Նորվեգական ռազմագործողություն
Նորվեգական ռազմագործողություն (նորվ.՝ Norwegische Operation) կամ Վեզերյուբունգ Նորդ (գերմ.՝ Weserübung-Nord), Երրորդ Ռայխի ռազմական օպերացիան ընդդեմ Նորվեգական թագավորության: Այն սկսվել է 1940 թվականի ապրիլին և շարունակվել մինչև հունիսի 8-ը:
Նորվեգական ռազմագործողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Դանիա-Նորվեգական ռազմագործողություն | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]()
|
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
93,000 զինվոր 1 տանկ |
100,000 զինվոր 72 տանկ | ||||||
Կորուստներ | |||||||
6602 մահացած և վիրավոր | 5296 մահացած և վիրավոր |
Գերմանական Վերմախտի Հյուսիսային Եվրոպա ներխուժումից հետո, բրիտանական և ֆրանսիական էքսպեդիցիոն զորքերը ժամանում են Նորվեգիա՝ փորձելով օգնել նորվեգացիներին դիմագրավել ֆաշիստական ագրեսիան: Չնայած երկրի հյուսիսային հատվածում ունեցած զգալի հաջողությունների, գերմանական ռազմագործողության սկիզբը ստիպում է դաշնակիցներին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Լեհաստան) դուրս բերել զորքերը Նորվեգիայի տարածքից:
Շուտով կոտրվում է նորվեգական բանակի դիմադրությունը, որի արդյունքում թագավորը և կառավարության անդամների մի մասը փախնում են Լոնդոն: Որոշ նորվեգական խմբավորումներ շարունակում են պայքարը նաև երկրի սահմաններից դուրս:
Արդյունքում՝ ռազմագործողությունը ավարտվում է գերմանական Ռայխի լիակատար հաղթանակով և Նորվեգիայի ռազմակալմամբ:
ՊատմությունԽմբագրել
Ղրիմի պատերազմի ժամանակ սկանդինավյան երկրները հավատարիմ են մնում չեզոք մնալու արտաքին քաղաքականությանը և չեն սատարում հակամարտող կողմերից որևէ մեկին[1]:
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը՝ 1905 թվականին Մեծ Բրիտանիան և Գերմանիան ճնշել են Նորվեգիային աշխարհագրական դիրքի պատճառով: Նորվեգիան՝ տեղակայված լինելով Սկանդինավյան թերակղզու ծայր արևմուտքում հնարավորություն է ստանում վերահսկել Հյուսիսային ծովի արևելյան ավազանին[2]:
Ուղղակիորեն պատերազմ սկսելուց առաջ Դանիան, Շվեդիան և Նորվեգիան անցկացնում էին բարձր մակարդակի հանդիպումներ, որտեղ հիմնականում ընդգծում էին չեզոք մնալու առավելությունները[3]: Սակայն հակամարտող կողմերը ստիպում էին հյուսիսային երկրներին անուղղակիորեն կամ մասնակիորեն մասնակցել ռազմական գործողություններին:
Առաջին համաշխարհային պատերազմում Շվեդիան և Նորվեգիան իրենց առևտրային նավատորմերի մեծ մասը տրամադրել էին Անտանտի երկրներին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսական կայսրություն), իսկ Դանիան ունենալով գերմանամետ կողմնորոշում, մասամբ նաև Գերմանական կայսրության դրդմամբ, ստիպված է լինում արգելափակել Մեծ Բելտի նեղուցում տեղադրված բրիտանական ականները: Պատերազմի ավարտին Նորվեգիան Մեծ Բրիտանիայի ազդեցությամբ շարունակում է Գերմանիայի հետ ծովային սահմանում շրջափակել «Քառյակ դաշինքի» սուզանավերին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ևս Նորվեգիան և սկանդինավյան երկրները (բացառությամբ Ֆինլանդիայի) ընդունեցին չեզոք կեցվածք[4]: Սակայն 1939 թվականի մայիսի 31-ին Ֆաշիստական Գերմանիան և Դանիան կնքեցին փոխադարձ չհարձակման պայմանագիր՝ դառնալով գերմանական քարոզարշավի մասնակից (նույն կարգավիճակում էին նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Իտալիան և այլն): Նորվեգիան և Շվեդիան ևս ստացան նման առաջարկներ, սակայն վախենալով «դաշնակիցների» ռազմական և տնտեսական շրջափակումից Գերմանիային մերժում են տվել[5]:
Մերժում ստանալով Նորվեգիայից՝ գերմանացիները անցել են հարձակման: Շուտով Ադոլֆ Հիտլերի գլխավորած ուժերը գրավել են «Դոյչլանդ» ամերիկյան առևտրային նավը: Նոյեմբերին նորվեգացիները թույլատրել են գերմանական դարձած նավին մուտք գործել Բերգեն ռազմական նավահանգիստ:
1940 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Հալիֆաքսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ծովային պատերազմը կշարունակի Նորվեգիայի տարածքային ջրերում[6]: Որոշվում է մշակել նորվեգական նավահանգիստների (մասնավորապես՝ Նարվիկի) գրավման ծրագիր, որի համաձայն նրանք կորող էին տիրանալ շվեդական հանքերին և կարճ ճանապարհով օգնություն տրամադրել Խորհրդային Միության դեմ կռվող Ֆինլանդիային[7]:
Այն բանից հետո, երբ ֆրանսիացիները իրագործեցին «Գելբ» ծրագիրը, սկսեցին հետաքրքրություն տածել Սկանդինավներում երկրորդ ճակատ բացելու գաղափարի վերաբերյալ: Անգլիայի ղեկավար Ուինսթոն Չերչիլը լրագրողներին տված հարցազրույցներից մեկում նշել է.
Երբեմն կարելի է ցանկանալ, որպեսզի հյուսիսային երկրները հայտնվեն երկրագնդի հակառակ կողմում և այդ ժամանակ կարելի էր գրավել անհրաժեշտ ռազմավարական կետերը - Ու. Չերչիլ
|
Ուինսթոն Չերչիլի այս հայտարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրյուգվե Լիի կողմից ընկալվել է որպես մտադրություն հասնելու մինչև «գերմանացիների ականջները»[8]: Այդ իսկ նպատակով ստեղծվել է ռազմական կորպուս և ուղարկվել Նարվիկ և Բալկանյան թերակղզի[9]:
Նորվեգիան գերմանացիների համար ծառայում էր բանալի Հյուսիսային ծովում հաստատվելու համար, ինչպես նաև տարանցիկ ճանապարհ Շվեդիայի հանքերին տիրանալու համար: 1939 թվականի դեկտեմբերի 14-ին գերմանացի ծովակալ Էրիխ Ռեդերը[10] ստանում է առաջադրանք Ադոլֆ Հիտլերից՝ ուսումնասիրել Նորվեգիան գրավելու հնարավորությունները[11]:
Ի սկզբանե գերմանական գերագույն շտաբը թերահավատորեն է վերաբերվել այս նպատակի իրականացման անհրաժեշտությանը և հնարավորությանը: Այնուամենայնիվ՝ հունվարի 27-ին ծրագրի մշակման նպատակով ստեղծվում է առանձին զորավարժական շտապ[12]:
Փետրվարի 24-ին գեներալ Նիկոլաուս ֆոն Ֆալկենհորսթի գլխավորած շտաբը սկսում է մանրամասն մշակել Նորվեգիայի գրավման պլանը, իսկ 5 օր անց արդեն պատրաստ ծրագիրը ներկայացվում է Երրորդ Ռայխի ղեկավար Ադոլֆ Հիտլերին:
Ըստ ծրագրի՝ հարձակումը պետք է տեղի ունենար ապրիլի 7-ին՝ մինչ բևեռային գիշերվա ավարտը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Хубач, Вальтер. Захват Дании и Норвегии. Операция «Учение Везер». 1940—1941 = Die Deutsche Besetzung von Danemark und Norwegen 1940. — 460 с.
- ↑ Хубач, Вальтер, с. 9.
- ↑ Хубач, Вальтер, с. 11.
- ↑ Хубач, Вальтер, с. 13.
- ↑ Хубач, Вальтер, с. 14.
- ↑ Хубач, Вальтер, с. 15.
- ↑ Хубач, Вальтер, с. 20.
- ↑ Патянин С. В. Вторжение // Оккупация Дании / Под ред. М. Э. Морозова. — 2004.
- ↑ Хубач, Вальтер, с. 21.
- ↑ Хубач, Вальтер, с. 28.
- ↑ Хубач, Вальтер, с. 29.
- ↑ Хубач, Вальтер, с. 36.
ԳրականությունԽմբագրել
- Dildy, Douglas C. Denmark and Norway 1940: Hitler's boldest operation. — Osprey Publishing Ltd., 2007. — ISBN 978-1-84603-117-5.
- Hooton, E.R. Luftwaffe at War; Gathering Storm 1933-39. — London: Chervron/Ian Allan, 2007. — Vol. 1. — ISBN 978-1-903223-71-0.
- Hooton, E.R. Luftwaffe at War; Blitzkrieg in the West. — Лондон: Chervron/Ian Allan, 2007. — Vol. 2. — ISBN 978-1-85780-272-6.
- Lindeberg, Lars. 9. april; De så det ske. — Sesam, 1990. — ISBN 87-7258-504-8.
- Tveskov H. Peter. Conquered, not defeated. Growing up in Denmark during the German Occupation of World * War II. — Орегон: Hellgate Press, Central Point, 2003.
- Ziemke Earl F. The German Decision to Invade Norway and Denmark // Command Decisions / Kent Roberts Greenfield. — United States Army Center of Military History, 2000 (reissue from 1960). — ISBN CMH Pub 70-7.
- Encyclopedia of the United Nations and International Agreements. — Taylor and Francis, 2002. — ISBN 0-415-93921-6.
- Хубач, Вальтер. Захват Дании и Норвегии. Операция «Учение Везер». 1940—1941 = Die Deutsche Besetzung von Danemark und Norwegen 1940. — 460 с.