Լուկկայի դքսություն (իտալ.՝ Ducato di LuccaDucato di Lucca), պետություն Պիրենեյան թերակղզում XIX դարի առաջին կեսին։

'
 

1815 թ. Վիեննայի վեհաժողովը որոշեց Նապոլեոնի կին Մարիա Լուիզա Ավստրիացուն (ավստրիական կայսեր դստերը) հանձնել Պարմայի թագավորությունը։ Քանզի մինչև նապոլեոնյան նվաճումները դքսությունը պատկանում էր Պարմայի Բուրբոններին որպես փոխհատուցում նրանց համար ստեղծվեց Լուկկայի դքսությունը։

1817 թ. Լուկկայի դքսուհի դարձավ Մարիա Լուիզա Իսպանացին (Էտրուրիայի նախկին թագուհին)։ 1824 թ. նա վախճանվեց և գահն անցավ որդուն` Կառլին, ով հանդիսանում էր նաև Պարմայի գահի ժառանգորդը։ 1847 թ., երբ մահացավ Մարիա Լուիզա Ավստրիացին Կառլը դարձավ Պարմայի դուքս, իսկ Լուկկայի դքսությունը մտավ Տոսկանայի մեծ դքսության կազմի մեջ։

1815-1818 թվականներին դքսության դրոշն իրենից ներկայացնում էր երկու հորիզոնական շերտեր` դեղին և կարմիր։ 1818 թ. նոյեմբերի 7-ից մինչև 1847 թ. դքսության դրոշ կազմված էր սպիտակ կտորի վրա պատկերված Մարիա Լուիզայի զինանշանից և դեղին-կարմիր ներդիրից վերին անկյունում։

Լուկկայի դուքսեր

խմբագրել
  • Մարիա Լուիզա Իսպանացի (հունիսի 9-ին 1815 թ. — մարտի 13-ին, 1824 թ.)
  • Կառլ I (մարտի 13-ին, 1824 թ. — դեկտեմբերի 17-ին 1847 թ.)

Արտաքին հղումներ

խմբագրել