Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մեծի հուշարձան (այլ կիրառումներ)

Տիգրան Մեծի հուշարձան, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում, տեղադրվել է 2004 թվականին։

Տիգրան Մեծի հուշարձան

Տիգրան Մեծի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Նոր Նորք
Գտնվում է Տիգրան Մեծ զբոսայգում
Բարձրություն 5 մ
Քանդակագործ(ներ) Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ(ներ) Ռազմիկ Օհանյան
Հիմնադրում 2004
Նյութ վարդագույն մարմար, գրանիտ
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է վարդագույն մարմարից և գրանիտից, բարձրությունը 5 մետր է։

Պատմություն խմբագրել

Հայոց թագավոր (մ.թ.ա. 95-55 թվականներ), պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին, Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 18-ին։

Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9