Հակոբ Մնձուրի
Հակոբ Մնձուրի (իսկական անունը՝ Հակոբ Թեմերճյան (Տեմիրճյան), հոկտեմբերի 16, 1886, Էրզինջանի մարզ, Թուրքիա - 1978, Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։
Հակոբ Մնձուրի | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Հակոբ Թեմերճյան |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1886 |
Ծննդավայր | Էրզինջանի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | 1978 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ |
Ժանրեր | պատմվածք և հեքիաթ |
Հակոբ Մնձուրի Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։
Երկերի մատենագիտություն խմբագրել
- Երկրորդ ամուսնութիւնը, Կ. Պոլիս, 1931, 87 էջ։
- Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, 318 էջ։
- Արմտան (պատմուածքներ), Իսթանպուլ, 1966, 320 էջ։
- Կապույտ լույս, Երևան, 1968, 224 էջ։
- Կռունկ, ու՞ստի կուգաս, Իսթանպուլ, 1974, 287 էջ։
- Տեղեր, ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, 210 էջ։
- Երկեր, Երևան, 1986, 544 էջ։
- Պատմուածքներ, Անթիլիաս, 1991, 94 էջ։
- Գիւղը կապրի իմ մէջս, Ստամբուլ, 2005, 189 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Գրականություն խմբագրել
- Սևան Գեղամ, Հակոբ Մնձուրի, Երևան, 1981։
- Մաթևոսյան Հրանտ, Հակոբ Մնձուրու աշխարհը, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004։
- Հակոբ Մովսես, Փոքր Արմտան համաստեղություն, Գրականագիտական հանդես, 1, Երևան, 2020։
Արտաքին հղումներ խմբագրել
- Հակոբ Մնձուրի «Այս քանի մը տողերը»
- Հակոբ Մնձուրին հայ մատենագրութեան թուանշային գրադարանում
- Հակոբ Մնձուրին գրապահարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 654)։ |