Նևիլ Ֆրենսիս Մոտտ (անգլ.՝ Sir Nevill Francis Mott, սեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][…], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 8, 1996(1996-08-08)[1][2][3][…], Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։

Նևիլ Մոտտ
անգլ.՝ Nevill Mott
Mott,Nevill Francis 1952 London.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][…]
Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 8, 1996(1996-08-08)[1][2][3][…] (90 տարեկան)
Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Բրիստոլի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)Master of Gonville and Caius College, Cambridge?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՔլիֆթոն քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Giggleswick School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՌալֆ Ֆաուլեր[6]
Եղել է գիտական ղեկավարԿլաուս Ֆուքս[7], Jacques Friedel?[8] և Volker Heine?[9]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Կոպլիի մեդալ[10] Թագավորական մեդալ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[11][12] Երեք ֆիզիկոսների մրցանակ Հյուզի մեդալ Ֆարադեյի մեդալ Բեյքերյան լեկցիա Գաթրիի լեկցիա և Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր
Nevill Francis Mott Վիքիպահեստում

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Դասավանդել է Մանչեստրի (1929-30) և Քեմբրիջի (1930-33) համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր (1933-54) և նույն համալսարանի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն (1948-54)։ 1954-1971-ին ղեկավարել է Կավենդիշի լաբորատորիան։ Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության պրեզիդենտ (1951-57)։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային, պինդ մարմնի ֆիզիկային, ատոմային բախումների տեսությանը։ 1929-ին կանխատեսել է էլեկտրոնների բևեռացման երևույթը՝ ատոմներից դրանց ցրման ժամանակ և արտածել այդ բևեռացման բանաձևը (Մոտտի բանաձև)։ 1932-ին մշակել է ներքին կոնվերսիայի տեսությունը։ Բացատրել է հաղորդականության էլեկտրոնների էներգետիկ արգելքով հոսանքի ուղղման երևույթը, առաջարկել մետաղների ջերմաէլշուի տեսությունը։ Ստեղծել է չկարգավորված համակարգերի էլեկտրահաղորդականության տեսությունը (Նոբելյան մրցանակ), 1977, Ֆ․ Անդերսոնի և Զ․ վան Ֆլեքի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 46