Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաշխարհ (այլ կիրառումներ)

Ջրաշխարհ (անգլ.՝ Yerevan Water World), ջրայգի Երևանում` Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայում։ Ընդգրկում է 2.5 հա բացօթյա ջրայգի և 0.5 հա փակ ջրայգի («Ակվատեկ» կենտրոն)։

Ջրաշխարհ
Տեսակջրաշխարհ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՍեփականատերX Group
Քարտեզ
Քարտեզ

Ամառային Ջրաշխարհ խմբագրել

Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Գտնվում է Մյասնիկյան պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու և Երևանի բուսաբանական այգու միջև ընկած հատվածում։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։

Բացօթյա տարածքում կան 2 մեծ լողավազաններ, 1 մանկական լողավազան, 1 VIP լողավազան և 3 սահուղիներ։ Այստեղ կան ուտելիքի, խմիչքի կրպակներ և 120 հոգու համար նախատեսված ռեստորան։

Ձմռանն ամենամեծ ջրավազանը վերածվում է սահադաշտի՝ 500 մ² տարածքով[1]։

«Ակվատեկ» կենտրոն խմբագրել

«Ակվատեկ» կենտրոնը բացվել է 2008 թվականին, զբաղեցնում է 0.5 հեկտար ջրային տարածք՝ մի քանի մեծ ու փոքր լողավազաններով, սահուղիներով, հեյզերներով, շատրվաններով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ջրաշխարհ, X Group». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  2. ««Ակվատեկ» կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշխարհ (Երևան)» հոդվածին։