Հակոբ Ավետիքյան

հայ լրագրող

Հակոբ Դանիելի Ավետիքյան, արևմտահայերեն՝ Յակոբ Դանիէլի Աւետիքեան (21 Նոյեմբեր 1945, Բեյրութ, Լիբանան) հայ լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս, գլխավոր խմբագիր և Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ[1][2]։

Հակոբ Ավետիքյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1945(1945-11-21) (74 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Աշխատանք«Ազգ» եռօրյա թերթի (1990-1991), «Ազգ» օրաթերթի (1991-2014), «Ազգ» շաբաթաթերթի (2015) գլխավոր խմբագիր, Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում, Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացու մեդալ, Վարդգես և Ռիտա Պալյան հիմնադրամի մրցանակ:

Ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից մեկն է։ Մեծ ներդրում ունի նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման և կայացման գործում։ Սփյուռքում և հայրենիքում տասնամյակներ շարունակվող իր բեղմնավոր գործունեության շնորհիվ վաստակել է բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում և ողջ հասարակության մեջ[3]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1945 թվականին։ Հայրենադարձվում է Հայաստան, Երևանում՝ սովորել է Երևանի պետական համալսարանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1970)։ Վերադարձել է Լիբանան։ 1970-80-ին՝ ՌԱԿ Բեյրութի (Լիբանան) «Զարթոնք» պաշտոնաթերթի թղթակից։ ՌԱԿ 1980-1990 թվականներին՝ «Զարթոնք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը։ 1990 թվականին վերադարձել է Հայաստան։ 1990 թվականին հիմնադրել է «Ազգ» օրաթերթը (Երևան)։ 1990-2014 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի, 2015-ին՝ «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է։ Լիբանանի լրագրողների միության անդամ է 1990 թվականից, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ 2002 թվականից։ Թեքեյան մշակութային միության վարչության անդամ է։[1][2]

ԱշխատանքԽմբագրել

Լրագրող և գլխավոր խմբագիրԽմբագրել

  • Սովորել է Երևանի պետական համալսարանում։
  • Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1970)։
  • Վերադարձել է Լիբանան։ 1970-80-ին՝ ՌԱԿ Բեյրութի (Լիբանան) «Զարթոնք» պաշտոնաթերթի թղթակից։
  • 1980-1990 թվականներին՝ ՌԱԿ «Զարթոնք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը։
  • 1990 թվականին վերադարձել է Հայաստան։ 1990 թվականին հիմնադրել է «Ազգ» օրաթերթը (Երևան)։
  • 1990-1991 թվականներին՝ «Ազգ» եռօրյա թերթի, 1991-2014 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի, 2015-ին՝ «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է։
  • Լիբանանի լրագրողների միության անդամ է 1990 թվականից։
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է 2002 թվականից[1][4]։

ՌԱԿ-ի ատենապետԽմբագրել

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

ԾանօթագրութիւններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Ավետիքյան Հակոբ Դանիելի: Encyclopedia "Hayazg" foundation. [1]