Գրական դիրքերում
«Գրական դիրքերում», խորհրդային շրջանի տեսական-քննադատական, գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ Հանդիսացել է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի օրգան։ Լույս է տեսել 1927—1932 թվականներին, Երևանում։ Խմբագրել են՝ Ն․ Դաբաղյանը, Վ․ Ալազանը, Հ․ Գյուլիքևխյանը։ Հանդեսը հրատարակել է երիտասարդ գրողների և քննադատների գործերը, անդրադարձել ժամանակի գրական պայքարին ու գեղագիտական ըմբռնումներին, տպագրել ընկերական շարժեր և ծաղրանկարներ, նմուշներ սովետական գրողների ստեղծագործություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 195)։ |