Նվարդ Անդրեասյան

ֆրանսահայ դիրիժոր և խմբավար

Նվարդ Անդրեասյան (նոյեմբերի 4, 1952(1952-11-04), Ստամբուլ, Թուրքիա), ժամանակակից հայ խմբավար, դիրիժոր և մանկավարժ։

Նվարդ Անդրեասյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1952(1952-11-04) (71 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր Թուրքիա և  Ֆրանսիա
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց
Կայքnvart.andreassian.free.fr

Կենսագրություն խմբագրել

Նվարդ Անդրեասյանը ծնվել է Ստամբուլում մտավորականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ստամբուլի հայկական միջավայրում։ 1967 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, որտեղ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժնում՝ Հերման Տերտերյանի մոտ, ավարտել է 1971 թվականին, ստանալով խմբավարի և նվագախմբի դիրիժորի որակավորում[1]։

1974 թվականից տեղափոխվել է Ֆրանսիա։ Սովորել է Փարիզի Էկոլ Նորմալ դը Մյուզիքում (ֆր.՝ École Normale de Musique de Paris) Պիեռ Դերվոյի (ֆր.՝ Pierre Dervaux) մոտ, մշակել է օպերային ու սիմֆոնիկ երաժշտության դիրիժորության հմտությունները ու ստացել դիրիժորական բարձր վկայական։ 1976-1978 թվականներին նշանակվել է օգնական դիրիժոր Փարիզի Գրանդ օպերայում։ Նվարդ Անդրեասյանը վարպետության դասեր է անցել դիրիժորներ՝ Միշել Տաբաչնիկի, Ժան Ֆուրնեի, Պիտեր Էոտվոսի, Իգոր Մարկևիչի, Դանիել Բարենբոյմի և Էնդրյու Լոգ Օլդհեմի մոտ։ Նա նաև հաճախել է ժամանակակից երաժշտության վերլուծության դասընթացներ Մաքս Դոյչի, դասական երաժշտության դասընթացներ՝ Ռոլան Կատուարի մոտ և դիրիժորական կատարողական արվեստի կատարելագործման դասընթացներ Սերջիու Չելիբիդակեի և Պիեռ Բուլեզի մոտ[2]։

2010-ականներին վերադարձել է Թուրքիա, 2010 թվականի հուլիսին կազմակերպել է հայ-թուրքական երիտասարդական նվագախմումբը։ Համագործակցել է Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տարբեր երկրներում աշխատել է որպես գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար[3]։

Կատարողական գործունեություն և հյուրախաղեր խմբագրել

Համերգներ է ունեցել Ֆրանսիայում[4]՝ Փարիզի Գրանդ օպերայում, 1980-2003 թվականներին ղեկավարել է և գլխավոր դիրիժոր է եղել Ժամանակակից երաժշտության Պոլիքրոմիա անսամբլում[5],1980-1989 թվականներին Լիլի կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, 1982-1987 թվականներին Ժամանակակից երաժշտության անսամբլը։ 1968-1974 թվականներին ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախումբը։ 1998 թվականին Նվարդ Անդրեասյանը եղել է Տյանցզինի Չինաստանի պետական կոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի և Տյանցզինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը[5]։ 1989 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում՝ Բրազիլիայում, Ուրուգվայյում, Արգենտինայում, Վենեսուելայում։ 1985-1986 թվականներին ղեկավարել է Քյոլնի Կլարա Շումանի սիմֆոնիկ նվագախումբը, 1988 և 1990 թվականներին Բեռլինի Եվրոպական Ժամանակակից երաժշտության անսամբլը 1989 թվականին Ֆրանսիայի ժամանակակից երաժշտության GRIS համույթը։ 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի ազգային օպերայի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (1995-1996), ինչպես նաև Հայաստանի Կոմպոզիտորների Միության Նոր  երաժշտության անսամբլի հրավիրյալ ղեկավարը[5]։ Համերգներ է ունեցել նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում Բելգիայում, Նիդերլանդներում և Վենեսուելայում[2][3][6]։

  Նրա ղեկավարումը զուսպ է և զգայուն։ Իր նուրբ աշխատանքը մեներգիչների հետ թույլ է տալիս բացահայտել լիբրետոյի գաղտնի կետերը։ Տիկին Անդրեասյանն ունի ոչ միայն մեծ երաժշտական կուլտուրա և խորը գիտելիքներ, այլև տիրապետում է երաժիշտների հոգեբանությանը…  

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Ֆրանսիայում և այլ երկրներում Նվարդ Անդրեասյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել համալսարանական ոլորտում։ Լիլի կոնսերվատորիայում՝ 1981-1989 թվականներին եղել է խմբերգային և նվագախմբային դիրիժորության դասախոս։ 1982-1989 թվականներին ղեկավարել է Լիլ III համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի  կատարողական արվեստի ամբիոնի երգչախումբը ու նվագախումբը[2]։

Նվարդ Անդրեասյանը «Ժամանակակից երաժշտության կատարողական արվեստ» թեմայով դասախոսություններ է վարել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում; Տյանցզինի Չինաստանի պետական կոնսերվատորիայի Կամերային երաժշտության ամբիոնում Ժամանակակից կատարողական արվեստ է դասավանդել։

Մրցանակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Heike Liess։ Psychologischer Instinkt und die Fähigkeit zur Kommunikation. Ein Porträt der armenischen Dirigentin Nvart Andreassian. In։ Archiv Frau und Musik (Hrsg.)։ VivaVoce. Nr. 32, 1994,, 1994, ISSN 1439-0612
  • Blankenburg, Elke Mascha, Dirigentinnen im 20. Jahrhundert : Portraits von Marin Alsop bis Simone Young, Published by Hamburg։ Europ. Verl.-Anst., 2003, ISBN 10։ 3434505369 / ISBN 13։ 9783434505365(գերմ.)
  • Nvart Andreassian Conductor, SizzleBook, Published on March 16, 2022(չաշխատող հղում) (անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elke Mascha Blankenburg: Dirigentinnen im 20. Jahrhundert. Portraits von Marin Alsop bis Simone Young. Hamburg Europäische Verlagsanstalt, 2003, ISBN 3-434-50536-9, S. 235.
  2. 2,0 2,1 2,2 «Dirigentinnen». dirigentinnen.de. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 «Maestro Nvart Andreassian: I knew I would become a director at the age of nine» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: Text "Azad-Hye" ignored (օգնություն)
  4. «Rental & Licensing». www.boosey.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Nvart_Andreassian_dossier.pdf» (PDF). Dropbox (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «FESTIVALS...». nvart.andreassian.free.fr. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Եռաքաղաքացի դիրիժորը քառորդ դար անց վերադարձել է Երևանի օպերային թատրոն». Times.am (անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել