Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստորակետ (այլ կիրառումներ)

Ստորակետ, կետադրական նշաններից մեկը։

,

Հայերենի կետադրություն

վերջակետ ( : )
միջակետ ( )
ստորակետ ( , )
բութ ( ՝ )
շեշտ ( ՛ )
հարցական նշան ( ՞ )
բացականչական
նշան
( ՜ )
չակերտներ ( « » )
միության գծիկ ( - )
անջատման գիծ ( )
կախման կետեր ( )
բազմակետեր ( ․․․․ )
փակագծեր ( [ ] ( ) )
ապաթարց ( ՚ )
ենթամնա ( ֊ )
բացատ ( )
Հին հայերենի կետադրություն
թավ•լերկ•մակակետ
սոսկ•սուղ
պատիվ ( ՟ )
Լատիներենի կետադրություն
բացականչական
նշան
( ! )
հարցական նշան ( ? )
Տպագրական նշաններ
ամպերսենդ ( & )
աթ ( @ )
աստղանիշ ( * )
հակադարձ շեղագիծ ( \ )
ցանկի մակնշան ( )
տպագրական խաչ ( †, ‡ )
աստիճան ( ° )
վանդականիշ ( # )
համարանիշ ( )
բաժանման նշան ( ÷ )
կարգի ցուցիչ ( º, ª )
տոկոս, հազարերորդական մաս ( %, ‰ )
ենթաբաժին ( )
շտրիխ ( ′, ″, ‴ )
բաժին ( § )
ալիքանշան ( ~ )
ընդգծում ( _ )
կանգնակ ( ¦, | )
Մտավոր սեփականություն
հեղինակային
իրավունքի նշան
(©)
ապրանքանշանի իրավունք (®)
սպասարկման նշան ()
ապրանքանիշ ()
Արժույթներ
արժույթի նշան (¤)
արժույթների
նշաններ`
(֏ ฿ ¢ $ £ ¥ )

Հայերենում ստորակետ դրվում է՝

  • գերադաս և ստորադաս նախադասությունների միջև.
    • երբ տարբեր ստորադաս նախադասությունների կապող ստորադասական շաղկապները կամ շաղկապական բառերը գործածվում են իրար մոտ, ստորակետով տրոհումը կատարվում է ըստ տարբեր նախադասությունների.
    • եթե ստորադասական շաղկապը զեղչված է, գերադաս և ստորադաս նախադասությունների տրոհումը սովորաբար կատարվում է բութով.
  • համադաս նախադասությունների միջև, երբ սրանք կապակցված են առանց շաղկապի, ինչպես նաև և-ից, ու-ից, կամ-ից բացի, որևէ շաղկապով (իսկ, բայց, սակայն, մինչդեռ և այլն).
  • և, ու, կամ շաղկապներով կապակցված համադաս նախադասությունների միջև, որոնք չունեն ընդհանուր ենթակա.
  • և, ու, կամ շաղկապներով կապակցված համադաս նախադասությունների միջև, որոնց ենթական ընդհանուր է, սակայն առաջինին հաջորդում է ստորադաս նախադասություն, կամ այն ունի տրոհվող վերջադաս դերբայական դարձվածք.
  • նախադասության համադաս անդամների միջև, երբ սրանք կապակցված չեն և, ու, կամ շաղկապներով.
    • ծանոթություն - համադաս անդամների միջև ստորակետ է դրվում նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը դերբայական դարձված է։
  • միջանկյալ բառերի, բառակապակցությունների, նախադասությունների և նախադասության մնացած մասի միջև.
    • խոսքի մասերից միջանկյալ կիրառությամբ առավելապես հանդես են գալիս ձայնարկությունները, վերաբերականների մի մասը.
  • կոչականի և նախադասության հիմնական մասի միջև.
  • կրկնադիր և...և, թե-թե, կամ-կամ, ոչ-ոչ շաղկապներով կապակցված բառերի, նախադասությունների միջև.
  • միջադաս տրոհված դերբայական դարձվածից առաջ և հետո.
    • միջադաս դերբայական դարձվածի տրոհման կանոնը պահպանվում է նաև այն դեպքում, երբ դերբայական դարձվածին նախորդում կամ հաջորդում են միայն նրան համազոր անդամներ.
  • ըստ, նայած, համաձայն, համապատասխան, հակառակ, հանդերձ, չնայած, չհաշված, փոխանակ, ի տարբերություն, ի հեճուկս, բացի, զատ, բացառությամբ կապերով ձևավորված հիմունքի ու զիջման միջադաս պարագաներից առաջ և հետո.
  • բացահայտչից հետո, եթե նախադասությունը շարունակվում է.
    • բացահայտչից հետո ստորակետ չի դրվում.
      • երբ հատկացուցչի բացահայտչին հաջորդում է նրանից տարբեր հոլովով բառ, որը չի կարող շփոթել բացահայտչի հետ.
      • երբ բացահայտչի հետ գործածված է հետադաս կապ.
      • երբ տրամաբանական շեշտը բացահայտչի վրա ընկնելու պատճառով ստորոգյալի հանգույցը կամ օժանդակ բայը դրվում է բացահայտչից հետո.
      • երբ բացահայտչին հաջորդում է հավելական էլ շաղկապը.
    • բացահայտչից հետո ստորակետ չի դրվում, եթե նույն տեղում պահանջվում է դնել բութ կամ միջակետ.
  • հետադաս տրոհված որոշչի հետո, եթե նախադասությունը շարունակվում է.
    • տրոհված որոշչից հետո ստորակետ չի դրվում, եթե նույն տեղում պահանջվում է դնել բութ կամ միջակետ.
  • մեկնական բառից առաջ.
  • մատենագիտական աղբյուրի նկարագրության մեջ ներկայացվող տվյալների միջև։

Գրականություն

խմբագրել
  • Սերգեյ Աբրահամյան, «Հայերենի կետադրություն», ուսումնական ձեռնարկ, 2002 թ.