Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նորք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան այգում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Օծման թվական | 2014, հոկտեմբերի 12 |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետ | Ալբերտ Սոխիկյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 2014 |
![]() | |
![]() | |
Պատմություն խմբագրել
Եկեղեցին գտնվում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան-հուշահամալիրի հարևանությամբ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանը 2014 թվականի հոկտեմբերի 12-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։
2014 թվականի հոկտեմբերի 11-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել են եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Սուրբ Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ է կատարվել երիցատանը։
Սուրբ Աստվածածին եկեղեցու, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան-հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։
Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին։ Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները։ Հուշահամալիրի տարածքն ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը՝ զարդաքանդակներով։ Այստեղ կան շուրջ երեսուն հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին[1]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Նոր Նորք, առաջին զանգված, Սուրբ Աստվածածին եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-20-ին։ Վերցված է 2015-03-02