի երկինք (երգաշար)
  • Սիրել վերջին շունչով
  • Ինչ աղուոր է
  • Գարուն
  • Գարունն եմ ես
  • Երեսդ վառի
  • Օրէ օր
  • Իրիկունը վերջին
  • Ամէն գիշեր
  • Խօսք առ բանաստեղծութիւն
  • Մայրամուտ
  • Հեգնանք
  • Սուրբին աղօթքը
  • Անգամ մը միայն
  • Մայր
  • Սուտ կամ իրաւ
  • Մի՛ դպիք
  • Վերյիշում
  • Կապոյտ ու դալար
  • Սպասում
  • Խաղը կեանքի
  • Սկսիլ
  • Քառասմբակ սէրերով
  • Գայլին մահը
  • Հայաստան ասելիս
  • Վոգալիզ
  • Երազներ իմ կորած

Վոկալ (դուետ) խմբագրել

  • Կոյսի հոգի
  • Հովուերգութիւն
  • Խարխափում
  • Առաւօտ

Գրականություն խմբագրել

  • Սարյան Ա., Երաժշտութեամբ իմաստաւորված կեանք. Սիրվարդ Գարամանուկի կեանքն ու ստեղծագործութիւնը, Ե., 2007:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. «İstanbul Üniversitesi - Tarihten Geleceğe Bilim Köprüsü - 1453». Istanbul.edu.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Արաքսի Սարյան։ Երաժշտութեամբ իմաստաւորուած կեանք։ Երևան, 2007, pp. 11-13.
  4. Սարյան։ p 16-21.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։