Մարիա Շելլ

ավստրիացի դերասանուհի
(Վերահղված է Շելլ Մարիաից)

Մարիա Շելլ (գերմ.` Maria Schell, ամբողջ անունը` Մարիա Մարգարետ Աննա Շելլ (Maria Margarete Anna Schell), հունվարի 15, 1926(1926-01-15)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - ապրիլի 26, 2005(2005-04-26)[1][5][2][…], Preitenegg, Wolfsberg District, Կարինտիա, Ավստրիա[4]), ավստրիական ծագումով շվեյցարական դերասանուհի։ 1950-1960-ական թվականների գերմանալեզու կինեմատոգրաֆի առավել հայտնի դերասանուհիներից մեկն է։

Մարիա Շելլ
Ծնվել էհունվարի 15, 1926(1926-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
Մահացել էապրիլի 26, 2005(2005-04-26)[1][5][2][…] (79 տարեկան)
Մահվան վայրPreitenegg, Wolfsberg District, Կարինտիա, Ավստրիա[4]
ԳերեզմանԿարինտիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի, գրող, կենսագիր, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Հերման Ֆերդինանդ Շելլ, մայր՝ Margarethe Noé von Nordberg?
Ամուսին(ներ)Horst Hächler? և Veit Relin?
Երեխա(ներ)Marie Theres Kroetz-Relin?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրությունը խմբագրել

Մարիա Շելլը ծնվել է շվեյցարիական գրող Գերման Ֆերդինանդ Շելլի և վիեննական դերասանուհի Մարգարետե Նոե ֆոն Նորդբերգի ընտանիքում։ Իր եղբայրներ Մաքսիմիլիան Շելլի, Կառլ Շելլի և քրոջ` Իմմի Շելլի հետ միասին, Մարիան մեծացել է Ավստրիայում։ Ավստրիայի Գերմանիային միավորվելուց հետո, նրանց ընտանիքը 1938 թվականին տեղափոխվել է Ցյուրիխ։

1942 թվականին Մարիան թողել է իր ուսումը կոմերցիոն գործերում` այն բանից հետո, երբ նրա դերասանական տաղանդը նկատել է Զիգֆրիտ Շտայները։ Նրա կինոդեբյուտը կայացել է «Քարհատարան» («Փլուզում» 1942թ.) կինոնկարում։ Չունենալով մասնագիտական կրթություն, Մարիա Շելլը սկսել է ուսումնասիրել դերասանական վարպետություն և մի քանի թատերական խմբերից ստացել է աշխատանքային առաջարկներ։ 1948 թվականին Մարիան իր ուշադրությունը կրկին սևեռել է կինեմատոգրաֆի վրա։

Մարիա Շելլի առաջին գլխավոր դերը «Հրեշտակը շեփորով» («Վիեննական հեծելախումբ» 1948թ.) կինոնկարում էր։ 1954 թվականին նկարահանված Հելմուտ Կոյտների «Վերջին կամուրջը» կինոնկարը, Կաննի կինոփառատոնում Մարիա Շելլին բերեց մրցանակ` կանացի լավագույն դերի համար։ Նույն թվականին նա արժանացավ նաև Վենետիկի կինոփառատոնի Վոլպիի գավաթին` «Ժերվեզա» կինոնկարում լվացարարուհու գլխավոր դերը կատարելու համար։ Այդ ֆիլմը առաջադրվել էր նաև «Օսկար» մրցանակի, որպես օտարալեզու լավագույն ֆիլմ։ Հոլիվուդում գտնվելու ժամանակ, Մարիան ծանոթացել էր Յուլ Բրինների հետ, ով առաջարկել էր նրան նկարահանվել «Կարամազով եղբայրները» (1958թ.) կինոնկարում։ Մարիա Շելլը նկարահանվել է նաև Գերի Կուպերի, Գլեն Ֆորդի, Մառլոն Բրանդոյի, Սյուզի Դելերի, Մարչելլո Մաստրոյանիի և այլ կինոաստղերի հետ։

1960-ական թվականներին Մարիան կրկին վերադարձավ թատրոնի բեմ, աշխատելով նաև հեռուստատեսությունում։ Վերջին անգամ Մարիա Շելլը էկրանին հայտնվել է 1996 թվականին՝ «Հանցագործության վայրը» հեռուստասերիալում։ Կյանքի վերջին տարիները նա անց է կացրել միայնության մեջ` Կարինտիայի Պրայտենեգ համայնքում գտնվող իր հայրական տանը։ 2002 թվականին Մաքսիմիլիան Շելլը նրա մասին նկարահանել է «Իմ քույր Մարիան» վավերագրական կինոնկարը։

Անձնական կյանքը խմբագրել

1957-1965 թվականներին Մարիա Շելլը ամուսնացած է եղել ռեժիսոր Հորստ Հեխլերի հետ, իսկ 1966-1986 թվականներին` ռեժիսոր Ֆայտ Ռելինի հետ։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ որդի, իսկ երկրորդից` մեկ դուստր։ Դուստրը` Մարի-Թերեզը, նույնպես դերասանուհի է դարձել։

1991 թվականին Մարիա Շելլը փորձել էր ինքնասպանություն գործել։ Այդ հանգամանքը գրավել էր բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունը։ Նա մահացել է 2005 թվականի ապրիլի 26-ին` թոքաբորբից և թաղված է Պրայտենեգում` իր մոր կողքին։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1942 Քարհատարան (Փլուզում) Steibruch Գրետել, Մեյտի
1948 Հրեշտակը շեփորով (Վիեննական հեծելախումբ) Der Engel mit der Posaune Սելմա Ռոսներ
1949 Վերջին գիշերը Die letzte Nacht -
1951 Դոկտոր Հոլլ Dr. Holl Անժելիկա Ալբերտի
1951 Ստվերում մնացածը The Magic Box Հելենա
1952 Երբ մենք կրկին հանդիպենք Bis wir uns wiedersehn Պամելա
1952 Այնքան քիչ է ժամանակը So Little Time Նիկոլ դե Մալվինես
1953 Երազող շուրթեր Der träumende Mund Էլիզաբեթ
1953 Քանի դեռ դու ինձ հետ ես Solange Du da bist Եվա Բերգեր
1953 Գործի էությունը The Heart of the Matter Հելեն Ռոլտ
1954 Վերջին կամուրջը Die letzte Brücke դոկ. Հելգա Ռեինբեկ
1954 Նապոլեոն Napoléon Մարիա-Լուիզա Ավստրիացի
1955 Առնետներ Die Ratten Պաուլինա Կարկա
1956 Ժերվեզա Gervaise Ժերվեզա
1956 Սեր Liebe Աննա Բալլարդ
1957 Ռոզա Բերնդ Rose Bernd Ռոզա Բերնդ
1957 Սպիտակ գիշերներ Le notti bianche Նատալյա
1958 Կարամազով եղբայրները The Brothers Karamazov Գրուշենկա
1958 Կյանք Une vie Ժաննա Լե Պերտյուի դե Վո
1958 Շինդերհաննես Der Schinderhannes -
1959 Կախյալների ծառը The Hanging Tree Էլիզաբեթ Մահլեր
1960 Նինոչկա Ninotchka Նինոչկա
1960 Սիմարոն Cimarron Սաբրա Կրավատ
1961 Դրոշմ The Mark Ռութ Լեյգհթոն
1961 Անիվ Das Riesenrad Էլիզաբեթ վոն Հիլլ
1963 Երկու վիսկի` սոդայով Zwei Whisky und ein Sofa Բեատա Դեն
1969 Հունգարական հարսանիք Die ungarische Hochzeit -
1969 Սատանային` պոչից Le diable par la queue կոմսուհի Դիանա
1969 99 կին Der heiße Tod Լեոնա Քերոլ
1970 Արյունարբու հրեշի գիշերը Il trono di fuoco մայր Ռոզա
1970 Պրովոկացիա La provocation Ժաննա
1971 Օլիմպիա - Օլիմպիա Olympia - Olympia -
1972 Մարիա Marie մայր
1974 «Օդեսա» գործը The Odessa File ֆրաու Միլլեր
1975 Համերգ Das Konzert Մարիա Հեյնկ
1976 Բուրժուական քմահաճություն Folies bourgeoises Գրետել
1976 Անիծվածների ճամփորդությունը Voyage of the Damned միսիս Հաուզեր
1978 Հիասքանչ ժիգոլո, դժբախտ ժիգոլո Schöner Gigolo, armer Gigolo -
1978 Սուպերմենը Superman Վոնդ-Ահ
1979 Առաջին պոլկան Die erste Polka Վալեսկա
1979 Անտառ Der Wald -
1979 Բարոյականություն Moral Լինա Բիրման
1980 Մարսյան ժամանակագրություն The Martian Chronicles Աննա Լուստիգ
1982 Անցորդուհին Սան-Սուսիից La passante du Sans-Souci Աննա Հելվիգ
1982 Երրորդ Ռեյխի ներսում Inside the Third Reich միսիս Սպիր
1982 Տիկին Ջեննի Թրեյբել Frau Jenny Treibel Ջեննի Թրեյբել
1982 Ծեր տիկնոջ այցը Der Besuch der alten Dame Կլարա Զախանասիան
1983 Եղիսաբեթ Անգլիացի Elisabeth von England Եղիսաբեթ II
1984 Սամսոն և Դալիլա Samson and Delilah Դեբորա
1984 Կեռնեխ թագավորը Král Drozdia Brada թագուհի
1985 1919 Nineteen Nineteen Սոֆիա Ռուբին
1988 Աշունը Լուգանոյում Herbst in Lugano Լիլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 107—108. — ISBN 978-3-9503655-5-9
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շելլ» հոդվածին։