Բացել գլխավոր ցանկը

Նիկոլաս Բլոմբերգեն (հոլ.՝ Nicolaas Bloembergen, մարտի 11, 1920(1920-03-11)[1][2][3][4][5][6], Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ - սեպտեմբերի 5, 2017(2017-09-05)[7][2][3][5][6], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), հոլանդա-ամերիկյան ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1960), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981)։

Նիկոլաս Բլոմբերգեն
հոլ.՝ Nicolaas Bloembergen
Nico 2006 Tucson Wiki.png
Ծնվել էմարտի 11, 1920(1920-03-11)[1][2][3][4][5][6]
Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Մահացել էսեպտեմբերի 5, 2017(2017-09-05)[7][2][3][5][6] (97 տարեկանում)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[4]
Flag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, ֆիզիկոս-տեսաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Արիզոնայի համալսարան, Լեյդենի համալսարան և Լեյդենի համալսարան[4]
Գործունեության ոլորտքվանտային ֆիզիկա և օպտիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[8]
Ալմա մատերԼեյդենի համալսարան, Հարվարդի համալսարան և Ուտրեխտի համալսարան
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն և անգլերեն
Գիտական ղեկավարԷրնեստ Միլս Պարսել և Յակոբ Գորտեր Կորնելիս
Եղել է գիտական ղեկավարEli Yablonovitch?
Հայտնի աշակերտներEli Yablonovitch?
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[9][10] Ֆրեդերիկ Այվսի մեդալ Սթյուարտ Բալանթայնի մեդալ Լորենցի մեդալ Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ IEEE պատվո մեդալ Ազգային գիտական մեդալ Դիրաքի արծաթե մեդալ տեսական ֆիզիկայի բնագավառում ունեցած հաջողությունների համար Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակ Մորիս Լիբմանի մրցանակ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր[11] Հումբոլդտի մրցանակ և Օպտիկայի ակադեմիայի անդամ
Nicolaas Bloembergen Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Դորդրեխտում (Նիդեռլանդներ)։ Ավարտել է Ուտրեխտի համալսարանը (1943)։ 1947-1949 թվականներին աշխատել է Լեյդենի, 1949 թվականից՝ Հարվարդի համալսարաններում (1957 թվականից՝ պրոֆեսոր

Աշխատանքները նվիրված են միջուկային մագնիսկան և էլեկտրոնային պարամագնիսկան ռեզոնանսին, քվանտային էլեկտրոնիկային, ոչ գծային օպտիկային և լազերային սպեկտրադիտմանը։

1956 թվականին առաջարկել է երեք մակարդակների մեթոդն օգտագործել քվանտային ուժեղացուցիչներում (պարամագնիսական, մազեր) և տվել է անընդհատ գործողության պնդամարմին մազերի սխեման։ Խորհուրդ է տվել օգտագործել որպես գործող մարմին մազերի համար գադոլինիումի էթիլսուլֆատի միաբյուրեղները (այն կառուցեց 1957 թվականին)։ 1948 թվականին, Է. Պարսելի և Ռ. Պաունդի հետ մուծել է սպինային ջերմաստիճանի մասին հասկացությունը, հիմք է դրել միկրոօպտիկային։

1949 թվականին մուծել է սպինի դիֆուզիայի հասկացությունը։ Ջ Վեբերից անկախ մշակել է (1959 թվականին) քվանտային հաշվիչները, 1960 թվականին առաջարկել է որպես հաճախության նմուշ օգտագործել մազերը՝ զրոյական դաշտով։

Ս. Պերջունի հետ, Ն. Կրոլից ու Ռ. Խոխլովից անկախ, մշակել է ոչ գծային միջավայրի օպտիկան։ Փորձով դիտել է երկրորդ հարմոնիկան սուտակային լազերում կիսահաղորդչային գալիումի արսենիդից անդրադառնալիս (1963) հարկադրված կոմբինացված ցրումը։ Արթուր Շավլովից անկախ 1974 թվականին դիտել է նեղ երկֆոտոնային ռեզոնանսներիը, դրանով իսկ հիմք դնելով երկֆոտոնային սպերկտրադիտմանը։

Լազերային սպեկտրադիտման բնագավառում կատարած զգալի աշխատանքների համար 1981 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

ԱղբյուրներԽմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 214-215։
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Leidse Hoogleraren
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 7,2 Nobelprijswinnaar Nicolaas Bloembergen (97) overleden
  8. Notable Names Database — 2002.
  9. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1981/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html