Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարպիս Զաքարյան (հունիսի 2, 1930(1930-06-02), Ստամբուլ, Թուրքիա - հունվարի 25, 2020(2020-01-25), Ստամբուլ, Թուրքիա), հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում Թուրքիայի և Եվրոպայի չեմպիոն։ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է[1]։ Նրան անվանել են «Դեմիր Յումրուկ» («Երկաթե բռունցք»)[2][3]։

Կարպիս Զաքարյան
Ընդհանուր տեղեկություններ
ՄականունԵրկաթե բռունցք
Քաղաքացիություն Թուրքիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 2, 1930(1930-06-02)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահվան ամսաթիվհունվարի 25, 2020(2020-01-25) (89 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաշային կարգմիջին քաշային

Կենսագրություն խմբագրել

Զաքարյանը ծնվել է 1930 թվականին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում[3], ծագումով հայ է, սովորել է տեղի հայկական Էսայան վարժարանում[4]։ Նրա հայրը վատառողջության պատճառով չի կարողացել աշխատել, իսկ մայրը ամբողջ ընտանիքի համար հյուսելով է վաստակել[1]։ Ընտանիքին օգնելու համար 5-րդ դասարանում ստիպված է եղել թողնել վարժարանը և սկսել աշխատել որպես թերթ վաճառող[1][3]։ Նա իր բռնցքամարտի կարիերան սկսել է 1944 թվականին Բոսֆորի մրցաշարում (Bosporus Tournament)[4]։ 1947 և 1948 թվականներին 48 կգ քաշային կարգում դարձել է Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն[3]։ Այնուհետև, առաջին անգամ ներկայացրել է Թուրքիայի ազգային հավաքականը 1949 թվականին Իսպանիայի դեմ խաղում։ 1951 թվականին նա դարձավ առաջին թուրքական պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Զաքարյանը 1957 թվականի մարտին կորցրեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 1964 թվականին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն։ Զաքարյանը թոշակի է անցել 1966 թվականին։ 1960 թվականից աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ[3], այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոն Ջեմալ Կամաչիի հետ։

Ռինգ է դուրս եկել 251 անգամ, մենամարտել սիրողական և պրոֆեսիոնալ մարտերում[3]։

Զաքարյանը մահացել է 2020 թվականի հունվարի 25-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 89 տարեկան հասակում[3]։ Նրան հուղարկավորել են Շիշլիի հայկական գերեզմանատանը Սուրբ Երիտասարդություն հայկական եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստյան արարողությունից հետո[2]։

Մարտացանկ խմբագրել

28 հաղթանակ (6 նոկաուտ), 8 պարտություն (1 նոկաուտ), 5 ոչ-ոքի[5]
Արդյունքը Գրանցում Մրցակից Տեսակ Ամսաթիվ Վայր Նշումներ
Ոչ-ոքի 32-13-6   Ֆրանկո Նենցի PTS 1966-04-15   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 1-1   Պիերո Մորջիա TKO 1965-12-09   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 0-1   Մարուն Ջերես PTS 1965-08-14   Բեյրութ, Լիբանան
Հաղթանակ 5-5-3   Աբդուլհա Մոհամեդ Ջեն Դուբի TKO 1965-03-20   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 4-6   Ժան-Կլոդ Լաբրեյ PTS 1964-12-02   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 2-1-2   Լոթար Կրեմեր PTS 1964-09-17   Փարիզ, Ֆրանսիա
Հաղթանակ 2-1-2   Լոթար Կրեմեր PTS 1964-09-17   Փարիզ, Ֆրանսիա
Հաղթանակ 0-0   Մարուն Ջերես KO 1964-06-08   Ստամբուլ, Թուրքիա Մերձավոր Արևելքի միջին քաշային կարգի տիտղոս
Հաղթանակ 3-17-6   Մարիո Դելլա Կորտե PTS 1964-04-09   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 39-29-11   Ռենե Բրունե PTS 1963-11-18   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 66-65-20   Ժան Ռյուլլե PTS 1963-08-19   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 38-26-10   Ռենե Բրունե TKO 1963-03-27   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 1-0-2   Չարլզ Աթտալի PTS 1960-10-12   Ստամբուլ, Թուրքիա
Ոչ-ոքի 1-0-1   Չարլզ Աթտալի PTS 1960-03-18   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 0-1-0   Մոհամմեդ Սալահ Մուսրի PTS 1959-10-08   Ստամբուլ, Թուրքիա
Պարտություն 38-15-4   Պաուլո Սակոման PTS 1957-11-22   Սան Պաուլո, Բրազիլիա
Հաղթանակ 11-7-6   Բրահիմ Կետտանի PTS 1957-11-10   Փարիզ, Ֆրանսիա
Պարտություն 34-2-2   Մարտինիանո Պերեյրա TKO 1956-10-20   Բուենոս Այրես, Արգենտինա
Պարտություն 44-1-2   Սիրիլո Գիլ PTS 1956-09-22   Բուենոս Այրես, Արգենտինա
Պարտություն 48-7-2   Իդրիսսա Դիոնե PTS 1956-08-18   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 14-3-2   Ուսման Սիսսե PTS 1956-04-08   Բեյրութ, Լիբանան
Պարտություն 7-0-0   Ժակ Ներվի PTS 1956-03-17   Գրանվիլ, Ֆրանսիա
Հաղթանակ 16-1-0   Միշել Ֆրանսուա PTS 1956-03-03   Փարիզ, Ֆրանսիա
Հաղթանակ 22-6-2   Զիյարիս Տակի KO 1955-07-30   Ստամբուլ, Թուրքիա Թուրքիայի միջին քաշային կարգի տիտղոս
Հաղթանակ 22-6-2   Ահմեդ Բելարբի II PTS 1955-06-05   Ստամբուլ, Թուրքիա
Ոչ-ոքի 0-1-0   Յան Պապադոպուլոս PTS 1955-05-15   Ալեքսանդրիա, Եգիպտոս
Հաղթանակ 19-7-8   Կարլ Օչսլե PTS 1955-03-27   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ   Էմանուել Լամբիդիս PTS 1955-02-27   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ   Յան Պապադոպուլոս PTS 1954-11-02   Բեյրութ, Լիբանան
Պարտություն 34-2-0   Իդրիսսա Դիոնե PTS 1954-02-05   Բեյրութ, Լիբանան
Պարտություն 33-2-0   Իդրիսսա Դիոնե PTS 1954-01-23   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ   Բրահիմ Կետտանի PTS 1954-01-12   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 22-30-7   Էմանուել Կլավել RTD 1953-10-03   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 15-3-2   Զիյարիս Տակի PTS 1953-08-18   Ստամբուլ, Թուրքիա Թուրքիայի միջին քաշային կարգի տիտղոս
Հաղթանակ 9-22-4   Ռոբերտ Աստուան PTS 1953-04-30   Փարիզ, Ֆրանսիա
Ոչ-ոքի 16-15-31   Ֆրեդդի Թեյչման PTS 1953-04-17   Բեռլին, Գերմանիա
Հաղթանակ 22-8-4   Չարլզ Դհերի PTS 1953-03-14   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 8-18-4   Լեանդրե Մատեոս PTS 1953-01-13   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 8-18-4   Միշել Լամբիդիս PTS 1951-12-23   Ստամբուլ, Թուրքիա
Հաղթանակ 5-0-0   Զիյարիս Տակի PTS 1951-05-02   Ստամբուլ, Թուրքիա Ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Այս մենամարտը վերցված է վիեննացի Լեո Վոլնհոֆերի տրամադրած ձայնագրությունից։
Պարտություն 2-0-0   Զիյարիս Տակի PTS 1951-03-10   Ստամբուլ, Թուրքիա Ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Այս մենամարտը վերցված է վիեննացի Լեո Վոլնհոֆերի տրամադրած ձայնագրությունից։
Ոչ-ոքի 5-6-2   Ալի Ամրանե PTS 1950-10-18   Ստամբուլ, Թուրքիա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 SOYKAN, TİMUR (2012 թ․ հոկտեմբերի 21). «Türkiye'nin ilk profesyonel boksörü BÜYÜK GARBİS». Posta (Turkish). Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «'Demir Yumruk'a bayraklı veda». Hürriyet (թուրքերեն). 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը». armeniasputnik.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  4. 4,0 4,1 İstepanyan, Torkom (1967). Hepimize bir bayrak: Hâtırat--inceleme (Turkish). Tarla. էջ 118. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Professional Boxing Record Արխիվացված 2014-12-02 Wayback Machine. Boxrec. Retrieved on 2012-05-19.