Օննո Թունջբոյաջյան

հայ կոմպոզիտոր

Օննո Թունջ (ամբողջական անվանում՝ Հովհաննես Թունջբոյաջյան, թուրքերեն՝ Ohannes Tunçboyacı, դեկտեմբերի 20, 1948(1948-12-20), Շիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա - հունվարի 14, 1996(1996-01-14), Armutlu, Յալովայի մարզ, Թուրքիա), եղել է թուրքահայ առաջատար երաժիշտներից մեկը։

Օննո Թունջբոյաջյան
Օննո Թունջբոյաջյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOhannes Tunçboyacı
Նաև հայտնի է որպեսOnno Tunç
Ծնվել էդեկտեմբերի 20, 1948(1948-12-20)
Շիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Մահացել էհունվարի 14, 1996(1996-01-14) (47 տարեկան)
Armutlu, Յալովայի մարզ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժիշտ
Գործիքներկիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ
Գործունեություն1981-1996

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1948 թվականին Ստամբուլում։ Նվագել է բաս-կիթառի, կոնտրաբասի, դաշնամուրի և հարվածային գործիքների վրա։ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայր էր։ Վաղ տարիքուն երգում էր «Հարեուր մանգազ» եկեղեցական երգչախմբում։ Սերտ աշխատել է հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հետ։ Շուրջ 175 երգերի հեղինակ է։ Նրա գրված «Sevince» երգով Հյուլքի Աքթունջի և Բագդան Բայդուրի կատարմամբ ներկայացվել է 1974 թվականի Եվրատեսիլ մրցույթին։ Ստամբուլի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Թունջի «Su» սիմֆոնիան։

ՎախճանըԽմբագրել

Օննո Թունջը մահացել է 1996 թվականի հունվարի 14-ին, երբ վատ եղանակի պատճառով ընկել է իր սեփական ինքնաթիռը։ Աղետը տեղի է ունեցել Յալովայի մարզի Արմութլու գյուղի մոտ։ Նրա հետ մահացել է նաև իր ընկեր Հասան Քանիքը։

2002 թվականին Յալովա քաղաքի կենտրոնում տեղադրվել է երաժշտի հիշատակին նվիրված հուշարձան[1][2][3]։

ԸնտանիքԽմբագրել

  • Ջանան Աթեշ - նախկին կինը
  • Սելին Թունջբոյաջյան - դուստրը
  • Այդա Թունջբոյաջյան - դուստրը
  • Արտո Թունջբոյաջյան - եղբայրը

Onno Tunç tributeԽմբագրել

2007 թ.-ին մի քանի ճանաչված թուրք երգիչների կողմից թողարկվեց "Onno Tunç Şarkıları" ("Օննո Թունջի երգերը") հավաքածուն[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել