Ադաթ (արաբերեն՝ عادة - սովորույթ, عادات - սովորույթներ) - սովորական, չգրված (ի տարբերություն շարիաթի) օրենք իսլամ դավանող մի շարք ժողովուրդների մոտ։

Ադաթ հիմնականում ձևավորվել է տոհմացեղային հարաբերությունների պայմաններում։ Ադաթին յուրահատուկ է բազմազանությունը, տարբեր նորմերի են հետևում երբեմն միևնույն ժողովրդի հատվածները։ Ըստ Ադաթի, «արյունը արյամբ են լվանում», «եղբայրների առկայության դեպքում քույրերը ժառանգ չեն», «հարսին պետք է գնել» ևն։

Ադաթի շատ նորմեր (արյան վրժառություն, եղբայրության երդում, հարսնացուի առևանգում և այլն) ձևավորվել է դեռևս տոհմացեղային հարաբերությունների տիրապետության պայմաններում։ Չնայած ադաթը բովանդակում է բարոյականության որոշ կանոններ՝ հարգանք մեծերի նկատմամբ, հովանավորություն և օգնություն թույլերին և այլն, այն, ըստ որոշ կարծիքների, հետադիմական դեր է խաղում, քանի որ պաշտպանում է իրենց դարն ապրած նահապետական-տոհմական հարաբերությունները, բացասական ազդեցություն թողնում քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան ընտանեկան-ամուսնական հարաբերությունների կանոնավորման, անձնական ունեցվածքի ժառանգության կարգի վրա[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Աթեիստի գրպանի բառարան. Երևան: «Հայաստան». 1983. էջ էջ 5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 62