Բրոնդբյու ՖԱ
Բրոնդբյու ՖԱ (դան.՝ Brøndby IF), դանիական ֆուտբոլային ակումբ Բրոնդբյուից։ Ակումբը ստեղծվել է 1964 թվականին 2 տեղական Բրոնդբյու ակումբներից և իր պատմության ընթացքում թիմը 10 անգամ հաղթել է Դանիայի առաջնությունը և 6 անգամ՝ Դանիայի գավաթը։
Բրոնդբյու ՖԱ | |||
Ամբողջական անուն | Brøndbyernes Idrætsforening | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Drengene Fra Vestegnen (Տղաներ արևմտյան ծայրամասից) | ||
Հիմնադրում | դեկտեմբերի 3, 1964 | ||
Երկիր | ![]() | ||
Մարզադաշտ | Բրոնդբյու | ||
Տարողունակություն | 28,000 | ||
Նախագահ | Յեսպեր Մյոլլեր | ||
Մարզիչ | Ալեքսանդր Ցորնիգեր | ||
Կայք | |||
Լիգա | Դանիայի առաջնություն | ||
2018-19 | 4-րդ | ||
|
Բրոնդբյուն մրցակցություն ունի Դանիայի մյուս ուժեղագույն թիմի՝ Կոպենհագենի հետ։ Նրանց միջև խաղերն ամենակարևորն են համարվում Դանիայում և ստացել են New Firm անվանումը։
ՆվաճումներԽմբագրել
- Դանիայի առաջնություն (10 անգամ). 1985, 1987, 1988, 1990, 1991, 1995-96, 1996-97, 1997-98, 2001-02, 2004-05
- Դանիայի գավաթ (6 անգամ). 1988-89, 1993-94, 1997-98, 2002-03, 2004-05, 2007-08
- Դանիայի առաջնության գավաթ (2 անգամ). 2005, 2006
- Դանիայի սուպերգավաթ (4 անգամ). 1994, 1996, 1997, 2002
- Ռոյալ Լիգա. 2006-07
- Զիլանդ Սերիես. 1971