Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան)

Երևանի զբոսայգի

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքում[1]։

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
Տեսակպուրակ
ԵրկիրՀայաստան
ՎարչատարածքՆոր Նորք վարչական շրջան
ՏեղագրությունՆոր Նորք
Մակերես5,64 հա
Անվանված էԹաթուլ Կրպեյան
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան)
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան)ը գտնվում է Երևանում
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան)

Այգին անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով Երևանի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N299-Ն որոշմամբ։ Զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014 թվականի ծրագրերի և Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այգու մակերեսը կազմում է 5,64 հա։

Այգու ստեղծման գաղափարի հիմքում երիտասարդների, Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների նախաձեռնությունն է։

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014 թվականի նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մայրաքաղաքում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.