Շահան Արծրունի

հայ դաշնակահար

Շահան Արծրունի, (հունիսի 8, 1943(1943-06-08), Ստամբուլ, Թուրքիա), հայ դաշնակահար։

Շահան Արծրունի
Ծնվել էհունիսի 8, 1943(1943-06-08) (80 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, երաժիշտ և գրող
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1964 մինչ այժմ
ԼեյբլNew World Records? և Composers Recordings, Inc.?
ԿրթությունԷսայան վարժարան, Կեդրոնական վարժարան, Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա և Ջուլիարդ դպրոց (1968)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Կայքsahanarzruni.com
Sahan Arzruni Audio

Կենսագրություն խմբագրել

Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում` 1943 թվականին, ապրում է ԱՄՆ-ում։ Ստամբուլի կոնսերվատորիան ավարտելուց հետո 1964 թվականին Գյուլբենկյան կրթաթոշակով հաճախել է Նյու Յորքի «Juilliard» կոնսերվատորիան։ Համերգային գործունեությունից բացի, Շահան Արծրունին հայտնի է նաև՝ իբրև ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, մանկավարժ, գրող և պրոդյուսեր։ Իր ձայնագրություններով ու կատարումներով դաշնակահարը մասնակցել է ամերիկյան հեռուստատեսության PBS կայանի «Around the World in 82», «Gala of Stars» և «A Place of Dreams: Carnegie Hall at 100» նշանավոր հաղորդումներին, ձայնագրվել է եվրոպական ռադիոներում, նրա կատարումներն ընդգրկված են BBC-ի երաժշտական ֆոնդում։ Համերգներ է ունեցել նշանավոր բեմերում, նվագել է Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։ Դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոնգրեսի գրադարանում։ 1996 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ» և «Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։ Դաշնակահարն աջակցում է Հայաստանում անցկացվող տարբեր ծրագրերի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ու Վանաձորի Տարեցների տան հիմնական հովանավորներից է։ Ունի 24 ձայնասկավառակ[1][2]։ Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը կյանքի վերջին տարիներին խնդրել է Շահան Արծրուն, որ նա ձայնագրի իր ստեղծագործությունները։ Շահան Արծրունին ոչ միայն ձայագրել է ստեղծագործությունները, այլ նաև իր համերգների ժամանակ տարածում է Ալան Հովհաննեսի արվեստը[3]։

2017 թվականի մայիս ամսին Շահան Արծրունին բարեգործական համերգներով ելույթ է ունեցել Գյումրի, Վանաձոր, Բերդ, Աշտարակ, Գորիս և Ստեփանակերտ քաղաքներում։ Համերգներից բացի նաև վարպետաց դասեր են անցկացվել, որոնց ընթացքում Շահան Արծրունին խորհուրդներ տվել ապագա երաժիշտ-կատարողներին[4][5]։

2015 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[6]։

Հայաստանում բարեգործական համերգների ժամանակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՇԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ` ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Կոմիտասի հիվանդության մասին շատ բան կիմանանք 2017-ին»
  3. Աշխարհահռչակ դաշնակահարը ներկայացնում է Ալան Հովհաննեսի կյանքն ու ստեղծագործությունը. տեսանյութ
  4. «Արցախի ժողովուրդը ուշադրության արժանի ժողովուրդ է». Շահան Արծրունի (Տեսանյութ Արխիվացված 2017-07-14 Wayback Machine)
  5. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ԱՌՋԵՒ
  6. Շ. ԱՐԾՐՈՒՆՈՒՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել