Ուդի Հրանտ
Ուդի Հրանտ (նաև՝ Քենքուլան Հրանտ, Էմրե Հրանտ, 1901, Ադափազար, Թուրքիա - օգոստոսի 29, 1978), հայ ուդահար։
Ուդի Հրանտ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1901 Ադափազար, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 29, 1978 |
Մասնագիտություն | երաժիշտ |
ԿենսագրությունԽմբագրել
Եղել է ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի, որը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Թուրքիայում և իր տեքստերի մեծ մասը գրել է թուրքերենով[1]։ Միաժամանակ ստեղծագործել և կատարել է երգեր նաև հայերենով։ Քենքուլյանը բազմաթիվ շարաններ է գրել ԱՄՆ-ում և Եվրոպայում 20-րդ դարի կեսերին իր ճանապարհորդությունների ժամանակ[2]։
Եղել է կույր։ 1915 թվականից Իկոնիայում երգել է եկեղեցու երգչախմբում, ծանոթացել եկեղեցական երաժշտությանը, սովորել ուդ նվագել։ 1918 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ սովորել է նշանավոր երաժիշտներ Քեմանի Հակոբոս Այվազյանի, Տիգրան Քացախյանի և Ուդի Գրիգոր Բերբերյանի ղեկավարությամբ։
1950 թվականին մեծահարուստ մի հույնի հրավերով մեկնել է Նյու Յորք (աչքերը բուժելու նպատակով), որտեղ (նաև Բոստոնում, Դետրոյթում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում) հանդես է եկել մենահամերգներով, նաև դասավանդել է ուդ։
1950 թվականին Նյու Յորքում տպագրվել է նրա «Արուեստագէտի մը կեանքը» գիրքը անգլերենով։ Վերադառնալով Ստամբուլ՝ շարունակել է դասավանդել ուդ և երգեցողություն, հիմնադրել է երգչախումբ, ելույթներ ունեցել ռադիոյով։ 1963 թվականին համերգներով շրջագայել է Փարիզում, Բեյրութում, Հունաստանում և Ամերիկայում։
1966 թվականին Երևանում նշվել է Ուդի Հրանտի ծննդյան 65-ամյակը։ Նրա վերջին մենահամերգը 1977 թվականին էր՝ Ստամբուլում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Oud Music of the Near East: A Tribute to Udi Hrant»։ The Middle East Center at Penn։ Վերցված է 3 September 2019
- ↑ Greve Martin (2017)։ Makamsiz: Individualization of Traditional Music on the Eve of Kemalist Turkey։ Würzburg, Germany: Orient-Institut Istanbul։ ISBN 978-3-95650-278-1։ Վերցված է 3 September 2019
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |