Նինջա-կրիաներ։ Ստվերներից դուրս

«Նինջա-կրիաներ։ Ստվերներից դուրս» (անգլ.՝ Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows), ռեժիսոր Դեյվ Գրինի ֆիլմը, որը ստեղծվել է «Նինջա - կրիաների» մասին կոմիքսների և նրանց մասին առաջին անիմացիոն ֆիլմաշարի հիման վրա։ Այն 2014 թվականի «Նինջա-կրիաներ» ֆիլմի շարունակությունն է։ Առաջին ֆիլմի դերասանկան կազմի անդամներից շատերը կրկնել են իրենց դերերը (միայն մի քանիսն էին փոխարինվել)։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 30-ին։

Նինջա-կրիաներ։ Ստվերներից դուրս
անգլ.՝ Teenage Mutant Ninja Turtles: Half Shell
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, կինոկատակերգություն և նինձյաների մասին ֆիլմ
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքTeenage Mutant Ninja Turtles?
Թվականմայիսի 22, 2016[1], մայիսի 29, 2016[1], մայիսի 30, 2016[1], հունիսի 1, 2016[1], հունիսի 2, 2016[1], հունիսի 3, 2016[1][2][3], հունիսի 9, 2016[1], հունիսի 10, 2016[1], հունիսի 16, 2016[1], հունիսի 17, 2016[1], հունիսի 23, 2016[1], հունիսի 29, 2016[1], հունիսի 30, 2016[1][4], հուլիսի 2, 2016[1], հուլիսի 5, 2016[1], հուլիսի 7, 2016[1], հուլիսի 21, 2016[1], օգոստոսի 11, 2016[5][6], օգոստոսի 11, 2016[5][6] և օգոստոսի 26, 2016[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDave Green?[7][8][9][…]
ՊրոդյուսերՄայքլ Բեյ
Սցենարի հեղինակՋոշ Ափելբաում
ԴերակատարներՄեգան Ֆոքս[7][8][10], Սթիվեն Ամել, Ուիլ Արնետ, Բրայան Տի, Թալլեր Փերրի, Լորա Լիննի, Brittany Ishibashi?, Փիթ Պլոժեկ, Ալան Ռիտչսոն, Նոել Ֆիշեր, Ջերեմի Հովարդ, Դեննի Վուդբերի, Գարի Էնթոնի Ուիլյամս, Շեյմուս, Բրեդ Գարեթ, Ռոբերտ Քլոհեսի, Ալեսանդրա Ամբրոսիո, Ջուդիթ Հոագ, Կարմելո Էնթընի, Դեանդրե Ջորդան, JJ Redick?, Austin Rivers?, Մետտ Բարնս և Spencer Hawes?
ՕպերատորLula Carvalho?
ԵրաժշտությունՍթիվ Յաբլոնսկի
ՄոնտաժԲոբ Դյուքսեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Մանաուս և Technodrome?
Նկարահանման վայրՆյու Յորք և Ֆոս դո Իգաչու
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն112 րոպե
Շահույթ245 600 000 $[11]
Պաշտոնական կայքէջ
 Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Սաքս Թաուերի տանիքին տեղի ունեցած ճակատամարտից մեկ տարի անց չորս կրիա եղբայրները՝ Լեոնարդոն (Լեո), Դոնաթելոն (Դոնի), Միքելանջելոն (Մայքի) և Ռաֆայելը (Ռաֆ) շարունակում են ապրել դեռահաս նինջաների անհոգ կյանքով։ Չբացահայտվելու համար նրանք պայմանավորվում են, որ Էրիկ Սաքսն և Շրեդերի գլխավորած «Ֆուտ Կլանին» կանգնեցրած հերոսների դափնիները պետք է յուրացնի Վերնոն Ֆենվիքը։ Նա ստանում է «Քաղաքի բանալին» և դառնում հայտնի մեդիա աստղ՝ «Բազե» մականունով։ Դեռահաս մուտանտ նինջյա կրիաներից յուրաքանչյուրը ծանրաբեռնված է նրանով, որ նրանք չեն կարող իրենց ցույց տալ աշխարհին և Մայքին նույնիսկ մասնակցում է Հելոուինի շքերթին, որտեղ նրա տեսքը ընկալվում է որպես կոստյում, բայց նրա եղբայրները արագորեն վերադարձնում են Միքելանջելոյին կոյուղիներ։ Լեոն փորձում է եղբայրներից յուրաքանչյուրին սաստել՝ զգալով առաջնորդի պատասխանատվությունը թիմի հանդեպ։

Մինչդեռ Էյփրիլ Օ'Նիլը, որը դեռ աշխատում է որպես լրագրող, հետևում է հայտնի գիտնական Բաքսթեր Սթոքմանին, որը նախկինում աշխատել է Սաքսում և կապված է Ֆութ Կլանի հետ։ Օգտագործելով Դոնիի նվիրած ժամացույց-համակարգիչը՝ նա կարողանում է տվյալներ ներբեռնել գիտնականի համակարգչից և մինչ անվտանգության ծրագիրը կջնջի դրանք, նա կարդում է հաղորդագրություն Շրեդերի առաջին ֆիլմի իրադարձություններից փրկվածի փախուստի մասին, որը տեղի է ունենում չարագործի քաղաքային բանտից տեղափոխման ժամանակ, ինչի մասին նա հայտնում է կրիաներին։ Սենսեյ Սփլինթերից թույլտվություն ստանալով՝ եղբայրները նստում են Turtle Van-ի թարմացված տարբերակը՝ հսկայական աղբատար մեքենա, որը լի է տարբեր հարմարանքներով։ Շրեդերը՝ երիտասարդացած և մուտագենից սպիացած, տեղափոխվում է բանտ երկու ավազակների՝ Ռոքսթիդիի և Բիբոպի հետ։ Ֆութ Քլանի զինյալները ոչնչացնում են ուղեկցող մեքենաները և պատրաստվում են բացել զրահամեքենայի տանիքը, սակայն նրանց խանգարում են ժամանակին ժամանած կրիաները։ Վերջին պահին Շրեդերը փախչում է Սթոքմանի կողմից ստեղծված հեռուստահաղորդիչի միջոցով՝ օգտագործելով Ֆութ Քլանի կողմից շատ տարիներ առաջ հայտնաբերված մի սարք։ Շրեդերը հայտնվում է Տեխնոդրոմում, ինչը Կոմանդոր Քրանգ անունով ուղեղի տեսքով այլմոլորակայինի միջծավալային ամրոց է, որն օգտագործում է մեծ և հզոր անդրոիդ մարմին՝ կառավարելով այն անդրոիդի ստամոքսում գտնվող օդաչուների խցիկից։ Նա ասում է, որ Սթոքմանի տելեպորտը մի սարքի մի մասն է, որը Երկիր է եկել շատ տարիներ առաջ՝ հետագայում Տեխնոդրոմ տեղափոխելու համար, բայց բաժանվել է երեք մասի։ Քրանգը հանձնարարում է Շրեդերին գտնել մնացած երկու կտորները՝ Նյու Յորքի բնական պատմության թանգարանում և Բրազիլիայի ջունգլիներում։ Նրան օգնություն տալու համար այլմոլորակայինը տարա է տալիս մանուշակագույն մուտագեն նյութով, որը օգնում է գերմարդկային օգնականներ ստեղծել Շրեդերի համար։

Շրեդերի նկատմամբ որս է սկսվել և գործին ներգրավված է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը՝ կոմիսար Ռեբեկա Վինսենթի գլխավորությամբ։ Վինսենթը լսում է հսկիչներից մեկի՝ Քեյսի Ջոնսի զեկույցը, բայց չի հավատում այն պատմություններին, որ աղբատար մեքենան ռադիատորի տաքացուցիչի տակից աղբարկղեր է նետում գրոհայինների վրա, ինչի պատճառով Ջոնսը հեռացվում է գործից։ Քեյսին, որը մանկուց երազել է դետեկտիվ լինելու մասին, որոշում է հենց ինքը գտնել ՝ Ռոքսթիդիին և Բիբոպին և պարզվում է, որ զույգն այնքան հիմար է, որ գնացել է իրենց սիրելի բարը, որտեղ բարմենը կարողացել է նրանց կեղծ բջջային հեռախոսներ սարքել։ Ավազակները ցանկանում են զբաղեցնել Ֆութ Քլանից հետո դատարկ մնացած տեղը, բայց հետո նրանց մոտ է գալիս Շրեդերը, որը հրաժարվում է նրանց որպես գործընկեր ընդունել, բայց ընդունում է որպես «մեսենջերներ»։ Քեյսին, որը ժամանել էր նրանց հեռանալուց հետո, բարում փոքր ջարդի պատճառ դառնալով՝ բարմենից ստանում է GPS սարք, որը նրան տանում է Բաքսթեր Սթոքմանի գիտական լաբորատորիա։

Շրեդերը ժամանելով գիտնականի մոտ խնդրում է նրան սինթեզել Քրանգ սիճուկը Օ'նիլ-Սաքսի մուտագեն անալոգի մեջ, ինչի համար նա ստում է վերջինիս և խոստանում համբավ, ինչը և անում է Ստոքմանը։ Շրեդերը որոշում է այն փորձարկել Ռոքսթիդի և Բիփոփի վրա՝ որպես իդեալական «լաբորատոր առնետների»։ Ավազակները արագ սկսում են մուտացիայի ենթարկվել և պարզվում է, որ շիճուկը «արթնացնում է» մարդու կենդանական ԴՆԹ-ն, ինչի հետևանքով Ռոքսթեդը վերածվում է աանթրոպոգեն ռնգեղջյուրի, իսկ Բիփոփը՝ գորտնուկավոր վարազի։ Այս ամենը տեղի է ունենում Էյփրիլի դիմաց, որը շենք է մտել Ստոքմանի համակարգչից տվյալներ ստանալու համար։ Նա օգտվում է նոր փոխակերպված մուտանտների շփոթությունից և լաբորատորիայից վերցնում է այլմոլորակային մուտագենով կոնտեյներ, իսկ Ֆութ Քլանի նինջաներն անմիջապես գնում են նրա հետևից։ Հասնելով նրբանցք՝ Էյպրիլը հույս ունի, որ կրիաները կօգնեն իրեն, բայց փոխարենը գալիս է Քեյսին՝ փայտը ձեռքերին և հոկեյի դիմակ դեմքին։ Քեյսին արժանի ապտակ է տալիս նինջային, բայց մարտի թեժ պահին մի նինջային հաջողվում է շարունակել Էյփրիլի հետապնդումը և մուտագենով տարան հայտնվում է ժամանակին ժամանած ոստիկանների ձեռքում։ Երբ Էյփրիլն ու Քեյսին արդեն ծանոթանում են հանգիստ մթնոլորտում, հայտնվում են կրիաները։ Քեյսին սկզբում վախեցած է՝ կարծելով, որ նրանք մարդակեր այլմոլորակայիններ են, իսկ կրիաները կատակներով ծաղրում են նրան, բայց հետո նրան դաշնակից են ընկալում և նրան ու Էյպրիլին տանում ապաստարան։

Դոննին նայում է մանուշակագույն հեղուկի նմուշներին և իմանում դրա հատկությունների մասին։ Նա ասում է Լեոյին, որ նյութն ունակ է փոխել կենդանի էակների կառուցվածքը՝ այդպիսով նրանց վերածելով մարդկանց, սակայն թիմի ղեկավարը հրաժարվում է այս գաղափարից և նաև արգելում է նրան խոսել այդ մասին ուրիշների հետ։ Մայքին տեսնում է ամեն ինչ և որոշում է Ռաֆայելին ասել այդ մաին։ Այդ պահին Շրեդերը և նրա համախոհները գտնում են պորտալի երկրորդ հատվածը։ Միքելանջելոն Ռաֆին պատմում է սիճուկի մասին և նա զայրացած գնում է Լեոնարդոյի մոտ։ Վիճաբանության ժամանակ Լեոն՝ Մայքիին և Ռաֆայելին թողնում է «նստարանին» և Դոննիի հետ գնում են ստուգելու, թե ինչու է թանգարանի ահազանգը հնչել։ Մնացած եղբայրները որոշում են Լեոնարդոյից գաղտնի ավելի շատ մուտագեն ստանալ, ինչի համար նրանք պետք է ներթափանցեն ոստիկանական բաժանմունք։ Ասելով, որ Լեոն նրանց ուղարկել է այս առաքելությանը՝ Ռաֆայելը համոզում է Էյփրիլին և Քեյսիին օգնել նրանց։ Ոստիկանական բաժանմունքում նրանք հանդիպում են Ֆուտ-նինջաներին, որոնք արդեն վերցրել են մուտագենը։ Հետապնդման ժամանակ Ռաֆայելն ու Միքելանջելոն կանչում են Լեոնարդոյին և Դոնատելլոյին և նրանք միասին կանգնեցնում են Ֆութ-նինջաներին, բայց այդ պահին հայտնվում է ոստիկանությունը։ Ոստիկանները պատրաստվում են կրակել կրիաներին, բայց Էյփրիլն ու Քեյսին կանգնեցնում են ոստիկաններին՝ այդկերպ թույլ տալով կրիաներին փախչել մուտագենի հետ, իսկ իրենք ձերբակալվում են։

Այս պահին Բրազիլիայում Բիփոփը և Ռոքսթիդը տանկի վրա գտնում են պորտալի երրորդ հատվածը։ Կրիաները թռչում են նրանց հետևից, բայց պարզում են, որ նրանք արդեն վերադառնում են։ Նրանց ինքնաթիռների հետագծերը հատվում են, սակայն հակառակորդի ինքնաթիռը պարզվում է, որ 900 մետր ցած է գտնվում։ Եղբայրները ցատկում են «թռչնի» վրա, որտեղ թռչում են Բիբոփն ու Ռոքսթեդին, այնտեղ սկսվում է ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաթիռը վթարի է ենթարկվում, չարագործները փախչում են սարքի հետ։ Քեյսին և Էյփրիլը զանգահարում են Վերնոնին և ասում, որ գտնի ձայնագրության բնօրինակը Ստոքմանի լաբորատորիայում։ Վերնոնը գնում է այնտեղ և գտնում ֆլեշ կրիչը, հետո ցույց է տալիս Ռեբեկկային, ով այն դիտելուց հետո բաց է թողնում Քեյսիին և Էյփրիլին։

Ազատագրվելուց անմիջապես հետո սկսվում է Քրանգի արշավանքը։ Կրիաները ուսումնասիրում են Տեխնոդրոմը և բացահայտում են իրենց, ոստիկանությունը համաձայնում է աշխատել կրիաների հետ՝ մոլորակը փրկելու համար։ Սթոքմանը թթվածնային շնչառական սարքով սաղավարտ է պատրաստում Շրեդերի համար, որպեսզի նա գտնվի Տեխնոդրոմի մակերեսին, բայց նա դավաճանում է գիտնականին և հեռանում է Տեխնոդրոմ։ Բայց ճակատագրի հեգնանքով Քրանգը նույնպես դավաճանում է Շրեդերին, սառեցնում է նրան և ուղարկում զինվորների իր հավաքածուի մոտ։ Կրիաները ճանապարհ են ընկնում Քրանգի մոտ և սկսում են կռվել նրա հետ, մինչև Դոննին գտնում է այն փարոսը, որտեղ հավաքվում է Տեխնոդրոմը։ Եղբայրները հաղթում են Քրանգին և դրոնով ուղարկում փարոսը, ինչի արդյունքում նավը մասերի է բաժանվում և թռչում նշված ուղղությամբ։ Մինչդեռ շենքում, որտեղ գտնվում է պորտալը՝ Քեյսին հաղթում է Բիփոփին և Ռոքսթիդին և անջատում է պորտալը՝ այլմոլորակայինին ուղարկելով X տարածություն։ Ֆիլմի վերջում Նինջա կրիաներին տրվում են քաղաքի բանալիները և նրանք երդվում են պաշտպանել քաղաքը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Փիթ Փլոժեք Լեոնարդո Լեոնարդո (Leonardo)
Ալան Ռիթչսոն Ռաֆայել Ռաֆայել (Raphael)
Նոել Ֆիշեր Միքելանջելո Միքելանջելո (Michelangelo)
Ջերեմի Հովարդ Դոնաթելո Դոնաթելո (Donatello)
Մեգան Ֆոքս Էյփրիլ Օ'Նիլ Էյփրիլ Օ'Նիլ (April O'Neil)
Սթիվեն Ամել Քեյսի Ջոնս Քեյսի Ջոնս (Casey Jones)
Ուիլ Առնեթ Վերնոն Ֆենվիք Վերնոն Ֆենվիք (Vernon Fenwick)
Լորա Լինի Ռեբեկա Վինսենթ Ռեբեկա Վինսենթ (Rebecca Vincent)
Փիթեր Դոնալդ Բադալամենտի II / Թոնի Շալուբ (ձայն) Սփլինթեր Սփլինթեր (Splinter)
Բրայան Տի Օրոկու Սակի / Շրեդեր Օրոկու Սակի / Շրեդեր (Shredder)
Դերասան Դեր
Բրեդ Գարեթ (ձայն) Քրենգ Քրենգ (Krang)
Թայլեր Փերի Բաքթեր Սթոքման Բաքթեր Սթոքման (Dr. Baxter Stockman)
Հրի Էնթոնի Ուիլյամսոն Բիբոփ]] Բիբոփ]] (Bebop)
Ստեֆան Ֆարելի Ռոքսթեդի Ռոքսթեդի (Rocksteady)
Բրիտանի Իսիբասի Կարաի Կարաի (Karai)
Ալեսսանդրա Ամբրոսիո իր դերում, Վերնի ընկերուհին իր դերում, Վերնի ընկերուհին
Դին Ուինթերս Բարմեն Բարմեն
Սթեն Դեմիդոֆ Շրեդերին տեղափոխող ոստիկան Շրեդերին տեղափոխող ոստիկան
Ռոբերտ Քլոհեսի Համլեթ բանտի տնօրենի օգնական Համլեթ բանտի տնօրենի օգնական
Ջեյն Վու Ջինա, Վինսենթի օգնականը Ջինա, Վինսենթի օգնականը
Կարմելո Էնթոնի իր դերում իր դերում

Արտադրություն խմբագրել

Այն բանից հետո, երբ առաջին մասը հավաքել է իր բյուջեից գրեթե չորս անգամ ավել գումար, Paramount-ը թույլատրել է նկարահանել ֆիլմի շարունակությունը[12]։ Նախապես հայտարարվել էր, որ դրանում լինելու է Քեյսի Ջոնսը, ինչպես նաև հին անիմացիոն սերիալի հերոսները՝ մուտանտներ Բիփոփը և Ռոքսթեդը[13]։ Սկզբում Ջոնաթան Լայբսմանը պետք է հանդես գար ռեժիսորի դերում, սակայն հետագայում նա լքել է ֆիլմը և նրա տեղը զբաղեցրել է Դեյվ Գրինը[14]։

2015 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Սթիվեն Ամելը, որն առավել հայտնի է DC-ի ընդլայնված հեռուստատեսային տիեզերքում կատարած Նետի դերով ընտրվել է Քեյսիի դերում[15]։ Հարցազրույցներից մեկում Ամելը համեմատել է Քեյսիի և Օլիվեր Քուինի կերպարները՝ ասելով, որ նրանք «հիմնականում տարբեր են», բայց Քեյսին նման է Օլիվերին՝ «Նետ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում[16]։

Շարունակության մեջ Բաքսթեր Սթոքմենի դերը խաղացել է Թայլեր Փերին՝ փոխարինելով Թոդ Ֆրիդմանին[17], իսկ Թոհորու Մասամունեի փոխարեն Շրեդերի դերը կատարել է Բրայան Թին[18]։

Ֆիլմն ի սկզբանե օրիգինալ տարբերակում կրել է «Half Shell» անվանումը[19], սակայն հետագայում այն փոխվել է և դարձել «ստվերից դուրս»։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը հիմնականում հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնցից շատերը նշել են, որ շարունակությունը նկատելիորեն ավելի լավն էր, քան բնօրինակը։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 38% դրական գնահատական՝ հիմնված 142 ակնարկների վրա, միջինը 4,7/10 գնահատական[20]։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 100-ից 40% դրական կարծիք[21]։ CinemaScore կայքը ֆիլմին տվել է «A-» միջին գնահատականը A+-ից F սանդղակով, ինչն ացվելի բրեհաջող գնահատական է քան առաջին ֆիլմինը, որը ստացել է «B» գնահատական[22]։

Մրցնակներ խմբագրել

Մրցնակաբաշխություն Անվանակարգ Թեկնածու Արդյունք Հղումներ
2016 Teen Choice Awards Կանացի դերի ընտրություն Մեգան Ֆոքս Առաջադրված [23]
Արական դերի ընտրություն Սթիվեն Ամել
Ոսկե ազնվամորի Վատագույն Prequel, Remake, Spin-off կամ շարունակություն Նինջա - կրիաներ 2 Առաջադրված [24]
Վատագույն դերասանուհի Մեգան Ֆոքս
2017 Kids' Choice Awards Սիրված ֆիլմ Նինջա կրիաներ 2 Առաջադրված [25]
Սիրված դերասանուհի Մեգան Ֆոքս
Սիրված դերասան Ուիլ Առնեթ
Ջոկատ Նոել Ֆիշեր, Ջերեմի Հովարդ, Փիթ Փլոջեք, Ալան Ռիչսոն

Հնարավոր շարունակություն խմբագրել

Նոել Ֆիշերը հայտնել է, որ կրիաների դերակատար բոլոր դերասանները պայմանագիր են կնքել՝ ֆիլմաշարի երեք ֆիլմերում մասնակցության համար[26]։ Մեգան Ֆոքսը նույնպես պայմանագիր է կնքել երեք ֆիլմերի համար[27]։ Թայլեր Փերին բացահայտել է, որ եթե շարունակություն ստեղծվի, ապա նրա կերպարը հավանաբար ֆիլմի ընթացքում կփոխվի և կվերածվի թռչող կերպարի՝ հին մուլտսերիալից[28]։

2016 թվականին տված հարցազրույցում պրոդյուսերը Էնդրյու Ֆորմն ասել է, որ «Չեմ կարծում, որ մենք կտեսնենք Նինջա-կրիաներ 3 ֆիլմը, բայց դա չի նշանակում, որ երբեք չի լինելու նոր ֆիլմ նրանց մասին»[29]։

Ֆիլմաշարի շարունակության մասին նոր տեղեկություններ հայտնվել են 2018 թվականի հունիսի 20-ին, երբ Paramount Pictures-ը հայտարարել է իր մտադրության մասին, որ ցանկանում է արտադրել ֆիլմի հաջորդ մասը, եթե Մայքլ Բեյը, Էնդրյու Ֆորմը և Բրեդ Ֆուլերը պատրաստ լինեն շարունակել աշխատանքը, իսկ Էնդրյու Դոջը գրի սցենարը[30]։ Critic's Choice Movie Awards 24-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ ֆիլմաշարի պրոդյուսերները հաստատել են իրենց մասնակցությունը նախագծում և հայտարարել, որ երրորդ մասի նկարահանումները պետք է սկսվեն 2019 թվականին[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 http://www.imdb.com/title/tt3949660/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=83238
  3. https://www.boxofficemojo.com/release/rl3530851841/
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. 5,0 5,1 Kinopolis (գերմ.) — 1905.
  6. 6,0 6,1 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 http://www.filmaffinity.com/en/film621747.html
  8. 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=230822.html
  9. http://www.imdb.com/title/tt3949660/
  10. http://www.imdb.com/title/tt3949660/fullcredits
  11. Box Office Mojo — 1999.
  12. «'Teenage Mutant Ninja Turtles' sequel set for 2016». Entertainment Weekly's EW.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  13. Ben Kendrick. «'TMNT' Filmmakers Want Bebop, Rocksteady, & Casey Jones for Sequels». Screen Rant. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  14. «'Teenage Mutant Ninja Turtles 2' Eyes 'Earth to Echo' Director Dave Green (Exclusive) - TheWrap». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  15. Justin Kroll. «'Arrow's' Stephen Amell to Star in 'Teenage Mutant Ninja Turtles 2′ - Variety». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  16. Luke Owen. «Stephen Amell talks Casey Jones in Teenage Mutant Ninja Turtles 2». Flickering Myth.
  17. Justin Kroll. «Tyler Perry Joins 'TMNT 2′ as Baxter Stockman - Variety». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  18. Laura Prudom. «'TMNT 2′ Casts Shredder: Brian Tee Plays Turtles' Villainous Nemesis - Variety». Variety. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  19. Dave McNary. «Tyler Perry in 'Brain on Fire': Actor Joins Chloe Grace Moretz - Variety». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows (2016)». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  21. «Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows (2016)». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  22. «'Teenage Mutant Ninja Turtles 2' Struggles With Sequelitis; 'Me Before You' Lures In The Ladies». deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  23. Exclusive! The Final Wave of 2016 Teen Choice Nominees Archive copy Wayback Machine-ի միջոցով: ExtraTV, Retrieved July 7, 2016
  24. «Razzie Awards 2017: Full list of nominations led by 'Zoolander 2' Goldderby». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  25. Justin Timberlake and Kevin Hart Lead Nickelodeon’s Kids’ Choice Awards Nominations Archive copy Wayback Machine-ի միջոցով: Variety, Retrieved February 7, 2017
  26. «Noel Fisher Talks Mikey in 'Teenage Mutant Ninja Turtles' EXCLUSIVE». movieweb.com. 16 августа, 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «Teenage Mutant Ninja Turtles Surprises with $25.6 Million Box Office Opening». comingsoon.net. 9 августа, 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին. «Its likely that Paramount will announced Teenage Mutant Ninja Turtles 2 very shortly, especially since Megan Fox and the four main Turtle actors all have a three-picture deal in place.»
  28. «Exclusive: Tyler Perry Talks Potential Return as a Fly in Ninja Turtles 3». comingsoon.net. 20 мая, 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  29. Goldberg, Matt (2006 թ․ հոկտեմբերի 29). «Producer Andrew Form on 'Teenage Mutant Ninja Turtles 2' Underperforming at the Box Office». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  30. Mcnary, Dave (2018 թ․ հունիսի 20). «Paramount Developing Third 'Teenage Mutant Ninja Turtles' Movie». Variety.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  31. Variety (2019T15:31). «'A Quiet Place' producers are rebooting the 'Teenage Mutant Ninja Turtles,' again! Production could start as early as this year #CriticsChoiceAwards https://bit.ly/2HbQ19P pic.twitter.com/IxbalX6Gxm» (անգլերեն). @Variety. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինջա-կրիաներ։ Ստվերներից դուրս» հոդվածին։