Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք)

հայկական եկեղեցի Նոր Նորքում, Երևան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Երևանի Նոր Նորք թաղամասի 5-րդ զանգվածում։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Սուրբ Սարգիս եկեղեցի, Նոր Նորք, Երեւան.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԲաղդասար Արզումանյան
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կոորդինատներ: 40°10′53.025600099998″ հս․ լ. 44°33′54.676800099997″ ավ. ե. / 40.18139600002777456° հս․. լ. 44.56518800002777425° ավ. ե. / 40.18139600002777456; 44.56518800002777425

ՊատմությունԽմբագրել

Եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թ.` մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում։ Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ։ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Տեր Գառնիկ ավագ քահանա Հալաջյանը նույնպես զգալի ավանդ է ունեցել եկեղեցու կառուցման գործում։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ։ Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը։ Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից։

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով։ Բացվել է 2000 թ. փետրվարի 19-ին, օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Եկեղեցու Սբ. սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է։ Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է։ Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով։ Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով։ Խորշերը մոմավառության համար են։

Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց։ Եկեղեցին գտնվում է Երևանի ամենաբարձր կետի հարևանությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջևի բլրի գագաթին։

Արտաքին հղումներԽմբագրել