Նիկոլո Պիզանո
Նիկոլո Պիզանո ( մոտ 1225, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա - 1284[1][2][3], Տոսկանա, Իտալիա), Պրոտոռենեսանսի ճարտարապետ և քանդակագործ։
Նիկոլո Պիզանո իտալ.՝ Nicola Pisano | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1225 |
Ծննդավայր | Ֆոջա, Ապուլիա, Իտալիա |
Մահացել է | 1284[1][2][3] |
Մահվան վայր | Տոսկանա, Իտալիա |
Երկեր | Pulpit in the Pisa Baptistery? և Stigmatization of Saint Francis? |
Մասնագիտություն | քանդակագործ և ճարտարապետ |
Երեխաներ | Ջիովանի Պիզանո[4] |
![]() |
Իտալական քանդակագործության հիմնադիր, ճարտարապետ և քանդակագործ Ջովանի Պիզանոյի հայրը։
Կենսագրություն
խմբագրելՆիկոլո Պիզանոյի ծննդյան տարեթիվը հայտնի չէ։ Ծնվել է Ապուլիայում։ Սիենայի Մայր տաճարի արխիվներում նրան անվանում են Պիետրոյի որդի՝ Ապուլիայից։ Հավանաբար սովորել է տեղի արվեստանոցներում, որոնք աշխատում էին Ֆրիդրիխ ॥ կայսեր պալատի համար, որն էլ հանդիսանում էր դասական ավանդույթների տարածման կենտրոն[5]։ Հվանաբար, մոտավորապես 1245 թվականին, նա տեղափոխվել է Տոսկանա և աշխատել Պրատոյում, Կաստելո դել կայսեր համար։ Ենթադրվում է, որ դղյակների պորտալում առյուծների պատկերը քանդակել է Պիզան։ «Աղջկա գլուխը», որը ցուցադրվում է Հռոմում, Պալացցո Վենեցիայի տարածքում, նույնպես համարվում է Պիզանոյի տոսկանյան շրջանի գործերից։
Հետագայում Պիզանոն տեղափոխվել է Լուկկա։ Սուրբ Մարտինի տաճարի ճակատին նա ստեղծել է բարձրաքանդակներ ՝ «Սուրբ Ծնունդ», «Կախարդի երկրպագում» և «Հանումը խաչից» (հյուսիսային թմբուկ[6]): Քանդակագործը բնակություն է հաստատել Պիզայում 1245–1250 թվականների միջև։ Այստեղ է ծնվել նրա որդին՝ Ջովանին։ Այս ժամանակի փաստաթղթերում հիշատակվում է որպես Նիկոլո Պիզանո։
Մոտավորապես 1255 թվականին Պիզանոն Պիզայի մկրտության կաֆեդրան կառուցելու պատվեր է ստացել։ Նա աշխատանքը կատարում է մի քանի օգնականների հետ, որոնց թվում էին Առնոլֆո դի Կամբիոն և Լապո դի Ռիչևուտոն։
Քանդակագործի հեղինակած այս առաջին աշխատանքը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը, որի ընթացքում Պիզանոյին հաջողվել է համատեղել աստվածաշնչյան թեմաները և դրդապատճառները դասական ուշ հռոմեական ոճով։ Ըստ Վազարիի[7] Պիզանոն ուսումնասիրել է Օգոստոսի ժամանակի հռոմեական քանդակագործությունը, որի ուժեղ ազդեցությունը զգացվում է Պիզայի բապտիստերիայի կաֆեդրայում ։ Սպիտակ, կարմրավարդագույն և մուգ կանաչ մարմարից վեցանկյուն կառուցվածքը հենվում է գոթական եռատերևի տեսքով փորագրված կամարների վրա, որոնք պահվում են բարձր սյուներով։ Կամարների անկյուներում տեղադրված են չորս հիմնական բարեգործների քանդակները ՝ (որոնցից ամենահայտնին Ուժի այլաբանությունն է ՝ մերկ Հերկուլեսի կերպարով ) Հովհաննես Մկրտիչի և հրեշտակապետ Միքայելի։ Քանդակագործին հավանաբար ոգեշնչել են հաղթական կամարները, որոնք նա տեսել է Հռոմում Օստիա կատարած ուղևորությունների ժամանակ։ Ինչպես Պիզայի տաճարի, այնպես էլ Կոնստանտինի Հաղթական կամարների սյուները պսակում են խոյակները, իսկ ճաղաշարքը զարդարված է բարձրաքանդակներով։
Բարձրաքանդակներում պատկերված են տեսարաններ Քրիստոսի կյանքից. Ավետիս և Սուրբ Ծնունդ, Կախարդի երկրպագում, Բերումը տաճար, Խաչելություն, Վերջին Դատաստան: Բարձրաքանդակները, բացառությամբ Խաչելության և Վերջին Դատաստանի, արտացոլում են նրա ծանոթությունը Կամպոսանտոյի հին հռոմեական սարկոֆագների վրայի պատկերների հետ։ Ավելին, Պիզանոն իր գործերում օգտագործում էր անտիկ վարպետների տեխնոլոգիան: Միևնույն ժամանակ, քանդակագործը վերաիմաստավորում է դասական պատկերները քրիստոնեական ձևով ՝ դրանք լրացնելով նոր բովանդակությամբ։ Խաչելություն կոմպոզիցիայի հիմքում ընկած են բյուզանդական կերպարները, որոնք հայտնի են փղոսկրյա իրերով, Վերջին Դատաստանի խորհուրդը մեկնաբանվում է ֆրանսիական գոթիկայի ոգով։ Ի սկզբանե կարառական մարմարից բարձրաքանդակները ներկված էին՝ դրանք ավելի արտահայտիչ դարձնելու նպատակով։
1260–1264 թվականների ընթացքում Պիզանոն ավարտում է Պիզայում գտնվող մկրտության գմբեթի կառուցումը, որը սկսվել էր ճարտարապետի կողմից։
Նա ավելացում է բապտիստերիայի [8] բարձրությունը և այն պսակում երկու համակցված գմբեթների համակարգով` կիսագնդաձև և հատյալ կոնաձև։
Մկրտության ճակատը քանդակներով ձևավորել է Նիկոլո Պիզանոյի որդին՝ Ջովանին՝ 1277-1284 թվականներին։ 1264 թվականին Պիզանոյին բոլոնական Սան Դոմենիկայի բազիլիկայում սուրբ Դոմենիկի մասունքների համար տապան են պատվիրում ։
Նա, իհարկե, մշակում է տապանի գծագիրը, բայց գաղափարի իրացման գործում նրա ներդրումը, հավանաբար, նվազագույն էր։
1265 թվականին քանդակագործն արդեն աշխատում էր Սիենայի Մայր տաճարի կաֆեդրայի վրա։ Ութանկյուն կաֆեդրան (ավարտվել է 1268 թվականի նոյեմբերին) նման է պիզայականին, բայց ավելի մեծ է չափերով և առավել շքեղ ձևավորված։ Նրա բազմաշերտ բարձրաքանդակները՝ Վերջին Դատաստանի և փրկության թեմաներով, կրում են ֆրանսիական գոթիկայի ազդեցության կնիքը։ Այս կաֆեդրայի վրա կատարված աշխատանքներում Պիզանոյին օգնում էին նրա որդին՝ Ջովանին, Լապո դի Ռիչևուտոն, Առնոլֆո դի Կամբիոն և այլ վարպետներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.artrenewal.org/pages/searchcustom.php?type=artist&filter=chronological&page=1
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.boundless.com/art-history/gothic-art/italian-gothic-art/the-pisano-family/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.ancient.eu.com/news/3342/
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ Handley, Marie Louise. Niccola Pisano. // The Catholic Encyclopedia. Vol. 11. New York: Robert Appleton Company, 1911
- ↑
{{cite web}}
: Empty citation (օգնություն) - ↑ Giorgio Vasari — The Lives of the Painters, Sculptors & Architects, Volume 1
- ↑ «Баптистерий в Пизе – чудо акустики и красоты – Так Удобно! traveltu.ru». traveltu.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- ռուսերեն
- Ալպատով Մ․ Վ. Դանտեի և Ջոտտոյի դարաշրջանի իտալական արվեստը։ Ռեալիզմի ակունքները Արևմտյան Եվրոպայի արվեստում։ Մ․ Արվեստ , 1939 թվական ,էջ 332
- Վիպպեր Բ․ Ռ. Իտալական Վերածնունդ XIII-XVI դարեր։ Թ. Ի. Մ., Արվեստ, 1977թվական, էջ 468
- Գիացինտով Վ․Գ. Իտալական քանդակի վերածնունդը Նիկոլո Պիզանոյի ստեղծագործություններում։ Մոսկվա. Համալսարանի տպարան, 1900 թվական , էջ137
- Կրասնովա Օ․Բ. Միջնադարի և Վերածննդի արվեստ։ Մոսկվա. Օլմա-Պրես, 2002 թվական ,էջ 318 ISBN 5-94849-063-7
- Լազարև Վ․Ն. Իտալական վերածննդի ծագումը։ Պրոտովերածննդի արվեստ ։ Մոսկվա. ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1956 թվական , էջ 80-87
- Սմիրնովա Ի․Ա. XIII-XV դարավերջի իտալական արվեստը։ Մոսկվա. Արվեստ, 1988.144 էջ։ («Համաշխարհային արվեստի հուշարձաններ». Թողարկում VIII (երկրորդ շարք)) ։
- այլ լեզուներով
- Benezit E. Dictionnaire des Peintres, Sculpteurs, Dessinateurs et Graveurs. Paris: Librairie Gründ, 1976. ISBN 2-7000-0155-9.
- Nicola Pisano // Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Պիզանո» հոդվածին։ |