Նորագույն շրջանի հայկական մամուլ

Նորագույն շրջանի մամուլը Հայաստանի անկախացումից հետո ընդունվել է «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի հանրապետության օրենքը (1991), որով, փաստորեն, վերջ է դրվել լրատվամիջոցների ղեկավարման միակ ուսումնական համակարգին, հայտարարվել է մամուլի ազատություն, վերացվել է գրաքննությունը։ 1991-1992 թվականներին կտրուկ ավելացել են նոր պարբերականները՝ 41 անուն թերթ և 55 անուն հանդես։

Խորհրդային տարիներին լուս տեսած պարբերականներ խմբագրել

Խորհրդային տարիներին լույս տեսնող պարբերականների մեծ մասի տպաքանակը նվազել է, փոխվել են նրանց ուղղվածությունն ու անվանումները։ Ժողովրդավարացման գործընթացներն ու ձևավորվող շուկայական հարաբերությունները ներգործել են մամուլի կառուցվածքի և բովանդակության վրա, որոշ պարբերականներ իրենց «անկախ» են հռչակել [առաջինը՝ 1992 թվականին՝ «Հայաստան» (1920-1921 թվականներին՝ «Կոմունիստ», 1921-1992 թվականներին՝ «Սովետական Հայաստան», ապա՝ «Խորհրդային Հայաստան») և «Վրեմյա» թերթերը], փոխվել են մամուլի լեզուն ու ոճը։ Սկսել են լույս տեսնել ժամանցային-ճանաչողական, նաև «բուլվարային» պարբերականներ։

Նորությունները հայ ընթերցողի համար խմբագրել

Հայ ընթերցողի համար նորություն էին «Այբ, բեն, գիմ»-ը, «Կին և տղամարդը», «9-րդ հրաշալիքը» և այլն։

Նոր պարբերականների ծնունդը խմբագրել

Նոր պարբերականների ծնունդը պայմանավորված էր ընթերցողների հետաքրքրությունների և ճաշակի բազմազանությամբ, հասարակա-քաղաքական («Իրավունք և օրենսդրություն»,«Մտավորական Հայաստան», «Առավոտ» և այլն) և կուսակցական (ՍԻՄ-ի «Իրավունք», ՀՅԴ-ի «Երկիր», «Ուսանող», ՀՀԿ-ի «Հանրապետական», ՀԴԿ-ի «Ազդարար», ՀԿԿ-ի «Հայաստանի կոմունիստ» և «Նոր խոսք», ՌԱ(լդ) կ-ի «Հայացք», ՌԱԿ-ի «Ազգ», ԱԺՄ-ի «Այժմ» և այլն) պարբերականներին զուգահեռ լույս են ընծայվել ուսանող-երիտասարդ. («...21...», «Այո», «Բռավո = Bravo», «Ես»), մանկապատանեկան («Զանգակ», «Շաղեր», «Պույ-պույ», «Շունն ու կատուն», «Մանանա»), կանանց համար («Կարինե», «Մի պահ»), գրական-մշակութային («Կինո», «Հուշարար», «Եղեգան փող», «Վերնատուն», «Մեծամոր»), մանկավարժական («Դպիր»), երգիծական («Պոլոզ Մուկուչ», «Կիկոս»), առևտրական, տեղեկատվական-գովազդային («Ժամանց և գործ», «Ալո», «Գինդ», «Հերմես» «Մարքեթինգ բոլորի համար», «Պաս»), փախստականներին վերաբերող («Հայրենի տուն»), գործարար շրջանների («Երկունք», «Հայաստանի կոմերսանտ», «Տուֆագործ»), արհմիութենական(«Ժողովրդական թերթ», «Իլիկ»), հոգևոր-եկեղեցական («Հայորդի», «Աստծո փրկություն», «Քրիստոնյա»), հայրենակցական («Ասպնջակ», «Բագրևանդ»), գիտական և գիտահանրամատչելի («Գիտություն», «էլեկտրոնիկա + Բիզնես», «Հայ բժիշկ») և այլ նոր պարբերականներ։ Ցգֆգհմգկհվլյ

Տեղական մամուլի զարգացումը խմբագրել

Զարգացել է տեղական մամուլը («Շիրակ», «Շիրակուհի», «Սյունիք»), շրջաններում տպագրվել են նաև կուսակացությունների մասնաճյուղերի պարբերականները. ՀՀՇ-ն Ապարանում հրատարակել է «Հայացք» պաշտոնաթերթը, Իջևանում՝ «Ձայնը», ԱԻՄՄասիսում՝ «15 օր»-ը, Թալինում՝ «Հևք»-ը, Սիսիանում՝ «Ձայն բազմաց»-ը, ՀԿԿ-ն Հրազդանում՝ «Կոմունիստ»-ը և այլն։ Պարբերականներ են հրատարակել նաև անհատները («Այսօր 32» և այլն)։

Տեղեկատվական մամուլի ձևավորումը խմբագրել

Աստիճանաբար ձևավորվել է տեղեկատվական շուկան։ Այդ շրջանում որոշ թերթերի («Երկիր», «Ազգ» և այլն) տպաքանակը հասել է 30-50 հազարի։ Ազատորեն լույս է տեսել ընդդիմադիր մամուլը, որի պահանջարկն իշխանամետ մամուլի համեմատությամբ ավելի մեծ էր, աչքի է ընկել իրադարձությունների անաչառ լուսաբանմամբ, նյութերի նորովի մատուցմամբ, սուր խոսքով։ ՀՀ-ի՝ ռուբլի գոտուց դուրս գալը, որով կտրուկ նվազել է ընթերցողների գնողունակությունը, ինչպես նաև վառելիքաէներգետիկ ճգնաժամը, թուղթ պակասը դարձել են հայ մամուլի անկման պատճառ, և, չնայած պարբերականների թվի ավելացմանը, շատերը կարճ կյանք են ունեցել։

Մամուլի նոր աճը խմբագրել

Մամուլի նոր աճ է նկատվել Արցախյան ազգային-ազատագրական պատերազմում զինադադարից հետո։ Ստեղծվել են նոր՝ հասարակա-քաղաքական («Այժմ», «Առաքելություն», «Հանուն հայրենիքի»), տնտեսական («Բանկային տեղեկագիր», «Հայաստանի շինարարների տեղեկագիր», «Հաշվապահի խորհրդատու»), գրական-գեղարվեստական («Նոր դար»), մշակութային («Ճախարակ»), հոգևոր-կրոնական («Աղ և լույս»), գիտատեխնիկական («Բժշկություն ձեզ համար», «Նոր աշխարհ», «Քիմիական լուսավորություն»), ինչպես նաև մանկավարժական, մարզական, կանանց համար, երիտասարդական, գովազդային և այլ պարբերականներ։ Աճել է մարզային թերթերի քանակը («Արարատ», «Արևելք», «Արմավիր» «Արտաշատ», «Գեղարդ», «Գեղարքունիք», «Լոռու մարզ», «Կոտայք»ԶԼՄ համակարգն աստիճանաբար վերածվել է գործարար ոլորտի։

Մամուլը քաղաքականացված կապիտալի ճմշման տակ խմբագրել

1994 թվականի վերջերից մամուլն ընկել է քաղաքականացված կապիտալի ճնշման տակ. դեկտեմբերին արգելվել են ՀՅԴ պարբերականները, փակվել են 12 ԶԼՄ-ներ, ավելի քան 300 լրագրողներ կորցրել են աշխատանքը։ Հաճախակի են դարձել հարձակումները լրագրողների վրա, որին ի պատասխան՝ բողոքի ցույցեր են կազմակերպվել Երևանում և մարզերում։ Չնայած այս ամենին՝ մինչև 1996 թվականը մամուլը համեմատաբար ազատ և անկողմնակալ լուսաբանել է նախագահական ընտրությունների ընթացքը։ Ընտրություններից հետո ճնշումն ուժեղացել է. մամուլի ազատության միավորը Հայաստանում կազմել է 5,5 (10 բալլանոց սանդղակով)՝ զիջելով Լատվիային (7,5), Ադրբեջանին (7), Լիտվային և Մոլդովային (6,5)։ Քիչ թվով թերթեր են կարողացել հաղթահարել ճգնաժամը։

Մամուլի ավելի համարձակ դառնալը խմբագրել

1997 թվականի ներիշխանական ճգնաժամի պայմաններում մամուլում ավելի համարձակ է դարձել։ Այդ շրջանի ամենակարդացվող թերթերից էր «Իրավունքը», տպաքանակը հասել է 15 հազարի։ 1999 թվականից մամուլի միջին տպաքանակը կտրուկ պակասել է՝ զիջելով նույնիսկ տնտեսական ճգնաժամի (1993-1994) տարիներին։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, օգտվելով իշխանությունների շփոթմունքից, մամուլն ազատորեն կատարել է իր առաքելությունը, սակայն շուտով հարմարվել է նոր քաղաքական իրավիճակին։ 2000 թվականին քաղաքական ուժերը մամուլն օգտագործել են իշխանության համար սուր պայքարում, որի պատճառով այն սկսել է օտարանալ հասարակության լայն շերտերից, պարբերականների տպաքանակը խիստ կրճատվել է, մամուլի դերը՝ հասարակական կարծիքի ձևավորման առումով, կտրուկ անկում է ապրել։

Կուսակացական թերթերի հրապարակման դադարը խմբագրել

Դադարել են հրատարակվել կուսակցական շատ թերթեր («Այժմ», «Հայք» և այլն), «Ազգը» և «Երկիրը» կորցրել են իրենց նախկին ազդեցությունը։ 1998 թվականից սկսել են ստեղծվել նաև թերթերի էլեկտրոնային տարբերակները (ներկայումս օրաթերթերի մեծ մասն ունի) և «մաքուր» էլեկտրոնային թերթեր («Ա1+», «Դար», «7 օր Բլոգ», ավելի ուշ՝ «Թերթ», «Հետք», «Լրագիր», «Սլաք», «Նյուս» և այլն)։ Սակայն այդ թերթերի ազդեցությունը նույնպես աննշան էր. համացանցից օգտվում էին փոքրաթիվ ընթերցողներ։ 2005 թվականի տվյալներով՝ Հայաստանում համացանցին միացած համակարգիչների քանակը 10 հազար բնակչի հաշվով կազմել է 6,27, մինչդեռ նախկին խորհրդային երկրների նույն միջին ցուցանիշը 78,50 էր, եվրոպական երկրներինը՝ 363,23, Ասիայինը՝ 74,22։ Ներկայումս Հայաստանի հանրապետությունում պաշտոնապես գրանցված շուրջ 250 անուն պարբերականներից լույս են տեսնում մոտ 200-ը։

Հասարակա-քաղաքական մամուլը խմբագրել

Առավել մեծ տպաքանակով հրատարակվում է հասարակա-քաղաքական մամուլը, որոնցից են «Հայաստանի Հանրապետություն» (խմբագիր՝ Տիգրան Ֆարմանյան) պաշտոն, օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիի» (ռուսական) երկօրյան (երկուսն էլ՝ 1990 թվականից), ՍԻՄ-ի «Իրավունք» (1989 թվականից, խմբագիր՝ Հովհաննես Գալաջյան) երկօրյան, ՀՀԿ-ի «Հանրապետական» (2003 թվականից) հանդեսը և այլն, անկախ պարբերականներից՝ «Հայաստան» (1920 թվականից) շաբաթաթերթը, «Գոլոս Արմենիի» (1934 թվականից, մինչև 1990 թվականըը՝ «Կոմունիստ», խմբագիր՝ Ֆլորա Նախշքարյան ), «Նովոյե վրեմյա» (1992 թվականից, երկուսն էլ՝ ռուսական) երկօրյա թերթերը, «Ազգ» (1991 թվականից, խմբագիր՝ Հակոբ Ավետիքյան), «Առավոտ» (1994 թվականից, խմբագիր՝ Արամ Աբրահամյան), «Չորրորդ ինքնիշխանություն» (1996 թվականից, մինչև 2009 թվականը՝ «Չորրորդ իշխանություն», խմբագիր՝ Շողեր Մաթևոսյան), «Հայոց աշխարհ» (1997 թվականից, խմբագիր՝ Գագիկ Մկրտչյան), «Հայկական ժամանակ» (1999 թվականից, խմբագիր՝ Նիկոլ Փաշինյան), «Հրապարակ» (2008 թվականից), «Ժողովուրդ» (2011 թվականից) օրաթերթերը, «Ավանգարդ» (1923 թվականից), «168 ժամ» (2004 թվականից), «Իրատես-Դե ֆակտո» (2008 թվականից) եռօրյա թերթերը և այլն։ Հրատարակվում են նաև գիտակրթական՝ «Կրթություն» (1932 թվականից, մինչև 1989 թվականը՝ «Սովետական դպրոց»), Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» (1993 թվականից) թերթերը, «Լրաբեր հասարակական գիտությունների» (1943 թվականից), «Էջմիածին» (1944 թվականից), «Բանբեր Մատենադարանի» (1956 թվականից), «Պատմաբանասիրական հանդես» (1958 թվականից), «Իրան-Նամե» (1993 թվականից), «Կանթեղ» (2001 թվականից), «21-րդ դար» (2003 թվականից), «Գիտության աշխարհում» (2005 թվականից), «Վեմ» (2009 թվականից) և այլ հանդեսներ, գրական-գեղարվեստական, մշակութային՝ ՀԳՄ-ի «Գրական թերթ» (1932 թվականից) շաբաթաթերթը, «Նորք» (1933 թվականից, մինչև 1988 թվականը՝ «Սովետական գրականություն»), «Լիտերատուրնայա Արմենիա» (1958 թվականից, ռուսումնական), «Գարուն» (1967 թվականից), ՀՆՄ-ի «Կերպարվեստ» (2003 թվականից) և այլ հանդեսներ, մանկապատանեկան՝ «Աղբյուր» (1923 թվականից, մինչև 1991 թվականը՝ «Պիոներ»), «Կանչ» (1925 թվականից, մինչև 1990 թվականը՝ «Պիոներ կանչ»), «Ծիծեռնակ» (1965 թվականից), «Մուլտիշոկ» (2008 թվականից), «Ուրախ գնացք» (2009 թվականից), «Հայ ասպետ» (2011 թվականից) և այլ պարբ երականներ, իրավաբանական՝ «02» (1990 թվականից) շաբաթաթերթը, «Օրինականություն» (1997 թվականից), «Օրենք և իրականություն» (2000 թվականից) հանդեսները և այլն, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ «Հայ զինվոր» (1993 թվականից) շաբաթաթերթը, «Հայկական բանակ» (1995 թվականից) հանդեսը, մարզական՝ «Շախմատային Հայաստան» (1972 թվականից), «Ֆուտբոլ 365» (1992 թվականից), «Ֆուտբոլ +» (1996 թվականից), առողջապահպանական՝ «Առողջապահություն» (1956 թվականից), «Առողջապահության լրատու» (1998 թվականից) և այլն, երգիծական՝ «Ոզնի» (1954 թվականից), ժամանցային տեղեկատվական՝ «9-րդ հրաշալիք» (1994 թվականից), «Այբ-ֆե» (2002 թվականից) և այլ պարբերականներ, տնտեսական և գործարար շրջանների գիտավերլուծական ու տեղեկատվական «Ագրոլրատու» (1951 թվականից, մինչև 1997 թվականը՝ «Ռանչպար»), «Եթեր» (1957 թվականից, մինչև 1994 թվականը՝ «Եթերում է Երևանը», 1994 թվականից՝ նաև ռուսական՝ «Էֆիր»), «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» (1997 թվականից), «Գործարար աշխարհ» (1990 թվականից), «Սահմանադրական դատարանի տեղեկագիր» (1998 թվականից), «Հայաստան, ֆինանսներ և էկոնոմիկա» (1999 թվականից), «Քաղաքացիական ծառայություն» (2003 թվականից), «Օրակարգ» (2011 թվականից) և այլ պարբերականներ։

Պարբերականները մարզերում խմբագրել

ՀՀ մարզերում լույս են տեսնում շուրջ 40 անուն պարբերականներ.

Պարբերականները Շիրակի մարզում խմբագրել

Շիրակի մարզում՝ «Հինգշաբթի» (1997 թվականից) Երկշաբաթաթերթը, «Գյուղաշխարհ» (1999 թվականից) ամսաթերթը, «Գյումրի-ասպարեզ» (2011 թվականից) օրաթերթը։

Պարբերականները Լոռու մարզում խմբագրել

Լոռու մարզում՝ «Լոռու մարզ» (1931 թվականից) օրաթերթը, ՀԳՄ մարզային բաժանմունքի «Երկունք» (1997 թվականից) պաշտոնաթերթը, «Թումանյանական աշխարհ» (1931 թվականից), «Լուսարձակ» (1964 թվականից), «Վանաձորյան խճանկար» (2000 թվականից) անկախ շաբաթաթերթերը։

Պարբերականները Գեղարքունիքի մարզում խմբագրել

Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» (1939 թվականից), «Գեղամա աշխարհ» (1996 թվականից)։

Պարբերականները Սունիքի մարզում խմբագրել

Սյունիքի մարզում՝ «Զանգեզուր» (1934 թվականից), «Սյունյաց աշխարհ» (1996 թվականից), «Կամք» (2006 թվականից, բոլորն էլ՝ Գորիս), «Որոտան» (1997 թվականից), «Գրական Սյունիք» (2010 թվականից, երկուսն էլ՝ Սիսիան

Պարբերականները Արմավիրի մարզում խմբագրել

Արմավիրի մարզում՝ «Արմավիր» (1996 թվականից), «Հայրենականչ» (2001 թվականից), «Մեծամոր» (2006 թվականից)։

Պարբերականները Արագածոտնի մարզում խմբագրել

Արագածոտնի մարզում՝ «Թալինի աշխարհ» (1932 թվականից), «Արտին» (2001 թվականից), «Կանթեղ Արագածի» (2006 թվականից)։

Պարբերականները Վայոց ձորի մարզում խմբագրել

Վայոց ձորի մարզում՝ «Ջերմուկ» (1931 թվականից), «Վայոց ձոր» (1996 թվականից), «Վարդաձոր» (2002 թվականից)։

Պարբերականները Արարատի մարզում խմբագրել

Արարատի մարզում՝ «Արարատ», «Արտաշատ» (երկուսն էլ՝ 1996 թվականից)։

Պարբերականները Տավուշի մարզում խմբագրել

Տավուշի մարզում՝ «Տավուշ»(2003 թվականից),

Պարբերականները Կոտայքի մարզում խմբագրել

Կոտայքում՝ «Կոտայք» (1996 թվականից) և այլ պարբերականներ։

Հայաստանի ներկայիս պարբերական մամուլը խմբագրել

Հայաստանի ներկայիս պարբերական մամուլը, չնայած ԶԼՄ-ների ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների (իրավական և հարկային դաշտի անկատարություն, քաղաքական կապիտալի գերակայություն, ընթերցողների ցածր գնողունակություն և այլն), շարունակաբար զարգանում է՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրապետությունում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններն ու գործընթացները, վերլուծելով և գնահատելով հասարակական զարգացման արդի փոզի առանձնահատկությունները և այլն։ Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհում է «Ազդարար» ամենամյա մրցանակը (սահմանվել է 2009 թվականին՝ 5 անվանակարգով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։