Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysik), Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից տրվող ամենամյա մրցանակ։ Ըստ 1885 թվականին հաստատված Ալֆրեդ Նոբելի կտակի՝ տրվող հինգ մրցանակներից մեկը (քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, գրականության և խաղաղության մրցանակների հետ միասին), որը առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին «Ի նշան ուշագրավ ճառագայթների, որոնք հետագայում կոչվեցին իր անունով, հայտնաբերման գործում իր ունեցած բացառիկ ծառայության»։ Այս մրցանակը կառավարվում է Նոբելյան հիմնադրամի կողմից և տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Изображение орденской планки
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Տեսակphysics award? և գիտական մրցանակ
ՊարգևատրողՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
ԿարգավիճակԳործող
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1901
Հերթականություն
Կայքnobelprize.org
 Nobel Prize in Physics Վիքիպահեստում

Նախապատմություն

խմբագրել

Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածներին[1]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գտնվող Շվեդ-Նորվեգական ակումբում[2][3]։ Նոբելը իր ակտիվների 95%-ը, շուրջ 31 միլիոն Շվեդական կրոնա, հատկացրել է հինգ Նոբելյան մրցանակների ստեղծման համար[4]։

Դափնեկիրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «History – Historic Figures: Alfred Nobel (1833–1896)». BBC. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  2. Ragnar Sohlman: 1983, Page 7
  3. von Euler, U.S. (1981 թ․ հունիսի 6). «The Nobel Foundation and its Role for Modern Day Science». Die Naturwissenschaften. Springer-Verlag. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 24 փետրվար, 2015-ին.
  4. "The Will of Alfred Nobel", nobelprize.org. Retrieved 6 November 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • "All Nobel Laureates in Physics" - Դափնեկիրների ցանկը Նոբելյան հիմնադրամի պաշտոնական կայքում։ (անգլերեն)