Շամիլ
Շամիլ (հունիսի 26 (հուլիսի 7), 1797[1], Գիմրի, Avar Khanate - փետրվարի 4, 1871[2][1], Մադինա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն), Դաղստանում ստեղծված ռազմա-աստվածապետական պետության ղեկավար՝ երրորդ իմամը (1834 թվականից)։
Շամիլ ավարերեն՝ Шамил | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26 (հուլիսի 7), 1797[1] |
Ծննդավայր | Գիմրի, Avar Khanate |
Մահացել է | փետրվարի 4, 1871[2][1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մադինա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ալ Բաքի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և imam |
Զբաղեցրած պաշտոններ | Q67331943? |
Երեխաներ | Q18238691? և Gazi Muhammad? |
Ստորագրություն | |
Imam Shamil Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ավար գյուղացու ընտանիքում, Դաղստանի Կոյսուբու գյուղախմբի Գիմրի գյուղում։ Ի ծնե անունը եղել է Ալի, սակայն, լինելով վատառողջ երեխա, մանուկ հասակում վերանվանվել է «Շամուիլ»՝ համաձայն այն հավատալիքի, որը կապում է մարդու անունի փոփոխությունը բախտի բարելավման հետ։ «Շամուիլ» անունը տեղի ժողովուրդները արտասանում էին «Շամիլ»․ այս ձևով է, որ Շամիլը հայտնի է եղել իր ժամանակակիցներին։ Սակայն, նա իր բոլոր գրություններում օգտագործել է «Շամուիլ» ձևը[3]։
Ստացել է իր ժամանակի համար իսլամական բարձր կրթություն, համարվել է գիտուն մարդ։ 19-րդ դարի 20-ական թվականներին ցարիզմի դեմ «ղազավաթ» (սրբազան պատերազմ) հայտարարած Ղազի Մուհամմեդի հետևորդներից էր։ Ղազի Մուհամմեդի միջոցով միացել է Նաքշաբանդիյա-Խալիդիյա սուֆիական միաբանությանը։ Հետապնդել է Հյուսիսային Կովկասում շարիաթի խիստ կիրառումը և ադաթի (ավանդական օրենք) վերացումը։ 1832 թվականին մասնակցել է Գիմրիի մարտին, որի ընթացքում վիրավորվել է։ Մարտի ընթացքում սպանվել են Ղազի Մուհամմեդը և իր հետ պաշարված բոլոր մարտիկները, բացի Շամիլից և մեկ այլ անձից։ 1834 թվականին Ղազի Մուհամմեդին հաջորդած Համզաթ-բեկի սպանությունից հետո Շամիլը դարձել է լեռնականների ռազմական շարժման ղեկավարը՝ երրորդ իմամը[4]։ Կազմակերպչական ընդունակությունների, մեծ կամքի և անձնական քաջության, նաև հռետորական ձիրքի շնորհիվ Շամիլը լայն համբավ և անսահմանափակ իշխանություն է ձեռք բերել։ Մինչև 1859 թվականը գլխավորել է Կովկասի լեռնականների պայքարը ցարական գաղութարարների դեմ՝ տանելով մի շարք խոշոր հաղթանակներ (հատկապես 1840-ական թվականներին)։ Սակայն ներքին հակասությունները և դժվարությունները 1850-ական թվականներին թուլացրել են շարժումը։
1859 թվականին Շամիլը 400 հետևորդների հետ միասին պաշարվել է Գունիբ գյուղում և անձնատուր եղել գեներալ Ի․ Դ․ Լազարևին։ Կովկասյան պատերազմների ընթացքում Շամիլի դեմ ռազմական գործողությունները ղեկավարել են նաև ցարական բանակի գեներալներ Բ․ Բեհբութովը, Ս․ Արղության-Երկայնաբազուկը և ուրիշներ։ Գերի հանձնվելուց հետո Շամիլը ընտանիքով բնակեցվել է Կալուգայում։ 1866 թվականին թույլտվություն է ստացել տեղափոխվել Կիև[4]։ 1870 թվականին մեկնել է Մեքքա ուխտագնացության։ Վախճանվել է Մադինայում։
Ժառանգություն
խմբագրելԱրդեն իր կենդանության օրոք Շամիլը արժանացել է մեծ հետաքրքրության և՛ գրական, և՛ գիտական շրջանակներում։ 1854-1859 թվականներին միայն Արևմուտքում Շամիլի մասին տպագրվել է 38 գիրք, ինչպես նաև անթիվ հոդվածներ և բանաստեղծություններ։ Ռուսաստանում Շամիլի և նրա շարժման մասին գրությունների ծավալը շատ ավելի մեծ էր։ Ժամանակակից գրականությունը Շամիլին ներկայացնում էր որպես մի «ազնիվ վայրենու» և եվրոպական ռոմանտիզմի բնորոշ հերոս։ Ժամանակի ընթացքում Շամիլի և կովկասյան պատերազմների մասին ձևավորվել է ավելի չափավոր գիտական գնահատում։ Խորհրդային ժամանակաշրջանում Շամիլի և իր շարժման պատմական դերը կրկին դարձան բուռն ուսումնասիրության և բանավեճի առարկա։ Այն ժամանակվա պաշտոնական մարքսիստական հայեցակարգին համապատասխան՝ 1920-1930-ական թվականների խորհրդային պատմաբանները նրան ներկայացնում էին որպես ցարական գաղութարարների դեմ պայքարած հերոս։ 1950-ականներին, սակայն, Խորհրդային Միությունում արշավ է սկսվել «բուրժուա-ազգայնականության» դեմ, ինչի արդյունքում Շամիլի մասին պատմագիտական գնահատականը արմատապես փոխվեց։ Շամիլը դատապարտվեց որպես ռեակցիոն և ազգայնական շարժման առաջնորդ, որը ծառայում անգլիական և թուրքական շահերին։ Պնդվում էր, թե Շամիլի շարժումը խոչընդոտում էր Կովկասի միացումը Ռուսական կայսրության, դրանով խոչընդոտելով ֆեոդալական Կովկասի պատմական առաջընթացը։ 1986 թվականից սկսված բարեփոխումների շրջանում Շանիլի պատմական դերի մասին գնահատականները կրկին կտրուկ փոխվել են։ Այսօր դաղստանցիների և չեչենների մեծ մասը նրան համարում են ազգային հերոս։ Շամիլի հետ կապված խորհրդանիշներն ու կարգախոսներն օգտագործվել են 1990-ականների ռուս-չեչենական հակամարտության ընթացքում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ Gammer, Moshe (1994). Muslim Resistance to the Tsar: Shamil and the Conquest of Chechnia and Daghestan. London: Frank Cass. էջեր 69, 329.
- ↑ 4,0 4,1 4,2 Knysh, A. (2012). «S̲h̲āmil». Encyclopaedia of Islam, Second Edition. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Абдурахман ал-Газигумуки, Краткое изложение подробного описания дел имама Шамиля / Пер. с араб., введ., коммент. и указ. Н. А. Тагировой, Москва, 2002
- Хроника Мухаммеда Тахира ал-Карахи о дагестшских войнах в период шамиля / Пер. с араб. А. М. Барабанова, предисл. акад. И. Ю. Крачковского, Москва, 1941
- Anna Zelkina, In Quest for God and Freedom: Sufi Responses to the Russian Advance in the North Caucasus, London, 2000
- John F. Baddeley, The Russian Conquest of the Caucasus, New York, 1908
- Moshe Gammer, Muslim Resistance to the Tsar: Shamil and the Conquest of Chechnia and Daghestan, London, 1994 (ռուսերեն թարգմանություն՝ М. Гаммер, Шамиль. Мусульманское сопротивление царизму. Завоевание Чечни и Дагестана, Москва, 1998)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամիլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 440)։ |