Զահրատ (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան, մայիսի 10, 1924(1924-05-10), Կոստանդնուպոլիս, Թուրքիա - փետրվարի 20, 2007(2007-02-20) կամ փետրվարի 21, 2007(2007-02-21)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծ։

Զահրատ
Ծննդյան անունԶարեհ Յալտըզճյան
Ծնվել է1924 մայիսի 10
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 20, 2007(2007-02-20) (տարիքը 82)
Վախճանի վայրՍտամբուլ
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, բժիշկ-գրող և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՊանգալտիի մասնավոր հայկական դպրոց
Զահրատ Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Զահրատը ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ 3 տարեկան էր, երբ մեռնում է հայրը, իսկ քսանամյա մայրը կրկին ամուսնանում է։ Նրան խնամել է մորական պապը` Հաճի Լևոնը[2]։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունաւոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծութիւններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն[3]։

  • Մեծ քաղաքը, Երևան, 1978, 188 էջ։
  • Մէկ քարով երկու գարուն, Իսթանպուլ, 1989, 192 էջ։
  • Մաղ մը ջուր, Իսթանպուլ, 1994, 160 էջ։
  • Մէկ քարով երկու գարուն, Պէյրութ, 1997, 192 էջ։
  • Առանց խաչի, առանց քարի խաչքար, Երևան, 1998, 232 էջ։
  • Բառերուն տակի քերթուածը, Երևան, 2004, 128 էջ։
  • Բանաստեղծութիւններ, հատ. Ա.–Բ., Իսթանպուլ, 2006։
  • Բառ բառի քով, Երևան, 2007, 420 էջ։
  • Դդումի համ, Իսթանպուլ, 2009, 160 էջ։
  • Ակնթարթի մը չափը, Թեհրան, 2011, 332 էջ։
  • Անտիպ թերթս, Իսթանպուլ, 2012, 430 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Սփյուռքահայ գրականություն ։ [Ուսումնական ձեռնարկ բանասիրական ֆակուլտետների համար] / Վ.Ա. Գաբրիելյան; Երևանի պետական համալսարան., 2016, 424 էջ։ Էջ 380։
  3. «Զահրատ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահրատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 652