Սթիվեն Ֆարելլի (անգլ.՝ Stephen Farrelly, իռլ.` Stíofán Ó Fearghaile, հունվարի 28, 1978(1978-01-28), Դուբլին, Իռլանդիա), առավել հայտնի Շեյմուս (Sheamus) ռինգային անվամբ, իռլանդացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կինոդերասան։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Շեյմուս
Sheamus
Ռինգային անուն(ներ)Շեյմուս արքա
Շեյմուս
Շեյմուս Օ'Շուենսի
Սթիվեն Ֆարելլի
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ193 սմ
Իրական հասակ121 կգ
Ծննդյան թվականհունվարի 28, 1978 (46 տարեկան)
ԾննդավայրԻռլանդիա Դուբլին, Իռլանդիայի Հանրապետություն
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Օգուսթին, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԼարի Շարփ
Ջիմ Մոլինյո
Irish Whip Wrestling
Դեբյուտ2002
ԿայքՊաշտոնական կայք

Մինչև «WWE»-ում ելույթներ ունենալը, հանդես է եկել իռլանդական «Irish Whip Wrestling» (IWW) պրոմոշենում, որտեղ մեկ անգամ հռչակվել է IWW միջազգային ծանրքաշային կարգի չեմպիոն։ «WWE»-ի հիմնական կազմում հանդես գալուց ի վեր չորս անգամ ճանաչվել է ծանրքաշային կարգի չեմպիոն՝ երեք անգամ նվաճելով WWE և մեկ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային տիտղոսները, ինչպես նաև երկու անգամ ճանաճվել է WWE Միացյալ Նահանգների չեմպիոն։ Տիտղոսային նվաճումներից զատ, Հաղթանակներ է տարել նաև «Ռինգի արքա» (2010), «Թագավորական մարտ» (2012) և «Փողը բանկում» (2015) մրցույթներում։

Կենսագրություն խմբագրել

Շեյմուսը ծնվել և մեծացել է Դուբլինում։ Նրա հայրը եղել է բոդիբիլդեր։ Երբ նա եղել է 13 տարեկան, երգել է եկեղեցում։ Խաղացել է կելտական ֆուտբոլ «Erin’s Isle» թիմում, որտեղ արժանացել է «Ամսվա խաղացողը» կոչմանը։ Խաղացել է Ռեգբիի Իրլանդիայի ազգային քոլեջի թիմում։ Մինչև WWE մտնելը աշխատել է թիկնապահ գիշերային ակումբում և պաշտպանել է U2 ռոք խմբի անդամ Բոնոին ու Լարի Մալլենին։ «Լիվերպուլ»-ի երկրպագու է։

Կարիերան պրոֆեսիոնալ ռեսթլինգում խմբագրել

Բրետ Խարտի խորհուրդով, Սթիվենը սկսում է պարապել Լերրի Շարլի ըմբշամարտի դպրոցում 2002 թվականի Ապրիլին։ Մի քանի շաբաթ անց Սթիվենը վզի լուրջ վնասվածք է ստանում։

2004 թվականի Մայիսին O’Shaunessy անվանմամբ գնում է Irish Whip Wrestling ըմբշամարտի դպրոց՝ Դուբլինում։ Հուլիսի 9-ին նա դեբյուտ է կատարում, հեշտությամբ հաղթելով Մարկ Բերնսին։ Տարվա մնացած ամիսները նա մրցակցում է Վիդ Ուեյնի հետ, բայց անհաջող։ 2005 թվականի մարտին նա նորց սկսում է մրցակցել Շեյնի և Վիդիի հետ, բայց արդեն Վորոնի հետ համագործակցությամբ, դրանից հետո նա հաղթում է ծանր քաշային կարգում IWW-ի միջազգային տիտղոսը։ Որոշ ժամանակ անց նա կորցնում է իր տիտղոսը։

2006 թվականի Նոյեմբերի 13-ին Շեյմուսը առաջին անգամ հայտնվում է WWE-ի՝ Raw սպորտային հեռուստածրագրում՝ Մանչեստերում։

2008 թվականին նա նկարահանվում է «Բանտից փախուստ» ֆիլմում՝ Թու Թոնի դերում, 2009-ին «Հարձակում՝ մթության մեջ» ֆիլմում՝ զոմբիի դերում, 2015-ին՝ «Մորդեկայ» ֆիլմում՝ Կամեոի դերում և այլ ֆիլմերում։

Պաշտոնական կայք(անգլ.) խմբագրել