Բացել գլխավոր ցանկը

Նիկոլայ Յորգենսեն (դան․՝ Nicolai Jørgensen, հունվարի 15, 1991(1991-01-15)[1], Ֆրեդերիսիա, Vejle County, Դանիա, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆեյենորդի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Football pictogram.svg
Նիկոլայ Յորգենսեն
Nicolai Jørgensen
Nicolai Jørgensen (2) (cropped).JPG
Յորգենսենը Ֆեյենորդի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nicolai Mick Jørgensen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1991(1991-01-15)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիսիա, Vejle County, Դանիա, Դանիա
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ֆեյենորդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2001 Դանիա Սկովլունդե
2001-2006 Դանիա Ակադեմիսկ
2006 Դանիա Բրոնդբյու
2007-2009 Դանիա Ակադեմիսկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Դանիա Ակադեմիսկ 31 (7)
2010-2012 Գերմանիա Բայեր Լևերկուզեն 10 (0)
2012   Գերմանիա Կայզերսլաուտերն 5 (0)
2012   Դանիա Կոպենհագեն 8 (3)
2012-2016 Դանիա Կոպենհագեն 91 (40)
2016-ներկա Նիդերլանդներ Ֆեյենորդ 58 (31)
Ազգային հավաքական
2009 Դանիա Դանիա Մ18 4 (1)
2009-2010 Դանիա Դանիա Մ19 12 (6)
2011 Դանիա Դանիա Մ20 1 (0)
2010-2012 Դանիա Դանիա Մ21 10 (1)
2011-ներկա Դանիա Դանիա 36 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ԱկադեմիսկԽմբագրել

Յորգենսենը Ակադեմիսկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի ապրիլի 2-ին՝ Սկիվեի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ֆրեմի դեմ խաղում[4]։ 2010 թվականի մայիսի 8-ին Յորգենսենը 2 գոլային փոխանցում տվեց Նեստվեդի դեմ խաղում[5]։ Հունիսի 6-ին՝ Ռոսկիլդեի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[6]։ Ակադեմիսկի կազմում Յորգենսենը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բայեր ԼևերկուզենԽմբագրել

2010 թվականի հուլիսի 12-ին Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Տավրիայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[10]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով Սիդնեյ Սամին Վալենսիայի դեմ խաղում[11]։ 2012 թվականի հունվարին Յորգենսենը վարձավճարով միացավ Կայզերսլաուտերնին[12][13]՝ ակումբի կազմում անցկացնելով 5 հանդիպում[14]։

ԿոպենհագենԽմբագրել

2012 թվականի հուլիսի 6-ին Յորգենսենը 1 տարվա վարձավճարով միացավ Կոպենհագենին։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ փոխարինման մտնելով Միդտյուլանի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[16]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կոպենհագենը գնեց Յորգենսենի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[17]։ Սեպտեմբերի 23-ին դանիացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սիլկեբորգի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[19]։ Իր առաջին մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[20]։

2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Սյոներյուսկի դեմ խաղում Յորգենսենը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով[21]։ Նոյեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում[22]։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ դանիացին դուբլի հեղինակ դարձավ ՀԻԿ-ի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[23]։ 2015 թվականի ապրիլի 19-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Մայիսի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[25]։ Մայիսի 14-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Վեստշելանի դեմ խաղում՝ օգնելով Կոպենհագենին նվաճել գավաթը[26]։

2015 թվականի հուլիսի 26-ին Յորգենսենը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[27]։ 2016 թվականի մարտի 3-ին նա խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կոպենհագենին[28]։ Մարտի 13-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլբորգի դեմ խաղում[29]։ Ապրիլի 17-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Բրոնդբյուի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[30]։ Մայիսի 5-ին նա գոլ խփեց Դանիայի գավաթի Օրհուսի դեմ խաղում[31]՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Մայիսի 26-ին՝ Էսբյերգի դեմ խաղում դանիացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[32]։ Կոպենհագենի կազմում Յորգենսենը անցկացրեց 137 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

ՖեյենորդԽմբագրել

2016 թվականի ամռանը Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ[33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո[35][36]։ Իր դեբյուտը Ֆեյենորդի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում անցկացրեց օգոստոսի 7-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[38]։ Սեպտեմբերի 25-ին՝ Ռոդայի դեմ խաղում Յորգենսենը դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[39]։ 2017 թվականի մարտի 12-ին դանիացին հետ-տրիկ ձևակերպեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[40]։ 2016-17 մրցաշրջանում Յորգենսենը դարձավ 21 գոլի հեղինակ Էրեդիվիզիում[41]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[42][43] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[44], իսկ Ֆեյենորդը 1999 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[45][46]։

2017 թվականի օգոստոսի 5-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի Վիտեսի դեմ խաղում՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[47][48]։ Դեկտեմբերի 24-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոդայի դեմ խաղում[49]։ 2018 թվականի հունվարի 21-ին Յորգենսենը հեռացվեց խաղադաշտից Այաքսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[50]։ Ապրիլի 22-ին դանիացին գոլի հեղինակ դարձավ Դանիայի գավաթի եզրափակչի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[51]՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[52]։ 2017-18 մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[53]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Յորգենսենը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով Նիկլաս Բենդտներին Շվեդիայի դեմ ընկերական խաղում[54]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Չեխիայի դեմ խաղում[55]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[56]։ 2016 թվականի մարտի 24-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[57]։ Օգոստոսի 31-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[58]։

2018 թվականի մայիսին Յորգենսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[59][60]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[61]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Ավստրալիայի դեմ խաղում[62][63]։ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[64][65]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[66][67]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ակադեմիսկ 2008–09 1. Դիվիզիոն 8 0 0 0 8 0
2009–10 23 7 1 1 24 8
Ընդհանուր 31 7 1 1 0 0 0 0 32 8
Բայեր Լևերկուզեն 2010–11 Բունդեսլիգա 9 0 1 0 8 0 18 0
2011–12 1 0 0 0 2 0 3 0
Ընդհանուր 10 0 1 0 10 0 0 0 21 0
Կայզերսլաուտերն 2011–12 Բունդեսլիգա 5 0 0 0 0 0 5 0
Կոպենհագեն 2012–13 Սուպեր Լիգա 27 11 1 0 8 1 36 12
2013–14 16 7 2 0 6 1 24 8
2014–15 25 10 4 0 8 2 37 12
2015–16 31 15 5 2 4 2 40 19
Ընդհանուր 99 43 12 2 26 6 0 0 137 51
Ֆեյենորդ 2016–17 Էրեդիվիզի 32 21 3 2 6 2 1 0 42 25
2017–18 26 10 3 1 4 2 1 0 34 13
Ընդհանուր 58 31 6 3 10 4 2 0 76 38
Կարիերայի ընդհանուր 203 81 20 6 46 10 2 0 271 97

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[68]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 2 0
2012 1 0
2013 6 0
2015 7 1
2016 8 5
2017 6 2
2018 6 0
Ընդհանուր 36 8

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Նոյեմբերի 14, 2015 Ֆրենդս արենա, Ստոկհոլմ, Շվեդիա   Շվեդիա 1–2 1–2 Եվրո 2016 Որակավորում
2 Մարտի 24, 2016 ՄՍՀ Արենա, Հերնինգ, Դանիա   Իսլանդիա 1–0 2–1 Ընկերական խաղ
3 2–0
4 Օգոստոսի 31, 2016 ԿԱՍԱ Արենա, Հորսենս, Դանիա   Լիխտենշտայն 1–0 5–0
5 2–0
6 Նոյեմբերի 15, 2016 Էդեն Արենա, Պրահա, Չեխիա   Չեխիա 1–1 1–1
7 Հունիսի 10, 2017 Կենտրոնական մարզադաշտ, Ալմաթի, Ղազախստան   Ղազախստան 1–0 3–1 ԱԱ 2018 Որակավորում
8 Սեպտեմբերի 1, 2017 Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա   Լեհաստան 3–0 4–0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Կոպենհագեն

Ֆեյենորդ

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Denmark - N. Jørgensen - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  3. «Akademisk Boldklub - Skive IK, Apr 2, 2009 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22 
  4. «Akademisk Boldklub - Boldklubben Frem, Aug 30, 2009 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22 
  5. «Akademisk Boldklub - Naestved Boldklub, May 8, 2010 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22 
  6. «Akademisk Boldklub - FC Roskilde, Jun 6, 2010 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22 
  7. «Official: Bayer Leverkusen sign Danish youngster Nicolai Jorgensen from AB Copenhagen | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  8. «Jörgensen unterzeichnet bis 2015»։ 2011-09-28։ Վերցված է 2018-08-23 
  9. «SK Tavriya Simferopol - Bayer 04 Leverkusen, Aug 26, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22 
  10. «Bayer 04 Leverkusen - Borussia Mönchengladbach, Aug 29, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-22 
  11. «Valencia CF - Bayer 04 Leverkusen, Nov 1, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  12. «Official: Bayer Leverkusen starlet Nicolai Jorgensen joins Kaiserslautern on loan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  13. «Jorgensen loaned to Kaiserslautern - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-08-23 
  14. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  15. «FC Copenhagen - FC Midtjylland, Jul 15, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  16. «FC Copenhagen - Bröndby IF, Aug 18, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  17. «Jørgensen makes move permanent»։ 2015-11-14։ Վերցված է 2018-08-23 
  18. «FC Copenhagen - Silkeborg IF, Sep 23, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  19. «FC Copenhagen - Aalborg BK, Nov 11, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  20. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  21. «FC Copenhagen - SönderjyskE, Oct 6, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  22. «FC Copenhagen - FC Nordsjaelland, Nov 2, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  23. «FC Copenhagen - HJK Helsinki, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  24. «FC Copenhagen - FC Nordsjaelland, Apr 19, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  25. «FC Copenhagen - Esbjerg fB, May 3, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  26. «FC Vestsjaelland - FC Copenhagen, May 14, 2015 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  27. «Esbjerg fB - FC Copenhagen, Jul 26, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  28. «FC Midtjylland - FC Copenhagen, Mar 3, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  29. «FC Copenhagen - Aalborg BK, Mar 13, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  30. «FC Copenhagen - Bröndby IF, Apr 17, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  31. «Aarhus GF - FC Copenhagen, May 5, 2016 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  32. «Esbjerg fB - FC Copenhagen, May 26, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  33. «Nicolai Jørgensen signs five-year deal»։ www.feyenoord.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  34. «Nicolai Jørgensen sold to Feyenoord | F.C. København»։ F.C. København (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  35. «Feyenoord sign Nicolai Jorgensen - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2016-06-17։ Վերցված է 2018-08-23 
  36. «'Jorgensen voor 3,5 miljoen naar Feyenoord'»։ www.fr12.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  37. «Feyenoord Rotterdam - PSV Eindhoven, Jul 31, 2016 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  38. «FC Groningen - Feyenoord Rotterdam, Aug 7, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  39. «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Sep 25, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  40. «Feyenoord Rotterdam - AZ Alkmaar, Mar 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  41. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  42. 42,0 42,1 «Jørgensen topscorer van Eredivisie- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  43. «Nicolai Jørgensen topscorer van de Eredivisie»։ www.foxsports.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  44. 44,0 44,1 «Champions Feyenoord dominate Eredivisie Team of the Season | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  45. 45,0 45,1 «Feyenoord win first Eredivisie title in 18 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  46. UEFA.com։ «Feyenoord win first Dutch title this century»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  47. «Feyenoord Rotterdam - Vitesse Arnhem, Aug 5, 2017 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  48. 48,0 48,1 «Jones the shootout hero as Feyenoord win Super Cup | The World Game»։ The World Game (en-GB)։ Վերցված է 2018-08-23 
  49. «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Dec 24, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  50. «Ajax Amsterdam - Feyenoord Rotterdam, Jan 21, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  51. «AZ Alkmaar - Feyenoord Rotterdam, Apr 22, 2018 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  52. 52,0 52,1 «Robin van Persie scores as Feyenoord beat AZ Alkmaar to win Dutch Cup»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  53. «Nicolai Jorgensen | Football Stats | Feyenoord | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  54. «Denmark - Sweden, Nov 11, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  55. «Denmark - Czech Republic, Sep 8, 2012 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  56. «Sweden - Denmark, Nov 14, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  57. «Denmark - Iceland, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  58. «Denmark - Liechtenstein, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  59. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  60. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17 
  61. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nicolai JORGENSEN - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-23 
  62. «Denmark - Australia, Jun 21, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  63. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - Australia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-23 
  64. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-20 
  65. Bakowski Gregg (2018-07-01)։ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-20 
  66. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  67. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-01։ Վերցված է 2018-08-20 
  68. 68,0 68,1 «Nicolai Jørgensen»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-23 
  69. «Danish Superliga 2013»։ www.dbu.dk (դանիերեն)։ Վերցված է 2018-08-23 
  70. «FC Copenhagen clinch 11th Danish football title» (անգլերեն)։ 2016-05-16։ Վերցված է 2018-08-23 
  71. «Lions win dramatic DBU Cup final in extra time | F.C. København»։ F.C. København (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  72. IANS (2018-08-05)։ «Feyenoord win Dutch Super Cup»։ GulfNews։ Վերցված է 2018-08-23 

Արտաքին հղումներԽմբագրել