Նյոյի սյուր Սեն
Նյոյի սյուր Սեն (ֆր.՝ Neuilly-sur-Seine)՝ համայնք Օ-դը-Սեն դեպարտամենտում, հարավում կից է Բուլոնյան անտառին, Փարիզի արևմտյան ծայրամասին: Բնակչությունը՝ 60 հազար 341 մարդ (2008 թվականի տվյալներով)[2]:
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Նյոյի սյուր Սեն | |||||
Neuilly-sur-Seine | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | [[Իլ-դը-Ֆրանս]] | ||||
Շրջան | Նանտեր | ||||
Մակերես | 3,73 կմ² կմ² | ||||
ԲԾՄ | 33 մետր | ||||
Բնակչություն | 60 341 մարդ մարդ (2008 թվական) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքս | 92200 | ||||
Փոստային ինդեքսներ | 92200[1] | ||||
Պաշտոնական կայք | ville-neuillysurseine.fr | ||||
| |||||
Նյոյի գլխավոր փողոցը Շառլ դե Գոլի անվան պողոտան է, որը հանդիսանում է Ելիսեյան դաշտերի շարունակությունը: Սենայով դեպի Նյոյի տարածված է 18-րդ դարի կամուրջ՝ այն ժամանակների ինժեներական մտքի ակնառու հուշարձանը: (լայնացրել են 1935-1940-ական թվականներին): Ֆրանցիսկ 1-ինի Բուլոնյան դղյակը չի պահպանվել[3][4] :
20-րդ դարում այդ տարածքն ապաստան էր դարձել Փարիզի մեծահարուստների, հատկապես գործարարների և ստեղծագործական մտավորականների համար: 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նյոյի սյուր Սենում Բուլղարիայի և Անտանտի երկրների միջև կնքնվեց Նեյիսյան պայմանագիրը:
ԱնհատականություններԽմբագրել
Նյոյի սյուր Սենում ծնվել են Պոլ Գրիմոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Ֆրեդերիկ Բեգբեդերը և Լյուքսեմբուրգի արքայադուստր Սիսիլլան, իսկ մահացել են Վինձորի դուքս (Մեծ Բրիտանիայի նախկին թագավոր Էդուարդ 8-րդը), Գեորգի Գյուրջիևը, Վասիլի Կանդինսկին:
Նյոյի հին գերեզմանատանը թաղված են նկարիչ Պիեռ Պյուվի դը Շավան, գրողներ՝ Անատոլ Ֆրանսը, Անդրե Մորուան, ռեժիսոր Ռենե Կլերը: Նկարիչ Վասիլի Կանդինսկին թաղված է Նյոյի նոր գերեզմանատանը, որը տեղակայված է Պյուտո և Նանտեր համայնքների տարածքներում:
- Լալոնդ Բրիս՝ քաղաքական գործիչ, բնապահպան:
- Ֆրեդերիկ Բեգբեդեր՝ ժամանակակից ֆրանսիացի վիպասան, հրպարակախոս, գրական քննադատ և խմբագիր:
- Վիլլեմս Ֆլորան (1823-1905-ական թվականներ)՝ բելգիացի գեղանկարիչ:
- Անաիս Նին՝ ամերիկացի և ֆրանսիացի գրող:
- Պոլ Գրիմո՝ ֆրանսիացի ծաղրանկարիչ, նկարիչ, գրող:
- Բելմոնդո Ժան Պոլ՝ ֆրանսիացի դերասան:
- Միլոն Լուի՝ (1766 - 1845- ական թվականներ)՝ բալետմայստեր, մահացել է Նյոյի սյուր Սենում:
- Մոնտերլան Հանրի դե՝ ֆրանսիացի գրող, դրամատուրգ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Sports-reference.com Summer Olympics Paris 14 June 1900 men's basque pelota two-teams results. Archived 2 October 2011 at the Wayback Machine. Accessed 14 November 2010.
- ↑ "Legal diclaimer." [sic] JCDecaux. Retrieved on 28 September 2011. "[...]whose registered office is located at 17 rue Soyer, 92523 Neuilly-sur-Seine, Paris, France."
- ↑ "Contact Us." Thales Group, Retrieved on 28 August 2009.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |