Տոկոսի նշան
Տոկոսի նշան` % նշանը, օգտագործվում է մասի և ամբողջի հարաբերակցությունը ցույց տալու համար։
% | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԾագումԽմբագրել
Ծագել է լատիներեն «pro centum» բառի կրճատ «cto» գրությունից։ Առաջին անգամ հանդիպում է Փարիզում 1685 թվականին հրատարակված Մաթյե դը լա Փորթի «Առևտրական մաթեմատիկայի ձեռնարկում»։
ԳործածությունըԽմբագրել
Գործածվում է թվանշաններով արտահայտված թվերի կողքին, օրինակ՝ 42.3 %։ Միավորների միջազգային համակարգի պահանջների[1][2], ինչպես նաև ՀՀ կառավարության «Մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները հաստատելու մասին» որոշման[3] համաձայն` թվանշանի և տոկոսի նշանի միջև պետք է թողնել բացակ։
Գործածվում է նաև «տոկոսանոց» բառի կրճատ գրության համար, օրինակ՝ 23 %-անոց արդյունք։
‰ և ‱Խմբագրել
Այնպես, ինչպես %-ով արտահայտվում է թվի հարյուրերորդական մասը, նույն կերպ հազարերորդական մասը (այլ կերպ ասած՝ թվի տոկոսի մեկ տասներորդը) արտահայտելու համար գործածվում է պրոմիլե նշանը` ‰, իսկ տասը հազարերորդականը (տոկոսի մեկ հարյուրերորդականը, կամ տոկոսի տոկոսը) արտահայտվում է պերմիրիադ` ‱, նշանով, օրինակներ`
- 32‰=0.32, 3.68‰=0.0368, 0.022‰=0.00022 և այլն;
- 32‱=0.032, 3.68‱=0.000368, 0.022‱=0.0000022 և այլն
Windows-ով համակարգչի ստեղնաշարով ‰-ը տեքստ մտցնելու համար հարկավոր է -ը միացված վիճակում
ստեղնը սեղմած պահած հավաքել
Ուշագրավ փաստերԽմբագրել
- Պարսկերենում տոկոսի նշանը դրվում է թվից առաջ, օրինակ՝ %٣٨=38%:
- Տոկոսի նշանը կիրառելով` կարելի է գրել «ավտոկոսմետիկա» բառը՝ «ավ%մետիկա»։
Բրայլի գրերումԽմբագրել
Բրայլի գրերում տոկոսի նշանը ներկայացվում է հետևյալ կերպ.
Dots 4 Dots 356 |