Դանիել Բարենբոյմ
Դանիել Բարենբոյմ (գերմ.՝ Daniel Bahrenbäum, նոյեմբերի 15, 1942[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի և իսրայելցի դիրիժոր, դաշնակահար։ Սերում է Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքում։ Բնակվում է Բեռլինում։
Դանիել Բարենբոյմ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Daniel Barenboim |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1942[1][2][3][…] (82 տարեկան) Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր և երաժշտական ղեկավար |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Մոցարտեում և Չիկիի երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա[5] |
Ամուսին | Elena Bashkirova? |
Պարգևներ | |
Կայք | danielbarenboim.com |
Ստորագրություն | |
![]() |
Երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Երաժշտության նրա առաջին և միակ ուսուցիչներն էին ծնողները, որոնք երկուսն էլ դաշնակահարներ էին։ Հոր՝ Էնրիկե Բարենբոյմի (1913-1998) մի շարք սաներ հետագայում դարձել են հայտնի երաժիշտներ։ Առաջին անգամ համերգով հանդես է եկել ծննդավայրում՝ յոթ տարեկան հասակում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։
1954 թվականին մեկնել է Զալցբուրգ, որտեղ դիրիժորական արվեստ է սովորել Իգոր Մարկևիչի մոտ։ Այդուհանդերձ սկսվել է նրա համերգային գործունեությունը։
1975-1989 թվականներին ղեկավարել է Փարիզի նվագախումբը։
1991-2006 թվականներին ղեկավարել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։
1992 թվականից նաև վարում է Բեռլինի պետական օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնը։
2006 թվականից Միլանի «Լա Սկալա» հռչակավոր օպերային թատրոնում աշխատել է որպես հրավիրված դիրիժոր, իսկ 2011 թվականից՝ գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար։
Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է. նաև ունի Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն։
Բարենբոյմը պաղեստինցիների իրավունքների սկզբունքային պաշտպան է։
1967-1973 թվականներին եղել է ամուսնացած անգլիացի թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի հետ, որի հետ ամուսնալուծության պատճառը վերջինիս հիվանդությունն էր։ 1980-ականներից ամուսնացած է դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի հետ, ում հետ ունեն երկու երեխա։
«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2014 թվականի մայիսի 13-ին Դանիել Բարենբոյմը համերգով հանդես է եկել Երևանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118506560 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://www.anba.org.ar/academicos/62/?id=62
- ↑ http://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en/barenboim-en
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://www.sonningmusic.org/the-music-prize/2009-daniel-barenboim.aspx
- ↑ http://www.orden-pourlemerite.de/mitglieder/daniel-barenboim
- ↑ https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
- ↑ https://royalphilharmonicsociety.org.uk/awards/gold_medal/barenboim
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
- ↑ https://www.kulturrat.de/veranstaltungen/kulturpolitikpreis/
- ↑ https://www.stadt-koeln.de/politik-und-verwaltung/presse/mitteilungen/21014/index.html
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://www.fundacionkonex.org/premios2009-musica-clasica
- ↑ https://www.deutschlandfunk.de/dirigent-barenboim-wird-berliner-ehrenbuerger-100.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բարենբոյմ» հոդվածին։ |