Նիկոլաս Հերբերտ Սթերն, բարոն Սթերն Բրենտֆորդացի ( անգլ.՝ Nicholas Herbert Stern, Baron Stern of Brentford, ծնվել է`ապրիլի 22, 1946(1946-04-22)[1][2][3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գիտնական-տնտեսագետ, տնտեսության զարգացման մասնագետ՝ հատկապես կլիմայի փոփոխության հետ կապված։ 2004 թվականին ստացել է ասպետի կոչում, իսկ 2007 թվականին նրան շնորհվել է պերի ցմահ կոչում։ Բրիտանական ակադեմիայի անդամ է 1993 թվականից և նրա նախագահը 2013-2017 թվականներին[10], Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2014)[11] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության արտասահմանյան անդամ (2015)[12]։

Նիկոլաս Սթերն
անգլ.՝ Nicholas Stern
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1946(1946-04-22)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՓիթերհաուս, Nuffield College?, Լաթիմեր դպրոց և Օքսֆորդի համալսարան[4]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5][5]
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և միջազգային ֆորումի մասնակից
ԱշխատավայրԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Grantham Research Institute on Climate Change and the Environment?
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[9]
 Nicholas Stern, Baron Stern of Brentford Վիքիպահեստում

Նա ղեկավարում է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի Գրանտհամ հետազոտական ինստիտուտը։ Վերջինիս պրոֆեսոր է (2000 թ.-ից և 1986-1997թվականներին)։

Նախկինում Համաշխարհային բանկի (2000-2003) և ՎԶԵԲ-ի (1994-1999) գլխավոր տնտեսագետը, եղել է բրիտանական կառավարության գլխավոր տնտեսական խորհրդական։

Կապույտ մորոլորակ (Blue Planet Award) (2009) և BBVA հիմնադրամի Գիտելիքի սահմաններ (2010) և այլ մրցանակների դափնեկիր, կլիմայի փոփոխության տնտեսագիտության մասին «Ստերնի ակնարկի» (Stern Review, 2006) հեղինակ[13]։

Կենսագրություն Խմբագրել

Նիկոլաս Սթերնը ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքում, ով գաղթել էր Բրիտանիա 1938 թվականին Կոտրված ցուցափողկերի գիշերից հետո[14]։ Նա մեծացել է Բրենտֆորդում։ Սովորել և ավարտել է Քեմբրիջը (մաթեմատիկայի բակալավր)։ Օքսֆորդի համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1974-1975 թվններին հետազոտական նպատակներով մոտ ութ ամիս անցկացրել է Հնդկաստանում, Պալանպուր քաղաքում, ուր նա հետագայում բազմիցս վերադարձել է և որի հետ կապը պահպանում է մինչ օրս։

Սթերնը 1986 - 1993 թվականներին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ ունենալով տնտեսագիտության անվանական ամբիոն։ Նաև աշխատել է Օքսֆորդում, Մասաչուսեթսի տեխնլոգիական համալսարանւմ (MIT), Հնդկական վիճակագրական ինստիտուտում, Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում (Ecole Polytechnique), Ֆրանսիայի քոլեջում, Չինաստանի ազգային համալսարանում (Պեկին) և այլն։

Սթերնը 1994-1999 թվականներին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետն է. 2000-2003 թվականներին գլխավոր տնտեսագետ է (Ջոզեֆ Ստիգլիցի իրավահաջորդը) և Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահ[15]։

2003-2005 թվականներին Նորին Մեծության Գանձապետարանի երկրորդ մշտական քարտուղարն է։ 2003-2007 թվականներին Կառավարության տնտեսական ծառայության ղեկավարն է։ 2007 թվսկանից նա Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի անվանական պրոֆեսոր (IG Patel Professor) է և ղեկավարում է Գրանթհեմի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետազոտական ինստիտուտը, դրա հիմնադրման օրվանից՝ 2008 թվականից, ինչպես նաև Լոնդոնի տնտեսագիտության դպրոցին առընթեր «Հնդկաստանի աստղադիտարանի» տնօրեն։

1981-1998 թվականներին Հանրային տնտեսագիտության հանդեսի (Journal of Public Economics) խմբագիրն է եղել։

Եվրոպական տնտեսական ասոցիացիայի (2009) և թագավորական տնտեսական ընկերության (2018-2019) նախագահն է։

2012-2016 թթ Բրիտանական թանգարանի հոգաբարձուների փոխնախագահ. Օքսֆորդի Սուրբ Քեթրին քոլեջի պատվավոր անդամ և այլք, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ (1998), Էկոնոմետրիկ ընկերության անդամ[16]։

«Սթերնի ակնարկի» (2006) հեղինակն է։ Ինչպես նշվում է. «Չնայած մինչև Սթերնի զեկույցը կլիմայի փոփոխության տնտեսագիտության վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատություններ կային, դրանցից ոչ մեկն այդքան հիմնարար չէր և նման հնչեղություն չէր առաջացրել։ Կարելի է ասել, որ հենց Սթերնի զեկույցն է ձևավորել կլիմայի փոփոխության տնտեսագիտությունը՝ որպես հասուն ակադեմիական գիտակարգ»[17]։

Հեղինակ է 21 գրքի և ավելի քան 100 հոդվածի։ Առաջին գրքերը վերաբերում են Քենիայի թեյին և Հնդկաստանում Կանաչ հեղափոխությանը։

Վերջին գրքերը
  • «Աճ և հզորացում։ Զարգացումը տեղի ունենա» (MIT Press, 2005)
  • «Անվտանգ մոլորակի նախագիծ» (Random House, 2009)
  • «Ինչո՞ւ ենք մենք սպասում։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի տրամաբանությունը, հրատապությունը և խոստումը» (MIT Press, 2015)
  • Ինչպես է փոխվում կյանքը. Պալանպուր, Հնդկաստան և զարգացման տնտեսագիտություն (with Himanshu and Peter Lanjouw) (OUP, 2018)

Պարգևներ Խմբագրել

  • Հովանավորների մեդալ, Թագավորական աշխարհագրական ընկերություն (2009)
  • «Կապույտ մոլորակ» մրցանակ (2009)
  • Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի հիմնադրամի Պատվո մրցանակ (2009)
  • Corine Literature Prize[en] (2009)
  • Ազդեցության գնահատման միջազգային ասոցիացիան (IAIA)
  • Գլոբալ բնապահպանական մրցանակ (2010)
  • BBVA հիմնադրամի գիտելիքի սահմանների մրցանակ (2010)[14]
  • Լեոնտիֆի մրցանակ, Թաֆթսի համալսարան (2010)
  • Սթիվեն Շնայդերի մրցանակ կլիմայական հաղորդակցության համար (2013)
  • Էներգետիկ տնտեսագիտության բրիտանական ինստիտուտի մրցանակ Բրիտանական էներգետիկ տնտեսագիտության մեջ ակնառու ներդրման համար (2014)[18]
  • Schumpeter-Preis[de] (2015)
  • Լավագույն ապացույցների օգտագործման մրցանակ, Քաղաքական հետազոտությունների ասոցիացիա (2016)
  • Lifetime Achievement Award, Business Green Leaders Awards (2016)

Պարգևատրվել է 13 պատվավոր կոչումներով, այդ թվում՝ Գենտի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[19]։ Ի թիվս այլ պարգևների՝ Պատվո ասպետների շքանշանն է (2017, դարձավ պարգևատրված չորրորդ տնտեսագետը)[20], Ացտեկների արծվի մեքսիկական շքանշան (2012)։

Տես նաև Խմբագրել


Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Davos 2014 Participant List
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 https://personal.lse.ac.uk/sternn/
  6. https://web.archive.org/web/20140502004332/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2014/
  7. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  8. Leontief Prize for Advancing the Frontiers of Economic ThoughtGlobal Development and Environment Institute.
  9. 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  10. Lord Nick Stern of Brentford FBA | The British Academy
  11. Nicholas Stern | Royal Society
  12. APS Member History
  13. «Stern Review final report - HM Treasury»։ web.archive.org։ 2008-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-11-ին։ Վերցված է 2022-05-03 
  14. 14,0 14,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2022-05-03 
  15. Ради мира с МВФ
  16. Nicholas Stern
  17. «Կանաչ» գիրք. տասը հիմնական տեքստեր տնտեսագիտության մասին :։ RBC Trends
  18. Նիկոլաս Սթերնը BIEE էներգետիկ տնտեսագիտության մրցանակի դափնեկիր է | BIEE
  19. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-15-ին։ Վերցված է 2022-05-03 
  20. Նիկոլաս Սթերնը դարձավ Պատվավոր գործընկեր

Գրկանություն Խմբագրել

  • Նիկոլաս Սթերնի «Կլիմայի փոփոխության տնտեսագիտություն» զեկույցի վերանայում / Ա․Օ․Կոկորին, Ս․Ն․Կուրաև WWF, GOF. - M.: WWF Ռուսաստան, 2007. - 50 էջ.

Հղումներ Խմբագրել

Նախորդող՝
Ջոզեֆ Ստիգլից
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ
2000—2003
Հաջորդող՝
Ֆրանսուա Բուրգենիոն