Տիգրան Ֆարմանյան

հայ լրագրող

Տիգրան Սիմոնի Ֆարմանյան (մայիսի 16, 1953(1953-05-16)[1], Դամալա - ապրիլի 24, 2019(2019-04-24)), հայ լրագրող։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր (2001-2019)։ ՀՀ վաստակավոր լրագրող[2]։ ՀԽՍՀ ժուռնալիստների միության անդամ (1982)։

Տիգրան Ֆարմանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1953(1953-05-16)[1]
ԾննդավայրԴամալա
Մահացել էապրիլի 24, 2019(2019-04-24) (65 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1975)
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետություն

Կենսագրություն Խմբագրել

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 16-ին, Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում։ Ավարտել է գյուղի դպրոցը։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է «Երեկոյան Երևան» թերթում, որտեղ 1976-1987 թվականներին եղել է թերթի թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ, 1987-1990 թվականներին՝ ՀԿԿ Երքաղկոմիտեի գաղափարախոս, բաժնի հրահանգիչ, 1990-1995 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մեկնաբան, օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրվար» երիտասարդական հավելվածի խմբագիր, 1995-2001 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001 թվականից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր[3]։

Մրցանակներ Խմբագրել

  • ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակ, 1982
  • ՀՀ վաստակավոր լրագրող, 2007

Մահ Խմբագրել

Մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ 2019 թվականի ապրիլի 24-ին[2]։ Կհուղարկավորվի Ջրվեժ համայնքի գերազմանատանը[4]։

Ծանոթագրություններ Խմբագրել