Ֆլորա Նախշքարյան

հայ խմբագիրներ

Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյան (սեպտեմբերի 19, 1949, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր։ ՀՀ վաստակավոր լրագրող (2009)։ «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1980)։

Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1949(1949-09-19)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Ֆլորա Նախշքարյանը ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի «Հասարակական գիտությունների բանբեր» պարբերականի խմբագիր, 1976-1992 թվականներին աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, եղել է թերթի թղթակից, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ։ 1992 թվականից «Գոլոս Արմենիի» (նախկին՝ «Կոմունիստ») ռուսական թերթի գլխավոր խմբագիրն է[2][3][4]։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը՝ փաստաբան Ռուբեն Սահակյան[5]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=12830
  2. «Հայաստանի թերթերի ապագան. «Գոլոս Արմենիի»». 2016 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Ֆլորա Նախշքարյան, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
  5. Ամուր կապող օղակ

Արտաքին հղումներ խմբագրել