Վիլլեմս Ֆլորան
Վիլլեմս Ֆլորան (ֆր.՝ Florent Willems, հունվարի 8, 1823[1][2][3][…], Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 23, 1905, Փարիզ)՝ բելգիացի գեղանկարիչ:
Վիլլեմս Ֆլորան ֆր.՝ Florent Willems | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1823[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիեժ, Վալոնիա, Բելգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1905 (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Q17493408?, A Seated Page with a Dog? և Q17780864? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Florent Willems Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Գեղարվեստական կրթություն չի ստացել: Գեղանկարչության մեջ կայացել է կրկնօրինակման և Միլանում հին կտավների վերանորոգման ճանապարհով: Տեղի ակադեմիայում հաճախել է դասախոսությունների: Հետագա ուսման համար անհրաժեշտ միջոցներ ստանալու համար Բրյուսելի պատկերասրահում ռեստավրատոր էր աշխատում: Ուսումնասիրում էր XVII դարի հոլանդացի նկարիչների վարպետությունը:
1842 թվականին 19 տարեկանում առաջին անգամ ցուցսդրեց իր աշխատանքները Բրյուսելյան պատկերասրահում: 1844 թվականին հաստատվեց Փարիզում, որտեղ նրա նկարները մեծ հեղինակություն էին վայելում:
Գեղանկարչություն էր դասավանդում Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում: Նրա հայտնի աշակերտների շարքում էին Շառլ Բոնեն և այլք:
ՍտեղծագործությունԽմբագրել
Դիմանկարիչ և ժանրային նկարիչ: Նկարների համար սյուժե քիչ քանակությամբ վերցնում էր պատմությունից, հատկապես ֆլամանդական և ժամանակակից բելգիական հասարակության արիստոկրատական խավի ներկայացուցիչների կենցաղից: Նրա ստեղծագործությունների բնորոշ գիծը եզակի նրբագեղությունն էր, նա հատկապես հռչակ ձեռք բերեց մետաքսե և կերպասե գործվածքներին փայլ հաղորդելով, որով նա մոտենում էր Գաբրիել Մետսյուի և Գերարդ Տերբորխի վարպետությանը:
Նրա հայտնի կտավներից են՝ «Այց», «Մարիա Մեդիչին այցելում է Ռուբենսին», «Զինագործ», «Թութակով տիկինը», Չիկագոյի թանգարանում «Ամուսնական մատանի», «Ժաննա դ Արկի գերումը», «Բարև»
ՊարգևներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Florent Willems
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ RKDartists
Արտաքին հղումներԽմբագրել
- Florent Willems(1823—1905)(անգլ.)