Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութ (այլ կիրառումներ)

Բութ, հայերենի կետադրական նշաններից մեկը, որը դրվում է հետևյալ դեպքերում․

  • բացահայտյալի և բացահայտչի միջև․
  • տրոհվող առաջադաս դերբայական դարձվածքից հետո և վերջադասությունից առաջ․
  • թվարկվող հետադաս, բազմակի, անորոշ առումով ենթականերից առաջ․
  • համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ․
  • նախադասության որևէ անդամի վրա՝ հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացում է․
  • հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համար, թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղեկցությամբ․
  • թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղեկցությամբ (դրվում է այդ բառերի վրա)․
  • լրիվ կամ մասնակիորեն զեղչված ստորոգյալի դեպքում․
  • չափազանց կարճ ուրիշի խոսքը հեղինակի խոսքից անջատելու համար․
  • տեղեկատու բառակապակցություններում անձին կամ երևույթին բնորոշող բառի վրա։

Գրականություն

խմբագրել
  • Սերգեյ Աբրահամյան, «Հայերենի կետադրություն», ուսումնական ձեռնարկ, 2002 թ.