Հայկ Նահապետի արձան (Երևան)
(Վերահղված է Հայկ նահապետի արձան (Երևան)ից)
Հայկ նահապետի արձան, գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ։ Քանդակը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ[1] (1970 թվականին[2]), այնուհետև 1975 թ. տեղափոխվել է ներկայիս վայրը[3]։
Հայկ Նահապետի արձան | |
---|---|
Հայկ նահապետի արձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Նոր Նորք |
Առաջին հիշատակում | 1970 |
Գտնվում է | Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ |
Բարձրություն | 3,5 մ |
Քանդակագործ(ներ) | Կառլեն Նուրիջանյան |
Նյութ | կոփածո պղինձ |
Շինարարության ավարտ | 1970 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակներԽմբագրել
- Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան
- Դրվագող՝ Գասպար Գասպարյան
ՏվյալներԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ նահապետի արձանը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), հետագայում՝ 1975 թվականին, տեղափոխվել է Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Գայի պողոտայի մոտ[4]։
Արձանի պատկերի օգտագործումըԽմբագրել
Հայկ նահապետի արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.8/14 |
- ↑ Հայկի արձանը «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (լուսանկար, 1972)
- ↑ Արձանը տեղադրվել է 1970 թ.
- ↑ Սոնա Ղազանչյան (1979 թ)։ «Արձանացված հերոսապատումներ»։ Սովետական Հայաստան։ Թիվ 2: էջ 16,17
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9