Սերջիու Չելիբիդակե (ռումիներեն՝ Sergiu Celibidache, հունիսի 28 (հուլիսի 11), 1912[1], Ռոման, Ռումինիայի թագավորություն[2] - օգոստոսի 13, 1996(1996-08-13), Nemours), գերմանական քաղաքացիությամբ ռումինացի դիրիժոր։

Սերջիու Չելիբիդակե
Բնօրինակ անունռումիներեն՝ Sergiu Celibidache
Ծնվել էհունիսի 28 (հուլիսի 11), 1912[1]
Ռոման, Ռումինիայի թագավորություն[2]
Երկիր Ռումինիա և  Գերմանիա
Մահացել էօգոստոսի 13, 1996(1996-08-13) (84 տարեկան)
Nemours
ԳերեզմանԼա Նեվիլ սյուր Էսոն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ
Պարգևներ
 Sergiu Celibidache Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Չելիբիդակեն ծնվել է Ռումինիայի Ռոման քաղաքում։ Երաժշտությամբ սկսվել է զբաղվել դաշնամուրով, այնուհետև Բուխարեստում, իսկ ավելի ուշ Փարիզում, ստացել է երաժշտական, փիլիսոփայական և մաթեմատիկական ուսում։ Նրա կյանքում մեծ նշանակություն ունեցավ Մարտին Շտայնկեի հետ հանդիպումը, որը, ապագայում նրան ծանոթացրեց բուդդայականության հետ։

Կարիերա

խմբագրել

Սերջիուն սովորել է Բեռլինի երաժշտական Բարձրագույն դպրոցում, Վալտեր Գմայնդլի (դիրիժորություն), Հուգո Դիստլերի (ձայնակարգություն) և Հայնց Տիսսենի (կոմպոզիցիա) մոտ։ 1945-1946 թվականներին գլխավորել է Բեռլինյան ռադիոյի սիմֆոնիկ օրկեստրը։ Միաժամանակ 1945 թվականի օգոստոսի 29-ին իր դեբյուտն է նշում, փաստացի առանց պատրաստվելու, Բեռլինյան ֆիլարմոնիկական օրկեստրում և, որպես գլխավոր դիրիժոր, այնտեղ մնացել է մինչև 1952 թվականը։ Ավելի ուշ աշխատել է Ստոկհոլմյան, Շտուտգարտյան և Փարիզյան ռադիոնների օրկեստրերում։ 1970 թվականին նրան պարգևատրում են դանիական Լեոնի Սոննիգի պարգևով։ 1979 թվականից մինչև մահը ընկած ժամանակաշրջանում Չելիբիդակեն համարվել է Մյունխենյան ֆիլարմոնիկական օրկեստրի երաժշտական ղեկավար։ Նա պարբերաբար դասեր էր տալիս Գերմանիայում գտնվող Մայնցի Համալսարանում, և նաև, 1984 թվականին Կյերտիսովսկիի երաժշտական համալսարանում, որն էլ տեղակայված է Ֆիլադելֆիա քաղաքում։

Չելիբիդակեի կյանքը ավարտվում է 1996 թվականին, 84 տարեկան հասակում, Լյա Նեվիլ սյուր Էսսոնում, որը գտնվում է Պիտիվիե շրջանում, Փարիզի մոտակայքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերջիու Չելիբիդակե» հոդվածին։