Սիմոն Հակոբյան
Սիմոն Հակոբյան (1857[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 16, 1921, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ նկարիչ։
Սիմոն Հակոբյան | |
---|---|
Ի ծնե | Սիմոն Հակոբյան |
Ծնվել է | 1857 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | 1921 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895 թվականից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ. Հ. Պերպերյանի դիմանկարը և այլն։ Կ. Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Հակոբյանը պարբերաբար մասնակցել է Կ.Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրցանակին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան