Վասիլ Բեհբութով
Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութով (նաև Վասիլ Բեհբության, վրացերեն՝ ბებუთაშვილი, 1791—1858), իշխան, հետևակազորի գեներալ (1856), հայազգի զինվորական։ Բեհբությանների իշխանական տոհմից։
Վասիլ Բեհբութով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1791 |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն |
Մահացել է | մարտի 10, 1858 (67 տարեկան) կամ ապրիլի 7, 1858[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան և Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան |
Vasili Bebutov Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում (Ռուսական կայսրություն) 1791 թվականի հունվարի 1-ին։ Անցել է ծառայության ռուսական բանակ։
Մասնակցել է 1806-1812 թվականների Ռուս-թուրքական պատերազմին, 1799-1815 թվականներին Նապոլեոն I-ի դեմ մղված մարտերին, Կովկասյան ճակատամարտին, 1828-1829 թվականների Ռուս-թուրքական ճակատամարտին և Ղրիմի ճակատամարտին։
1830-1838 թվականներին Վասիլ Բեհբութովը եղել է Հայկական մարզի վարչության պետ։ 1856 թվականի հունվարի 6-ից սկսած նա ապրել է Թիֆլիսում մինչև մահ։
Մեկ ամսով մինչև փետրվարի 8-ը նա եղել է պետական խոհրդարանի անդամ։ Մահացել է 1858 թվականին մարտի 10-ին Թիֆլիսում։ Մարմինը ամփոփվել է Թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Գերեզմանը ոչնչացվել է եկեղեցու ոչնչացման ժամանակ[2][3]։
Վասիլ Բեհբութովը ամուսնացած է եղել Մարի Սոլոմոնովի հետ։ ՈՒնեցել է երկու երեխա Հովսեփը և Նիկոլասը (1839-1904 թվականներ, գեներալ-մայոր)։
Բեհբութովը եղել է Կովկասյան հասարակության գյուղատնտեսության և նախագահի տեղական վարչության ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։
ՇքանշաններԽմբագրել
Երկիրը | Շքանշանը | Կարգը | Տարեթիվը |
---|---|---|---|
Ռուսական կայսրություն | Սուրբ Աննաի շքանշան | IV Կարգ | 1813 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի շքանշան | IV Կարգ | 08.08.1820 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Աննաի շքանշան | I Կարգ | 29.03.1829 |
Ռուսական կայսրություն | Ոսկյա զենք | Արիության համար | 1829 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | IV Կարգ 25 տարի ծառայութըան համար | 18.12.1830 |
Ռուսական կայսրություն | Հրաշալի շքանշան | 15 տարի հրաշհալի ծառայության համար | 1835 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի շքանշան | II Կարգ | 1845 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | III Կարգ | 05.11.1846 |
Ռուսական կայսրություն | Սպիտակ արծվի շքանշան | 12.10.1847 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեկսանդր Նևսկովի Սուրբ Ալեկսանդր Նևսկովի շքանշան | 30.08.1849 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեկսանդր Նևսկովի շքանշան | Ադամանդյա շքանշան | 27.09.1851 |
Ռուսական կայսրություն | Հրաշալի շքանշան | 15 տարի հրաշհալի ծառայության համար | 22.08.1852 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | II Կարգ | 06.12.1853 |
Ռուսական կայսրություն | Սուրբ Անդրեյ Պերվոզվաննովի շքանշան | 09.08.1852 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Անդրեյ Պերվոզվաննովի շքանշան սրով | 05.08.1855 | |
Պարսկաստան | Առյուծի և արևի շքանշան | II Կարգ | 1817 |
Պարսկաստան | Առյուծի և արևի շքանշան ադամանդյա | I Կարգ | 1835 |
Պարսկաստան | Պարսկաստանի շահի դիմանկար | 1851 |
ԳրականությունԽմբագրել
- Ա. Խաչիկյան - Հայոց պատմություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Find A Grave — 1995.
- ↑ Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 3675, թերթ 1:
- ↑ RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 382)։ |