Սիդնեյ Սամ

գերմանացի ֆուտբոլիստ

Սիդնեյ Սամ (գերմ.՝ Sidney Sam, հունվարի 31, 1988, Կիլ), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Շալկե 04»-ում և Գերմանիայի հավաքականում։

Սիդնեյ Սամ
գերմ.՝ Sidney Sam
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սիդնեյ Սամ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1998 (26 տարեկան)
Ծննդավայր Կիլ, Գերմանիա Գերմանիա
Հասակ 174 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 18
Պատանեկան կարիերա
2004 - 2006 Գերմանիա Համբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2010 Գերմանիա Համբուրգ 4 (0)
2006 - 2008   Գերմանիա Համբուրգ II 47 (8)
2008 - 2010   Գերմանիա Կայզերսլաուտերն 59 (14)
2010 - 2014 Գերմանիա Բայեր 92 (24)
2014 - ներկա Գերմանիա Շալկե 04 11 (0)
Ազգային հավաքական
2013 - ներկա Գերմանիա Գերմանիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 29, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 4, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«Համբուրգ» խմբագրել

2004/05 մրցաշրջանի սկզբում Սիդնեյը տեղափոխվել է «Համբուրգի» մանկապատանեկան թիմ։ 2006 թվականին ֆուտբոլիստը իր դեբյուտն է նշել երկրորդ թիմում։ 2007/08 մրցաշրջանում Սիդնեյը հիմնական թիմի կազմում մասնակցել է 4 խաղի։ Բունդեսլիգայում իր դեբյուտը նշել է 2007 թվականի դեկտեմբերի 20-ին՝ «Շտուտգարտի» դեմ խաղում, փոխարինելով Դավիդ Յարոլիմին։

«Կայզերսլաուտերն» խմբագրել

2008-ից 2010 թվականների ընթացքում Սամը վարձավճարով հանդես է եկել «Կայզերսլաուտերնում»։ Թիմի կազմում մասնակցել է 59 խաղի դառնալով 14 գոլի հեղինակ[1]։

«Բայեր 04» խմբագրել

2010 թվականին Սամը 5 տարվա պայմանագիր է կնքել «Բայեր 04» -ի հետ։ Իր առաջին գոլերը թիմի կազմում խփել է 2011 թվականի փետրվարի 17-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Մետալիստի» դեմ խաղում, դառնալով դուբլի հեղինակ։

«Շալկե 04» խմբագրել

2014 թվականի հունվարի 8-ին Սամը պայմանագիր է կնքել «Շալկե 04»-ի հետ[2]։ Տրանսֆերը արժեցել է 2.5 միլիոն եվրո[3]։

Իր դեբյուտը թիմի կազմում նշել է 2015 թվականի մայիսի 11-ին՝ «Քյոլնի» դեմխաղում[4]։

Միջազգային կարիերաս խմբագրել

Սիդնեյը հանդես է եկել Գերմանիայի Մ19 և Մ20 տարիքային հավաքականներում։ Սիդնեյը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2013 թվականի մայիսի 29-ին՝ Էկվադորի դեմ կայացած խաղում։

Անձնական կյանք խմբագրել

Սիդնեյը ամուսնացած է Ջոյսե Սամի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ +Ադրիան Ռոմեոն, ով ծնվել է 2012 թվականին։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Գերմանիա Բունդեսլիգա Գավաթ ՈՒԵՖԱ Արդյունք
2007/08 Համբուրգ Բունդեսլիգա 4 0 0 0 1 0 5 0
2008/09 Կայզերսլաուտերն II Բունդեսլիգա 26 4 0 0 - - 26 4
2009/10 33 10 2 1 - - 35 11
2010/11 Բայեր Բունդեսլիգա 30 7 2 2 8 3 40 12
2011/12 18 4 1 1 6 1 25 6
2012/13 22 5 2 0 4 0 28 5
2013/14 22 8 3 3 6 2 31 13
2014/15 Շալկե 04 10 0 1 0 3 0 14 0
Կարիերայի արդյունք 165 38 11 7 27 6 203 51

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Գերմանիա 2013 5 0
Արդյունք 5 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sidney Sam — Spieler bei Bayer Leverkusen — Bundesliga 2010/2011 — Fussballdaten — Die Fußballdatenbank
  2. «S04 verpflichtet Nationalspieler Sidney Sam». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  3. Sidney Sam wird Schalker: "Bin froh, dass es raus ist"
  4. «Kevin-Prince Boateng and Sidney Sam suspended by Schalke» (անգլերեն). BBC Sport. 2015-05-2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնեյ Սամ» հոդվածին։