Banco Bilbao Vizcaya Argentaria (BBVA), Իսպանիայի խոշորագույն ֆինանսավարկային (բանկային) գործով զբաղվող ընկերություններից մեկը։ Ֆինանսական հաստատությունների շարքում Մեքսիկայում զբաղեցնում է առաջին, Իսպանիայում, Թուրքիայում[3] և Պերույում՝ երկրորդ, Վենեսուելայում՝ երրորդ և Կոլումբիայում՝ չորրորդ[4] հորիզոնականը։

Banco Bilbao Vizcaya Argentaria
Изображение логотипа
Տեսակբանկ, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1999[1]
ՎայրEdificio del Banco de Bilbao, Իսպանիա և Ciudad BBVA, Մադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ
Ընդհանուր ակտիվներ699 մլրդ € (2019)
Աշխատողների թիվ123 174 մարդ
Դուստր ընկերություններBBVA Argentina?, BBVA Mexico?, BBVA Peru?, BBVA Provincial?, BBVA Colombia?, BBVA Uruguay?, Q105888400? և Garanti BBVA?
Կայքbbva.com(անգլ.) և bbva.es/personas.html(իսպ.)
ԲորսաNYSEBBVA[2], BBVA և BBV
 Banco Bilbao Vizcaya Argentaria Վիքիպահեստում
Banco Bilbao Vizcaya Argentaria-ի շենքը Մադրիդում

Ընկերության շտաբակայանը գտնվում է Բասկերի Երկիր ինքնավար համայնքի Բիլբաո քաղաքի հին թաղամասում։ Հիմնադրվել է 1857 թվականին որպես Banco de Bilbao անունով բանկ։ Կենտրոնական և օպերատիվ ծառայությունների գրասենյակների մեծ մասը տեղակայված են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Իսպանիայի տարածքից դուրս ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։

2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Banco Bilbao Vizcaya Argentaria-յի ակտիվները հավասարվում էին 750,078 միլիարդ , ինչը համարվում է իսպանական բանկերի երկրորդ ցուցանիշը։ 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի 9,145 գրասենյակ, 137968 աշխատակից և 66 միլիոն հաճախորդ 35 երկրում[5]։ Ակտիվների քանակով այն հանդիսանում է աշխարհում 37-րդ բանկային ընկերությունը[6]։ Banco Bilbao Vizcaya Argentaria-ի արժեթղթերը շրջանառվում են Մադրիդի ֆոնդային բորսայում և հան դիսանում են IBEX 35-ի ու Euro Stoxx 50-ի մաս։

Պատմություն խմբագրել

Ակունքներ խմբագրել

Banco Bilbao Vizcaya Argentaria-ի պատմությունը սկսվում է 1857 թվականից Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաո քաղաքից։ Բանկը հիմնադրվել է Banco de Bilbao անունով որպես զեղջային էմիսիոն բանկ։ Այն հանդիսանում էր նորարարական նախաձձեռնություն, որը պայմանավորված էր տարածաշրջանի տնտեսական աճով։ Մինչև 21-րդ դարի վերջին տասնամյակը ընկերությունը Բասկերի Երկրում գործնականում գործել է միայնակ։

21-րդ դարի երկրորդ կեսին Banco Bilbao իր ազդեցության գոտում ֆինանսավորում է խոշոր ենթակառուցվածքների և շինարարական արդյունաբերության զարգացման նախպագծեր։ 1878 թվականին ընկերությունը կորցնում է իր սեփական բանկնոտները թողարկելու իրավունքը և գործունեությունը վերկազմավորում է դեպի բանկային վարկեր և վարկային զեղջեր։

Banco de Vizcaya-ն հիմնադրվել է 1901 թվականին և առաջին գործարքներն իրականացրել է Բիլբաոյում՝ աստիճանաբար տարածվելով երկրի այլ հատվածներում։ Կոմերցիոն (առևտրային) և դեպոզիտային (ավանդային) բանկ և ի լրումն իր գործունեությանն՝ այն մասնակցում է իսպանական արդյունաբերության զգալի մասի ստեղծմանն ու զարգացմանը։

Բանկիրների և արդյունաբերողների Banco de Crédito Industrial (BCI) կոնսորցիումը ստեղծվել է 1920 թվականին, որի նպատակն էր երկարաժամկետ վարկային միջոցների տրամադրումն ու ոլորտի համախմբումը։ Banco de Bilbao-ն և Banco de Vizcaya-ն ընդգրկվեցին կոնսորցիումը կազմում։

Banco de Bilbao-ի և Banco de Vizcaya-ի ընդլայնումն ու ամրապնդումը խմբագրել

1960-ական թվականների տնտեսական զարգացման պայմաններում Banco de Bilbao բանկն այլ բանկերի ինտեգրացիայի (ներգրավման) շնորհիվ մեծացնում է իր ակտիվների ծավալը և սկսում է ֆինանսական խմբի ստեղծման գործընթաց։ Միևնույն ժամանակ Banco de Vizcaya-ն շարունակում էր իր աճն ու իրեն դրսևորում որպես ժամանակակից ունիվերսալ (բազմակողմանի գործունեություն իրականացնող) բանկ։ Գրասենյակների բացման կանոնների հեշտացումը հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ցանցը։

1980-ական թվականներին Banco Bilbao իր ռազմավարությունը կառուցում է ավելի մեծ բարձունքների նվաճման տեսանկյունից։

Banco de Vizcaya-ը նպաստում է խորտակված բանկերի վեր բարձրացմանը, որոնք տուժել էին տնտեսական ճգնաժամից, և ձեռքբերման շնորհիվ մշակում է ուժեղ աճի քաղաքականություն։ Ամենից խոշոր գործարք է համարվում 1984 թվականին Banca Catalana-ի գնումը։

Զուգահեռաբար պաշտոնական վարկային կազմակերպությունները ընդլայնեցին իրենց բիզնեսը շուկայական գործարքներում։ 1982 թվականին BEX-ը կորցրեց իր վարկային արտահանման առանձնահատկությունը և իր ուժերը կենտրոնացրեց համընդհանուր բանկային գործունեության ուղղության վրա։ Այդ գործընթացի շրջանակներում էլ 1983 թվականին գնվում է Banco de Alicante բանկը։

Banco de Bilbao և Banco de Vizcaya բանկերի միաձուլում և BBV-ի ստեղծում խմբագրել

1988 թվականին ստորագրվեց Banco de Bilbao և Banco de Vizcaya բանկերի միաձուլման մասին պայմանագիր։ 1989 թվականին ընդունվեց BBV ապրանքանիշը։

BBV և Argentaria բանկերի միաձուլում և BBVA-ի ստեղծում խմբագրել

 
Banco Bilbao Vizcaya Argentaria բանկի շենքը Մադրիդում

1991 թվականին Իսպանիայի կառավարությունը, որը ղեկավարում էր Ֆելիպե Մարկես Գոնսալեսը, ստեղծում է Argentaria պետական բանկը։ 1993-ից 1998 թվականներին Ֆելիպե Գոնսալեսն իրականացնում է նորաստեղծ բանկի մասնավորեցման գործընթաց։

1999 թվականի հոկտեմբերի 19-ին BBV և Argentaria բանկերը հայտարարեցին իրենց միաձուլման մասին։

Ինտեգրացիայի գործընթացը հզոր ազդակ է ստանում , երբ 2000 թվականի հունվարին ընդունվում է BBVA ապրանքանիշը։ Եվ վերջապես, վերջնական ինտեգրացիան ավարտվեց 2001 թվականիփետրվարին։ Մինչ այդ 2001 թվականի սկզբին վերջնականապես վերակազմավորվեց ղեկավարումը։ Argentaria բանկի նախկին ղեկավարը դարձավ Banco Bilbao Vizcaya Argentaria-ի միակ նախագահը։

Ընդլայնումը Կատալոնիայում խմբագրել

Ներքին աճին ուղղված մի քանի տարիներից հետո Banco Bilbao Vizcaya Argentaria բանկը օգտվեց Իսպանիայի ֆինանսական համակարգի վերակազմավորման գործընթացում իր առավելությունից, որից հետո առավել արագ սկսեցին աճել Կատալոնիայի ֆինանսական շուկայում բանկի ներգրավման գործընթացներն այն դեպքում, երբ այդ տարածաշրջանում բանկն ուներ շուկայի ամենափոքր մասնաբաժինը։

2012 թվականի մարտի 7-ին՝ պետական գնումների գործընթացի հրապարակումից հետո, Unnim Banc-ը տրվեց Banco Bilbao Vizcaya Argentaria բանկին 1 եվրո արժեքով, ինչն իր համար կապիտալի աջակցման խնդրանքից կամ լիկվիդացումից խուսափելու միջոց էր։ Փոխանցման գործընթացը տեղի ունեցավ 2012 թվականի հուլիսի 27-ին, երբ Banco Bilbao Vizcaya Argentaria բանկն ավարտեց Unnim Banc-ի 100 %-ը ձեռքբերելու համար իշխանությունների կողմից անհրաժեշտ թույլտվությունների ստացումը։

Unnim-ը Banco Bilbao Vizcaya Argentaria խմբի կազմում գնումից հետո մեկ տարի մնաց որպես անկախ մարմին։ 2013 թվականի մարտի 15-ին BBVA-ն այդ ընկերությանը ձուլվելու համաձայնություն տվեց այն պայմանով, որ վերջինի արժեթղթերը կփոխանցվեն գնող ընկերությանը։ 2013 թվականի մայիսի 24-ի և 26-ի ընթացքում Banco Bilbao Vizcaya Argentaria-ն ավարտեց Unnim-ի ինտեգրումը, այդ իսկ պատճառով Unnim ապրանքանիշը փոխարինվեց BBVA նշումով։

2014 թվականի հուլիսի 21-ին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խմբին հաջողվեց 1,187 միլիոն եվրոյով աճուրդում ձեռք բերել Catalunya Banc-ը[7]։ 2015 թվականի ապրիլի 24-ին այն ավարտեց Catalunya Banc-ի գնումն ու ձեռք բերեց 98,4 % բաժնետիրական կապիտալը[8]։

2016 թվականի մարտի 31-ին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խմբի և Catalunya Banc-ի տնօրենների խորհուրդները համաձայնվեցին սկսել ձուլման գործընթացը[9]։ BBVA-ն ինտեգրացրեց նաև Unoe և Banco Depositario բանկերը[10]։ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին Banco Bilbao Vizcaya Argentaria և Catalunya Banc բանկերը պաշտոնապես հայտարարեցին միաձուլման ավարտի մասին[11]։

Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խմբի միջազգային ընդարձակում խմբագրել

 
BBVA Continental-ի շտաբակայանը Պերույում
 
BBVA Compass-ի շտաբակայանը
ԱՄՆ-ում

Միջազգային հարթակում Banco Bilbao Vizcaya Argentaria բանկի ներկայությունը սկսվել է 1918 թվականին, երբ Banco de Bilbao-ն երկու մասնաճյուղ բացեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ դառնալով իսպանական առաջին բանկը, որը ներկայություն ունեցավ արտասահմանում։

1970-ական թվականներին Banco Bilbao Vizcaya բանկը ընդունեց միջազգային խմբի ձևաչափ և իր օպերացիոն գրասենյակներն ու ներկայացուցչությունները տեղակայեց Եվրոպայի, Ամերիկայի ու Ասիայի ֆինանսական մայրաքաղաքներում։ Բացի այդ, ընկերությունը սկսեց իրականացնել դեպի Ամերիկա ընդարձկման քաղաքականություն։ Այդ գործընթացն ուղեկցվում էր տարբեր երկրներում տեղական բանկերի ձեռքբերումով։

Լատինական Ամերիկա խմբագրել

1979 թվականին Banco de Vizcaya բանկը Պուերտո Ռիկոյում գնեց Mayagüez առևտրային բանկը, որը հիմնադրվել էր 1967 թվականին առևտրականների ու արդյունաբերողների խմբի կողմից։ 1992 թվականին սկսվեց ձեռքբերման շնորհիվ աճի ժամանակաշրջան, ինչը հանգեցրեց BBVA Puerto Rico-ի ստեղծմանը։

1995 թվականին խումբը մտնում է Պերույի և Մեքսիկայի ֆինանսական շուկաներ՝ համապատասխանաբար մասնավորեցնելով և արդյունքում գնելով Banco Continental և Probursa բանկերը։ Վերջինը հետագայում ձուլվեց BBVA Bancomer-ի հետ՝ ձևավորելով BBVA Bancomer ֆինանսական խումբը, որը գործունեություն է իրականացնում բանկային և ապահովագրական ոլորտներում։

1996 թվականին խումբը մտնում է Կոլումբիայի բանկային ոլորտ՝ ձեռք բերելով Banco Ganadero բանկը։ Նույն թվականին այն հայտնվում է Արգենտինայի ֆինանսական շուկայում։ Հետագայում նաև Մեքսիկայում գնում է CREMI Banca և Banco de Oriente բանկերը։

1997 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկը Վենեսուելայում ձեռք է բերում Banco Provincial-ը, որը հիմնադրվել է 1953 թվականին։ Նույն թվականին բանկը ընդլայնում է իր ներկայությունը Արգենտինայում՝ գնելով Banco de Crédito Argentino-ն։

1998 թվականին բանկային խումբը մտնում է Չիլիի շուկա՝ ձեռք բերելով Banco BHIF բանկը։ Հաջորդ տարի գնվում է նաև չիլիական AFP Provida բանկը։ Banco Bilbao Vizcaya Argentaria-ն գնում է Banco Excel-Econômico բանկը, այդպիսով հաստատվելով իր ներկայությունը Բրազիլիայի ֆինանսաբանկային ոլորտում։

2000 թվականին Մեքսիկայում իրականացվում է BBV Probursa-ի և Bancomer-ի միաձուլումը, որպեսզի ստեղծվի BBVA Bancomer-ը (արժեթղթերի քանակով Մեքսիկայի առաջին բանկը)։ 2004 թվականին ձեռք է բերվում Hipotecaria Nacional բանկի 100 % բաժնետոմսերը։ Այն իրենից ներկայացնում էր մասնավոր ուսումնական հաստատություն, որը կենտրոնացված էր հիպոտեկային բիզնեսում։

2001 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria-ն ավարտում է միասնական հարթակի ստեղծումը, որը իր տրամադրության տակ գտնվող հաստատությունները միավորում է միասնական BBVA բրենդի ներքո։

2004 թվականին Չիլիի (BHIF) և Կոլումբիայի (Banco Ganadero) բանկերը փոխեցին իրենց կոմերցիոն անվանումները և սկսեցին կոչվել պարզապես BBVA:

2006 թվականին բաց աճուրդում Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խումբը գնում է կոլումբիական Banco Granahorrar de Colombia բանկը։

ԱՄՆ խմբագրել

2004 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria խումբը սկսում է ԱՄՆ-ի էքսպանսիայի գործընթացը։ Այն Միացյալ Նահանգների շուկա էէ մտնում՝ երկրի հարավում իր BBVA Bancomer մեքսիկական դուստր ընկերության միջոցով ձեռք բերելով մի շարք կազմակերպություններ։

2004 թվականի երկրորդ կիսամյակում խումբը հայտարարում է BBVA Bancomer-ի միջոցով Կալիֆոռնիա Valley Bank-ի գնման մասին։

2005 թվականին ընկերությունը գնում է Texas el Banco Laredo և 2006 թվականին Texas Regional Bancshares բանկերը։

2007 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկը գնում է Alabama Compass Bank-ը, որից հետո իր բրենդների պորտֆելը տեղափոխում է Միացյալ Նահանգներ «BBVA Compass» անվանումով։

2009 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խումբը Տեխասում ձեռք է բերում Guaranty Bank-ը։

2014 թվականին խումբը թվային բանկինգի նպատակով 117 միլիոն ԱՄՆ դոլարով գնում է ամերիկյան Simple ընկերությունը, իսկ 2015 թվականին կալիֆորնիական Spring Studio ընկերությունը, որը մասնագիտացված էր օգտագործման փորձի և թվային դիզայնի ոլորտներում։

Ներկա դրությամբ BBVA Compass-ը հանդիսանում է Միացյալ Նահանգների 25 խոշորագույն բանկերից մեկը։

Չինաստան խմբագրել

2006 թվականին BBVA Group-ը մարտավարական դաշինք է կնքում չինական երկրում մեծությամբ 7-րդ ֆինանսական խումբը հանդիսացող CITIC Group-ի հետ, որպեսզի ստանա China City Bank (CNBC) բանկի 5 %-ը և Citic International Financial Holdings (CIF) բանկի 15 %-ը։ 2008 թվականին CNBC-ում մասնակցությունը հասնում է 10 %-ի, իսկ CIFH-ում՝ 30 %-ի։

2015 թվականի դրությամբ Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խումբը տիրապետում է China City Bank-ի բաժնետիրական կապիտալի 4 %-ը։ 2015 թվականի նաև հայտարարվում է CITIC Group-ում իր 29,68 % մասնաբաժնի վաճառքի մասին։

Թուրքիա խմբագրել

2010 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խումբը գնել է Թուրքիայի մեծությամբ երկրորդ բանկ հանդիսացող Turkiye Garanti Bankasi AS-ի բաժնետոմսերի 24,9 %-ը և Dogus Group-ի բաժնետերի հետ եկել է համաձայնության կապված Dogus Group-ի համատեղ ղեկավարման վերաբերյալ։ Հետագայում իսպանական բանկային խմբի բաժնեմասը Turkiye Garanti Bankasi AS բանկում աճել է մինչև 25,01 %։ 2014 թվականինոյեմբերին BBVA Dogus Holdings-ը 1,988 միլիոն եվրոյով ձեռք է բերել օսմանյան բանկի լրացուցիչ 14,89 % բաժնետոմսերը, ինչի հետևանքով իր մասնաբաժինը հասցրել է մինչև 39,9 %-ի[12]։

Հովանավորչական գործունեություն խմբագրել

Ֆուտբոլ խմբագրել

Banco Bilbao Vizcaya Argentaria ընկերությունը ֆինանսավորել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության2008/09 մրցաշրջանը[13]։

2012 թվականին ընկերությունը հանդիսացել է Արգենտինայի երկու ամենահաջողակ ֆուտբոլային ակումբների՝ «Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» հովանավորը։ ; Banco Bilbao Vizcaya Argentaria խմբի BBVA ապրանքանշանը պատկերված է եղել ֆուտբոլիստների մարզաշապիկի ձախ կողմում[14]։

Մեքսիկայի առաջնությունը վերանվանվել է «Liga Bancomer MX»[15]:

Բասկետբոլ խմբագրել

2010 թվականին Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խումբը հանդիսանում է NBA-ի հովանավոր[16]։ Բանկային խմբի հովանավորչական գործունեության պայմանագրերը 2010 -2014 թվականներին յուրաքանչյուր չորս մրցաշրջաններին արժեցել են 100 միլիոն ԱՄՆ դոլար։ 2014 թվականի հոկտեմբերին այդ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2017 թվականը[17]։

Գիտություն խմբագրել

2008 թվականից Banco Bilbao Vizcaya Argentaria բանկային խումբը հանդիսանում է BBVA Foundation Frontiers of Knowledge Awards-ի հովանավոր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Polygon.io
  3. http://www.expansion.com/empresas/banca/2016/07/15/57894bf9468aebac1c8b461c.html
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. BBVA en resumen
  6. http://www.relbanks.com/worlds-top-banks/assets
  7. http://www.elmundo.es/economia/2014/07/21/53cd5d5ae2704ee0408b4588.html
  8. http://www.elmundo.es/economia/2015/04/24/553a03c7ca47414e018b456d.html
  9. http://www.eleconomista.es/banca-finanzas/noticias/7458923/03/16/BBVA-y-Catalunya-Banc-inician-el-proceso-para-su-fusion.html
  10. http://www.expansion.com/empresas/banca/2016/03/31/56fd6df6ca4741d7778b4576.html
  11. http://www.expansion.com/empresas/banca/2016/09/01/57c858d1468aeb47678b4669.html
  12. http://www.eleconomista.es/interstitial/volver/213142102/banca-finanzas/noticias/6257962/11/14/BBVA-confirma-la-compra-de-un-1489-adicional-del-turco-Garanti-por-1988-millones.html#.Kku8hIPss9RSUTi
  13. http://futbol.as.com/futbol/2014/01/29/primera/1391007406_900710.html
  14. http://www.elespectador.com/deportes/futbolinternacional/bbva-el-nuevo-patrocinador-de-boca-juniors-y-river-plat-articulo-319951
  15. http://expansion.mx/negocios/2013/07/15/liga-mx-patrocinio-mexico-futbol-decio
  16. http://baloncesto.as.com/baloncesto/2014/02/05/nba/1391600354_854755.html
  17. http://www.libertaddigital.com/deportes/nba/2014-10-28/bbva-patrocinara-a-la-nba-tres-anos-mas-1276531917/

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Manuel Jesús González González (ed. lit.), Rafael Anes Álvarez de Castrillón (ed. lit.), Isabel Mendoza Fernández (ed. lit.). BBVA, 1857—2007: 150 años, 150 bancos. Fundación BBVA, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել