Բացել գլխավոր ցանկը

Նանսենի անվան այգի (Երևան)

Երևանի զբոսայգի
Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև

Նանսենի անվան այգի, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի փողոցում[1]։

Նանսենի այգում են գտնվում Նանսենի թանգարանը (ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան), Սուրբ Աստվածածին եկեղեցին (թանգարանը և եկեղեցին կառուցվել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ), «Բայրոն» (քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան), «Իմ սիրտը լեռներում է» (քանդակագործ՝ Բ. Հարությունյան), «Հրեշտակներ» (քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան), «Արարատ», «Նիկոլայ Ռիժկով» (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան), «Ֆրանց Վերֆել» (քանդակագործ՝ Ա. Ավետիսյան), «Ջհանգիր աղա» (քանդակագործներ՝ Արտիկ և Անդրանիկ Քոչարյաններ), «Սատարում» (քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան) քանդակները։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել